Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Գտայ Իմ Տիկնիկը` Մի Քանի Տեղից Թրատուած…». Եղեռնի Ականատեսի Պատմածը

December 4, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ

«Մենք ոչ թէ ունեցուածք ենք կորցրել, այլ` հայրենիք», ասում է Ցեղասպանութիւնը վերապրած եւ հարիւրամեակը բոլորած նկարչուհին` Հեղինէ Աբրահամեանը:

Կարսի Առաքելոց վանքի քահանայի թոռնուհին` նկարչուհի Հեղինէ Աբրահամեանը ծնուել է 1909 թուին, Կարսում: Նա պատմում է, որ երկու անգամ ականատես է եղել հայերի բռնի տեղահանմանն ու աքսորին եւ երկու անգամ էլ բախտի բերմամբ է կենդանի մնացել: «Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն Արտահանից տեղահանուեց, սակայն ես դա գրեթէ չեմ յիշում: Միայն յիշում եմ, որ հայրս մեզ տարաւ Երեւան: Նա ցարական բանակի զինուորական էր, եւ նրան նշանակել էին զինուորական մատակարար Երեւանում: Սակայն 1918 թ. մայրս մահացաւ, եւ մօրաքոյրներս ինձ ու եղբօրս տարան Կարս: Այդ ժամանակ Կարսը ռուսների ենթակայութեան տակ էր»:

Հեղինէն ընդունւում է Կարսի օրիորդաց վարժարան: 1920 թ. վերջերին Կարսը կրկին յարձակման է ենթարկւում եւ գրաււում թուրքերի կողմից: Նա պատմում է, որ թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը, բայց քանի որ Հեղինէի հայրը զինուորական էր, նրանց թոյլ են տալիս իրերը հաւաքել եւ հեռանալ: «Հօրաքոյրս գնացել էր կայարան` իրերը դասաւորելու,- յիշում է տիկին Հեղինէն,- մէկ էլ տեսնենք` շփոթուած ու տարակուսած հետ վերադարձաւ. թուրքերը գրաւել էին կայարանը,  եւ գնացքը մեկնել էր` մեր իրերն էլ մէջը: Արտահանից յետոյ երկրորդ անգամ էինք մեր ունեցուածքը կորցնում: Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, նա զօրամասում էր: Յիշում եմ` հօրաքոյրներս մի կառք գտան, նստեցինք եւ շտապեցինք դէպի ձորի ճանապարհը, որտեղով էլ պիտի փախչէինք»:

Ծեր կնոջ աչքերը փոքրանում են, դէմքը ձգւում է, զգում եմ, որ յիշողութիւնները խեղդում են նրան, սակայն նա ուզում է շարունակել, աշխարհին պատմել այն, ինչ ինը տարեկան հասակում տեսել է այդ դժոխային ճանապարհին: «Երբ հասանք ձոր, մեր առջեւ մի սարսափելի տեսարան բացուեց. մարդիկ խուճապահար փախչում էին, մի մասը` ոտքով,  միւս մասը` սայլերով, ձիերով, կանայք` երեխաները շալակներին… Որքան առաջ էինք գնում, այնքան բազմութիւնը մեծանում էր: Ամէն կողմից մարդիկ էին գալիս: Քիչ անց, ձորն այնքան լցուեց մարդկանցով, որ առաջ գնալն անհնարին դարձաւ: Մեր կառքը նոյնպէս կանգ առաւ: Եւ այդ ժամանակ էր, որ թուրքերը մարդկանց կոտորելու յարմար պահ գտան: Թուրք զինուորները բարձրացել էին ձորի բարձունքները եւ այնտեղից կրակում էին անօգնական ու սարսափած մարդկանց վրայ»:

Այդ ժամանակ փոքրիկ Հեղինէի աչքի առջեւ մի երիտասարդ տղայ է սպաննւում: Նա ուշաթափւում է: Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ կառքը դատարկ է, իսկ հարազատները չկան, կառքի տակ մի քիւրտ կին է պատսպարուած` երեխան գրկին, իսկ կողքին ընկած է հօրեղբօր չորսամեայ աղջիկը` Ցօղիկը` ոտքը փշրուած: Նա, արնաքամ լինելով, մահանում է իր աչքի առջեւ: Քիւրտ կինը վերցնում է Հեղինէին, եւ նրանք շարունակում են ճանապարհը: «Ես մինչեւ այսօր չեմ կարողանում հասկանալ, թէ ինչպէս էին մօրաքոյրներս ինձ թողել ու փախել,- ասում է նա,- ճիշդ է, որ այն ժամանակուայ համար ասում էին` մերը մանուկին մոռացաւ, որ փրկուի»:

Քիւրտ կնոջ հետ հասնում են ձորի կամրջին,  որը տեղացիները Մազէ կամուրջ էին անուանում: «Շատ նեղ, ճօճուող կամուրջ էր, մի հոգի հազիւ կարող էր վրայով անցնել,- պատմում է տիկին Հեղինէն,- բազմութիւնը պէտք էր այդ կամրջով անցնէր: Դիմացից թուրքերը կրակում էին, յետ գնալ հնարաւոր չէր: Սպաննուածները ջուրն էին ընկնում, գետն արիւնից կարմրել էր»:

Հեղինէ Աբրահամեանը յիշում է, որ իր առջեւով մի ծեր մարդ էր գնում ու յանկարծ ուժասպառ ընկնում է: Թէ ինչպէս է ինքն անցնում կամուրջը, չի յիշում: Նա ամբոխի մէջ սկսում է փնտռել հարազատներին, բայց ապարդիւն: «Յանկարծ ոտքերիս տակ հողը ցրիւ եկաւ,- շարունակում է նա,- սկսեցին կրակել: Մի մարդ արագ մօտեցաւ ինձ եւ իր շինելի մէջ փաթաթած` սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարուածում էի նրան,  որ ինձ բաց թողնի: Յետոյ գիտակցեցի, որ նա իմ փրկիչն էր: Հասնելով մի կիսաքանդ շինութեան մօտ` այդ մարդն ինձ կոտրուած ապակիների միջով ներս գցեց: Այնտեղ խումբ-խումբ մարդիկ էին հաւաքուած` մի մասը` վիրաւոր, մի մասը` պատառոտուած շորերով: Այնտեղ էլ մերոնց գտայ»:

Քիչ անց, երբ կրակոցները դադարում են, լուրեր են հասնում, թէ Կարսի ճանապարհը բաց է: Հեղինէն ու հարազատները վերադառնում են Կարս` դժոխային ձորում թողնելով հօրեղբօր աղջկայ ու տատի դիակները: «Մեր տունը դատարկ ու թալանուած գտանք,- պատմում է նա,- ես վազեցի իմ սենեակ եւ պատուհանի գոգին գտայ իմ տիկնիկը` մի քանի տեղից թրատուած: Մենք գնացինք Կարսի Առաքելոց եկեղեցի, որի քահանան պապս էր: Մի քանի օր այնտեղ մնալուց յետոյ մօրաքոյրներս, որ այդ ժամանակ աշխատում էին Կարսի ամերիկեան որբանոցում, ինձ ու եղբօրս տարան իրենց մօտ` որբանոց: Մինչեւ այսօր յիշում եմ այդ որբանոցը, սովահար երեխաներին, ովքեր մատները թրջում էին եւ սեղանի վրայից հաւաքում հացի փշրանքները: Յիշում եմ նաեւ,  որ թուրքերը գալիս էին, դռները կոտրում եւ որբանոցից հայ աղջիկներին լացացնելով տանում: Այդ աղջիկներն այլեւս յետ չէին գալիս: Անգամ ասում էին, որ մի օր մի թուրք ապտակել է տնօրէնին, երբ վերջինս փորձել է արգելել որբ աղջիկներից մէկին տանել»:

Մինչեւ 1921 թ. նրանք մնում են Կարսում: Սակայն գարնանը որբերին դուրս են բերում քաղաքից: Երկու անգամ եղեռն տեսած Հեղինէն սարսափով է յիշում նաեւ որբերին տեղափոխող գնացքն ու Կարս-Գիւմրի ճանապարհը: «Մեզ անասունների պէս լցրել էին փակ վակոնների մէջ, որոնք կողպուած էին, Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չէ, սակայն այնպիսի տպաւորութիւն էր, որ գնում-գնում ենք, տեղ չենք հասնում: Յանկարծ իմացանք, որ վակոններում համաճարակ է բռնկուել: Հետագայում մօրաքոյրս պատմում է, որ երբ երեխաները մահանում էին, ստիպուած` դիակները վակոններից դուրս էին շպրտում»:

Հեղինէի հայրն այդ ժամանակ թուրքերի մօտ գերի է լինում, սակայն գերիների փոխանակման ժամանակ ազատւում է: Որոշ ժամանակ անց հայրը նրանց տեղափոխում է Երեւան, որտեղ էլ նա դպրոց է յաճախում եւ ուսում ստանում:

Եղեռնի Ճիրաններից Մինչեւ
Փեթերսպուրկի
Գեղարուեստի Ակադեմիա

«Դեռեւս դպրոցական տարիներից իմ մէջ նկարչութեան սէր կար,- պատմում է Հեղինէ Աբրահամեանը,- ուստի, դպրոցն աւարտելուց յետոյ, ընդունուեցի Լենինկրատի գեղարուեստի ակադեմիա: Յիշում եմ, մի քանի ընկերուհիներով մի սենեակ էինք վարձել: Այդ տարիներին Լենինկրատում ահաւոր սառնամանիքներ էին` մինչեւ 40 աստիճան: Ցուրտ սենեակում նկարում էի, մինչեւ ձեռքերս չդիմացան ու ցրտահարուեցին»:

1940 թ. աւարտելով ակադեմիան` Հեղինէ Աբրահամեանը վերադառնում է Երեւան: 30 տարի նա նկարչութիւն է դասաւանդում Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում, վաստակաւոր մանկավարժի կոչում ունի: Նրա աշակերտներն են եղել այնպիսի նշանաւոր արուեստագէտներ, ինչպիսիք են` Գրիգոր Խանջեանը, Օննիկ Մինասեանը, Ռաֆայէլ Աթոյեանը, Լեւոն Կոջոյեանը եւ ուրիշներ:

Հեղինէ Աբրահամեանը, որ միայնակ ապրում է իր արուեստանոց-բնակարանում` շրջապատուած տարիների ընթացքում ստեղծած իր կտաւներով, ընտանիք չունի, սակայն ունի բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, ովքեր յաճախ են լինում նրա մօտ: Զարմանում ես, թէ որտեղի՞ց է նրա նուրբ ու փոքր մարմնում այդքան եռանդ եւ աշխատասիրութիւն կուտակուել, որ անգամ կեանքի մէկդարեայ տառապալի ճանապարհը չի կարողացել սպառել: Երբեք չես ձանձրանայ նրան ընկերակցելուց, լսում ես այդ Մեծ կնոջն ու զարմանում` որքան յստակ ու իրատեսական են դատողութիւնները, միտքը` պայծառ, ուշադրութիւնը` սուր, յատկապէս երբ խօսք է լինում Հայոց ցեղասպանութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին:

«Դրական եմ համարում մեր իշխանութիւնների կատարած քայլը` բանակցութիւններ վարելու նախաձեռնութիւնը,- ասում է նա` յորդորելով, սակայն, միշտ կասկածը սրտում պահել ու մինչեւ վերջ չանկեղծանալ Թուրքիայի հետ: Մենք ոչ թէ ունեցուածք ենք կորցրել, այլ` հայրենիք, եւ թուրքին մինչեւ վերջ հաւատալ չի կարելի, նա միշտ իր օգտին է գործում: Խաղաղ ժողովուրդը, որ հայի հետ ապրել է, ճանաչում է հային, հայի հանդէպ կարող է լաւ լինել,  սակայն երբ խօսքը պետական յարաբերութիւնների մասին է, ապա նրանք հայի հետ լաւ լինել չեն կարող: Թուրքի հոգեբանութիւնը դժուար է փոխել, դրա համար հարիւրաւոր տարիներ են պէտք», կարծում է նա:

 

պլոկ
24 ապրիլ 2012

 

Նախորդը

«Ամպերու Սիւն»-ը Նպաստաւոր Դուրս Եկաւ Միայն… Ուաշինկթընի Եւ Թեհրանի

Յաջորդը

Աւելի Գործնական Ճամբու Քարտէս Մը` Հայոց Ցեղասպանութեան Հանդէպ Արդարութեան Ի Խնդիր ( Ա. Մաս )

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.