Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անարգանք Յիշողութեանը. Ո՞վ Է Պատասխանատու Սեբաստահայերի Յիշատակի Յուշարձանի Համար

November 2, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ

Ի յիշատակ  Սեբաստիայի եւ շրջակայ գիւղերի 1915 թուականի ցեղասպանութեան նահատակների կառուցուած յուշարձանը յայտնուել է անմխիթար վիճակում. այն գրեթէ ամբողջովին պատուել է տարբեր գրառումներով, կողքը աղբերի կոյտեր են, բարձիթողի վիճակում է: Յուշարձանը գտնւում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնեակ համայնքների սահմանագծին` Ա. Սարգսեանի փողոցի վերջնամասում, նոյն փողոցում են գտնւում ոստիկանութեան Մալաթիայի բաժանմունքը եւ Աջափնեակ թաղապետարանի աշխատակազմը:  Յուշարձանը տեղադրուել էր դեռ խորհրդային տարիներին` 1970 թուականին` «Համասեբաստահայ վերապրածների միութեան» կողմից:

Տեղի բնակիչները յայտնեցին, որ յուշարձանը երկար տարիներ է նման վիճակում եւ որպէս միակ բարեկարգում` եղել է յուշարձանի մօտ Հայաստանի պետական դրօշի տեղադրումը:

Իր հերթին Հայաստանի մշակոյթի նախարարութեանը կից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի Երեւանի բաժնի պետ Արթուր Մկրտչեանը մեզ հետ զրոյցում յայտնեց, որ մայրաքաղաքում յուշարձանների արտաքին տեսքի հետ կապուած գործնական աշխատանքները կատարում է քաղաքապետարանը, իսկ այս դէպքում պէտք է իրականացնի Աջափնեակի թաղապետարանը: «Յուշարձանի վրայ տարբեր հետքերի եւ գրածների մաքրման աշխատանքները պէտք է կազմակերպի թաղապետարանը», շեշտեց նա` ընդգծելով, որ մշակոյթի նախարարութեան գործառոյթներում է միայն յուշարձանի ընդհանուր պահպանութիւնը, նրա անվտանգութեան ապահովումը:

«Մենք, ի հարկէ, պարբերաբար շաբաթօրեակներ ենք կազմակերպում, ոչ աշխատանքային, այլ` կազմաւորութեան սկզբունքով, բայց այս դէպքում գործնական քայլեր պէտք է իրականացուեն քաղաքի իշխանութիւնների կողմից, քանի որ այս յուշարձանը Երեւանի քաղաքապետարանի իրաւասութեան տակ է: Համայնքը պէտք է զբաղուի յուշարձանների մաքրման, այլ աշխատանքներով: Մենք, ի հարկէ, հետեւում ենք», նշեց նա:

Արթուր Մկրտչեանը նաեւ շեշտեց, որ յուշարձանների նկատմամբ նման բարբարոսութիւնները պէտք է կանխուեն ոստիկանութեան կողմից, իսկ իրականացնողները պատժուեն ըստ օրէնքի:  «Մշակոյթի նախարարութեան գործառոյթներից է միայն նման փաստի արձանագրումը եւ համապատասխան միջոցների ձեռնարկումը», ասաց նա:

Սպասում ենք համապատասխան արձագանգ` Աջափնեակի թաղապետարանից:

Ցաւալի է, որ յուշարձանը յայտնուել է նման վիճակում, այն էլ` Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների նախապատրաստական փուլում:

Panorama.am

 

Նախորդը

Էրհան Արըքի «Հոռովել» Ցուցահանդէսը Փարիզում

Յաջորդը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարար. «Կասկած Չունեմ, Որ Մեր Զինուորն Իր Խրամատից Առաջինը Կը Հասնի Թշնամու Դիրքերը»

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.