Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Է. խմբակին մաս կազմող Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, որ երէկ կատարեց զտումի իր երկրորդ մրցումը, յաջողեցաւ ապահովել մրցաշարքի իր առաջին երեք կէտը, երբ 2-0 արդիւնքով յաղթեց Լաոսի` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Լիբանանի կոլերը նշանակեցին Մոհամետ Ղատտար (6-րդ) եւ Ֆայեզ Շամսին (75-րդ):
Լիբանան, որ իր կատարած առաջին մրցումին 1-0 արդիւնքով պարտուած էր Քուէյթէն, առժամաբար բարձրացաւ 2-րդ դիրք:
Հարաւային Քորէա, որ երէկ կատարեց զտումի իր առաջին մրցումը, 2-0 արդիւնքով յաղթեց Միանմարի:
Նշենք, որ Լաոս քիչ մը բախտաւոր դուրս եկաւ` նկատի ունենալով, որ լիբանանցիք կորսնցուցին կոլ նշանակելու աւելի քան 12 առիթներ:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | .ԿԷՏ | |
1.- Հարաւային Քորէա | 1 | 3 (2-0) |
2.- Լիբանան | 2 | 3 (2-1) |
3.- Քուէյթ | 1 | 3 (1-0) |
4.- Լաոս | 2 | 1 (2-4) |
4.- Միանմար | 2 | 1 (2-4) |