
Նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանի առաջին շրջանը, երբ տեղի ունեցան 7-րդ հանգրուանի մրցումները:
Անպարտելի միակ խումբը մնաց Ալաշկերտ, որ 2-1 արդիւնքով յաղթեց Շիրակին: Ալաշկերտ այժմ 17 կէտով կը գրաւէ պարագլուխի դիրքը:
Վերջին դիրքին վրայ գտնուող Ուլիս, որ ցարդ կրցած է ապահովել միայն մէկ կէտ, միակ խումբն ըլլալով յաղթանակ չէ արձանագրած:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Շիրակ – Ալաշկերտ | 1-2 |
| Ուլիս – Բանանց | 2-2 |
| Միքա – Փիւնիկ | 1-0 |
| Գանձասար Կապան – Արարատ | 1-0 |
Ստորեւ` դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 5 | 2 | 0 | 14 | 5 | 17 |
| 2.- Գանձասար-Կապան | 4 | 2 | 1 | 10 | 5 | 14 |
| 3.- Շիրակ | 4 | 1 | 2 | 11 | 9 | 13 |
| 4.- Փիւնիկ | 3 | 2 | 2 | 13 | 6 | 11 |
| 5.- Բանանց | 1 | 4 | 2 | 10 | 12 | 7 |
| 6.- Միքա | 2 | 1 | 4 | 6 | 9 | 7 |
| 7.- Արարատ | 2 | 1 | 4 | 5 | 9 | 7 |
| 8.- Ուլիս | 0 | 1 | 6 | 4 | 18 | 1 |


