Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա Լիկա»-ի 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանին ծիրին մէջ, Ռալ Մատրիտ (առաջին) եւ Պարսելոնա (2-րդ) իրենց մրցումները պիտի կատարեն իրենց դաշտերէն դուրս` յաջորդաբար հիւրը ըլլալով Քորտոպայի եւ Էլչէի:
Նշենք, որ մրցում մը նուազ կատարած Ռէալ Մատրիտ այժմ կէտի մը առաւելութիւն ունի Պարսելոնայի վրայ:
Մրցում մը նուազ կատարելէ բացի, Ռէալ Մատրիտ միակ խումբն է, որ ցարդ հաւասարութիւն չէ արձանագրած (15 յաղթանակ, 3 պարտութիւն):
Վաղը տեղի պիտի ունենայ բաւական հետաքրքրական ճակատում մը, որուն ընթացքին Վալենսիա պիտի հիւրընկալէ Սեւիլլան:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (Ժամերը Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
Քորտոպա (14) – Ռէալ Մատրիտ (1) | 17:00 |
Էլչէ (16) – Պարսելոնա (2) | 19:00 |
Աթլեթիքօ Մատրիտ (3) – Ռայօ Վայեքանօ (10) | 21:00 |
Ռէալ Սոսիետատ (12) – Էյպար (8) | 23:00 |
Վիարէալ (6) – Լեվանթէ (19) | 23:00 |
ՎԱՂԸ | |
Տեփորթիւօ Քորունա (17) – Կրանատա (20) | 13:00 |
Աթլեթիքօ Պիլպաօ (13) – Մալակա (7) | 18:00 |
Էսփանիոլ (9) – Ալմերիա (18) | 20:00 |
Վալենսիա (5) – Սեւիլլա (4) | 22:00 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
Կեթաֆէ (15) – Սելթա Վիկօ (11) | 21:45 |