
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի զտումի դարձի մրցումները աւարտեցան երէկ գիշեր, երբ տեղի ունեցան հինգ ճակատումներ:
Մանչեսթըր Եունայթըտ, որ երթին 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրած էր, երէկ եւս յաղթեց` 4-0 արդիւնքով ջախջախելով Ֆ. Ք. Պրիւժը եւ բնականաբար ապահովելով խմբակներու դրութեամբ տեղի ունենալիք մրցումներուն իր տոմսը:
Ուէյն Ռունի հեթրիք մը իրագործեց (20-րդ, 49-րդ եւ 57-րդ), մինչ 4-րդ կոլը նշանակեց Անտեր Հերերա (63-րդ):
Մանչեսթըրի հետ իր տոմսը ապահովեց նաեւ Պայէր Լեւերքուզըն, որ 3-0 արդիւնքով յաղթեց Լացիօ Ռոմային (երթ 1-0` ի նպաստ Լացիոյի):
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ` երթի արդիւնքները).
| Ափոյել Նիկոսիա – Ասթանա (0-1) | 1-1 |
| Պայէր Լեւերքուզըն – Լացիօ (Ռոմա (0-1) | 3-0 |
| Մոսկուայի Բանակայիններու – Սփորթինկ Լիզպոն (1-2) | 3-1 |
| Ֆ. Ք. Պրիւժ – Մանչեսթըր Եունայթըտ (1-3) | 0-4 |
| Փարթիզան Պելկրատ – ՊԱԹԷ Պորիսով (0-1 | 2-1 |


