Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանին ծիրին մէջ, այսօր ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը պիտի մրցի Խըյուլի դէմ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Սաֆայի դաշտին վրայ, պիտի սկսի ժամը 14:15-ին:
Նշենք, որ երէկ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի (դարձի առաջին հանգրուան) մրցումները յետաձգեց` կլիմայական աննպաստ պայմաններուն պատճառներով:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ԵՒ ԴԱՐՁԻ Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 16 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Խըյուլ – ՀՄԸՄ | 14:15 | Սաֆա |
Ահլի Սայտա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սայտա |
Ամմալ Թրիփոլի – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Թրիփոլի |
ՇԱԲԱԹ, 17 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Սաժես – Մապարրա | 14:15 | Նըժմէ |
Իսլահ Պըրժ Շիմալի – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Սուր |