Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վերջապէս Մշուշը Կը Ցրուի

October 26, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Միացեալ Նահանգների նախագահի թեկնածուներից եւ ոչ մէկն իր քարոզարշաւի ընթացքում մինչ օրս չի անդրադարձել հայկական հարցերին եւ որեւէ խոստում չի տուել, թէ առաջիկայ տարիներում այս ու այս է անելու հայերի համար: Չի բացառւում, որ մինչեւ ընտրութիւնների լռութեան օրն էլ նրանք որեւէ բառ չարտասանեն, որովհետեւ մինչ այս պահը անպատասխան են թողել Միացեալ Նահանգների Հայ դատի գրասենեակի այդ խնդրով բոլոր գրաւոր դիմումները:

Փաստը, անշուշտ, ամենաուրախալիներից չէ: Պէտք է ենթադրել, որ կա՛մ Միացեալ Նահանգների նախագահի թեկնածուներ` Օպաման եւ Ռոմնին գրեթէ վստահ են, որ ամերիկահայութեան քուէն էական ազդեցութիւն չունի այլեւս նախագահական պայքարում, եւ կա՛մ նրանցից առնուազն Օպաման նախագահի պաշտօնում այնքան սուտ է խօսել, որ այլեւս համարձակութիւն չունի նոյն խոստումները տալ հայութեանը: Իսկ ինչ վերաբերում է Ռոմնիին, ապա նա ո՛չ Մասաչուսեցի նահանգապետի պաշտօնում, ո՛չ էլ դրանից առաջ աչքի չի ընկել հայերի խնդիրներով իր մտահոգուածութեամբ:

Ինչպէ՞ս որակել այս երեւոյթը. հայկական գործօնի թուլացո՞ւմ, Հայ դատի յանձնախմբի աշխատանքներում տեղ գտած թերութի՞ւն, հետեւանք Հայաստան-Միացեալ Նահանգներ փոխյարաբերութիւններում առկայ կնճիռների՞, պատասխան հայ-թուրքական արձանագրութիւնների սառեցման գործընթացի՞® Եթէ Սիրիայի կնճիռն այստեղ դերակատար է եղել, ապա առնուազն տարօրինակ է, որ Միացեալ Նահանգների ղեկավարին թուացել է, թէ Հայաստանն ու աշխարհի ողջ հայութիւնը կարող էին անտարբեր մնալ սիրիահայ համայնքի ճակատագրի հանդէպ: Ի վերջոյ, բոլորն էլ գիտեն, որ վաղը, միւս օրը հէնց Միացեալ Նահանգներն են  ամենամեծ մարդասիրական օգնութիւնն առաքելու մի երկիր, որտեղ ոչ առանց իրենց  մասնակցութեան` այդքան աւերներ գործուեցին:

Հայ դատի ամերիկեան գրասենեակները պնդում են, որ, չնայած թեկնածուների դրսեւորած անտարբերութեանը, շարունակուելու են յարաբերական աշխատանքները` թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի վարչակարգի հետ: Սա նշանակում է, որ թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի զօրակայաններում ազդեցիկ մարդիկ, ովքեր անկեղծօրէն մտահոգուած են հայկական խնդրով եւ իրենցից կախուած ամէն ինչ կ՛անեն, որ աշխարհի գերտէրութիւններից մէկը անտարբեր-չէզոք դիրք չգրաւի այնպիսի հակամարդկային երեւոյթի հանդէպ, ինչպիսին Հայոց ցեղասպանութիւնն է:

Միանգամայն հասկանալի է, որ Հայ դատի աշխատանքներում կ՛որդեգրուեն նոր մեթոտներ ու կը կիրառուեն միանգամայն նոր գործիքներ, որոնք մինչ այս նոր իրավիճակը համարուել են կամ անժամանակ, կամ` ոչ արդիւնաւէտ, որովհետեւ հերթական նախագահների կամ թեկնածուների կողմից միշտ հնչել են հաւաստիացումներ, որ իրենք ուշադրութեան կենտրոնում են պահելու հայութեան խնդիրների խնդիրը: Նրանց խոստումներին չհաւատալու բազմաթիւ հիմքեր ունեցող հայութիւնը, սակայն միշտ յոյսով է սպասել, որ մեծ տէրութեան հերթական ղեկավարը, ահա-ահա, իրերն իրենց անուններով կը կոչի ու վերջապէս տեղից կը շարժի Հայոց ցեղասպանութեան հարցը: Բայց, ամէն անգամ, ինչպէս ապրիլի 24-ի նախօրեակին, այնպէս էլ Միացեալ Նահանգների բարձրաստիճան պաշտօնեաների տարբեր առիթներով արած յայտարարութիւնների պատճառով հայութիւնն ստիպուած է եղել կուլ տալ հերթական հիասթափութիւնը: Ո՞ւմ էր պէտք Օպամայի «Մեծ եղեռն» ձեւակերպումը, եթէ նրա արտաքին գործերի նախարարը պէտք է դրանից յետոյ Հայոց ցեղասպանութիւնը որակէր պատմաբանների ուսումնասիրութեան հարց: Քանի՞ ժողովրդի գլխով անցած «Մեծ եղեռն» է այսօր ուսումնասիրւում պատմաբանների կողմից: Թոյլ տուէք հարցնել` այս ի՞նչ տարբերակուած, իսկ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Հեֆֆեռնի խօսքով`  ընտրողական մօտեցում է հայոց հարցին:

Բայց, ինչպէս ասում են` չկայ չարիք` առանց բարիքի: Գուցէ սա նաեւ կը ցրի՞ մեր աչքի մշուշը, որպէսզի վերջնականապէս համոզուենք, որ խեղդուողի փրկութիւնը առաջին հերթին խեղդուողի սուրբ պարտականութիւնն է: Այլապէս` սպասել, որ մեր փոխարէն ոեւէ մէկը կ՛անի դա, մի տեսակ անիմաստ է դառնում այլեւս:

Ամփոփելով` դիտել տանք` չի բացառւում, որ թէ՛ Օպաման, եւ թէ՛ Ռոմնին, ովքեր յաղթանակի դէպքում Միացեալ Նահանգների նախագահ կը լինեն 2015 թուականին, այսօրուանից արդէն հոգ են տանում, որպէսզի կարողանան շատ աւելի չէզոք դիրքում յայտնուել, երբ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջագծում թափ հաւաքած ճանաչման գործընթացը նոր թափով բախի անտարբերների դռները: Տխուր է, ի հարկէ, երբ այնպիսի հզօր երկիր, ինչպիսին Ամերիկայի Միացեալ Նահանգներն են, այսօրէական իրենց շահի ակնոցով են նայում մարդկութեան դէմ գործուած սոսկալի յանցագործութեանը: Եւ, առհասարակ, ո՞ր կողմ են նայում հարիւր միլիոնաւոր ամերիկացիները, ովքեր չեն տեսնում, որ իրենց երկիրը, փոխանակ իր յարաբերութիւնները կարգաւորելու տարածաշրջանի երկրների հետ, դիցուք` Օպամայի նախագահութեան տարիներում այսպիսի սրընթաց անցում է կատարում դէպի Թուրքիայից վասալական կախուածութիւն: Չէ՞ որ դա ողբերգութիւն է, եւ ողբերգութիւն, առաջին հերթին, իրենց համար:

 

 

 

Նախորդը

Թուրքիոյ Մէջ Խտրականութիւն Բնաւ Չկա՞յ. «Անցեալները Թաքսիմի Հրապարակին Վրայ Հայերը Նախատող Որմազդներ Կախուեցան. Արդիւնքը Ի՞նչ Եղաւ»

Յաջորդը

Միայն Հայաստանի Դէմ Ուղղուած Չէ Թրքական Սադրանքը. Թուրքիոյ Շրջանային «Ոստիկան»-ի Յարաճուն Դերակատարութեան Վտանգաւոր Հետեւանքները

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.