
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ այդքան ալ յիշատակելի արդիւնքներ չարձանագրուեցան` նկատի ունենալով, որ բոլոր մեծերուն ալ յաղթեցին:
Սպանիոյ մէջ, սակայն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ կոլերով հարուստ մրցումէ մը ետք 5-4 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Տեփորթիւօ Քորունայի դաշտին վրայ:
Յաղթական կազմին մարզիկներէն Լիոնել Մեսսի հեթրիք մը իրագործեց (18-րդ, 43-րդ եւ 77-րդ), մինչ անոր խմբակից Խաւիէ Մասքերանօ 49-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Իր կարգին, յաղթանակ արձանագրեց Ռէալ Մատրիտ` Կոնզալօ Հիկուանի (11-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտոյի (67-րդ` փենալթիով) նշանակած կոլերուն շնորհիւ 2-0 արդիւնքով յաղթելով Սելթա Վիկոյին:
Անգլիոյ մէջ պարագլուխի դիրքը գրաւող Չելսի, ինչպէս նաեւ անոր անմիջական երկու մրցակիցները` Մանչեսթըր Եունայթըտ (2-րդ) եւ Մանչեսթըր Սիթի (3-րդ) յաղթանակներ արձանագրեցին: Անոնց արձանագրած այդ յաղթանակները պատճառ դարձան, որ անոնց միջեւ գտնուող կէտերու տարբերութիւնը մնայ անփոփոխ:
Նշենք, որ Եունայթըտի մարզիկներէն Ուէյն Ռունի նշանակեց երեք կոլ, երկուքը` Սթոքի բերդին մէջ (27-րդ եւ 65-րդ), իսկ մէկը` սխալմամբ իր բերդին մէջ (11-րդ):
Լիվըրփուլ եւս յաղթեց, մինչ Արսենալ պարտուեցաւ:
Գերմանիոյ եւ եւրոպական հինգ զօրաւոր երկիրներու ախոյեանութեան մէջ Պայէրն Միւնիխ մնաց միակ անսխալական կազմը, երբ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ֆորթունա Տիւսելտոլֆը` արձանագրելով իր 8-րդ յաջորդական յաղթանակը:
Իտալիոյ մէջ, գագաթի ճակատումին, Եուվենթուս 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Նափոլիի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` երեք կէտի առաւելութիւն մը ունենալով անոր վրայ: Լացիօ Ռոմա յաղթեց Ա. Սէ. Միլանի (3-2), մինչ Քաթանիա 2-0 արդիւնքով պարտուած հեռացաւ Ինթեր Միլանի դաշտէն:

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ՔԱԼՉԻՕ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Եուվենթուս – Նափոլի 2-0
Լացիօ Ռոմա – Ա. Սէ. Միլան 3-2
Քալիարի – Պոլոնիա 1-0
Աթալանթա – Սիենա 2-1
Քիեւօ – Ֆիորենթինա 1-1
Ինթեր Միլան – Քաթանիա 2-0
Փալերմօ – Թորինօ 0-0
Փարմա – Սամտորիա 2-1
Ուտինեզէ – Փեսքարա 1-0
Ճենովա – Ա. Էս. Ռոմա 2-4
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Եուվենթուս 22 (19-4)
2.- Նափոլի 19 (14-5)
3.- Լացիօ Ռոմա 18 (15-8)
…………………………………………………
19.- Փալերմօ 6 (6-11)
20.- Սիենա 2 (9-10)
ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Թոթենհամ – Չելսի 2-4
Ֆուլհեմ – Ասթոն Վիլա 1-0
Լիվըրփուլ – Ռիտինկ 1-0
Մանչեսթըր Եունայթըտ – Սթոք 4-2
Սուանզի – Ուիկըն 2-1
Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Սիթի 1-2
Ուեսթ Համ – Սաութեմբթըն 4-1
Նորուիչ – Արսենալ 1-0
Սանտըրլենտ – Նիւքասըլ 1-1
Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Էվըրթըն 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Չելսի 22 (19-6)
2.- Մանչ. Եունայթըտ 18 (21-11)
3.- Մանչ. Սիթի 18 (17-9)
………………………………………………….
19.- Ռիտինկ 3 (8-14)
20.- Քուինզ Փարք 3 (7-17)
ԼԱ ԼԻԿԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Մալակա – Ռէալ Վայատոլիտ 2-1
Ռէալ Մատրիտ – Սելթա Վիկօ 2-0
Վալենսիա – Աթլեթիքօ Պիլպաօ 3-2
Տեփորթիւօ Քորունա – Պարսելոնա 4-5
Կեթաֆէ – Լեվանթէ 0-1
Էսփանիոլ – Ռայօ Վայեքանօ 3-2
Կրանատա – Ռէալ Սարակոսա 1-2
Օսասունա – Ռէալ Պեթիս 0-0
Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ 0-1
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Սեւիլլա (5) – Մայորքա (4) 22:30
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պարսելոնա 22 (24-11)
2.- Աթլեթիքօ Մատրիտ 21 (19-8)
3.- Մալակա 17 (13-5)
…………………………………………………
19.- Էսփանիոլ 5 (11-15)
20.- Օսասունա 5 (7-11)
ՖՐԱՆՍԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Պորտօ – Լիլ 1-1
Փարիզ Սեն Ժերմեն – Ռեմ 1-0
Էվիան – Թուլուզ 0-4
Նանսի – Սոշօ 1-1
Նիս – Սենթ Էթիեն 1-1
Ռենն – Մոնփելիէ 2-1
Վալանսիեն – Լորիան 6-1
Աժաքսիօ – Պասթիա 0-0
Լիոն – Պրեսթ 1-0
Թրուա – Մարսէյ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Փարիզ Սեն Ժերմեն 19 (15-5)
2.- Մարսէյ 19 (12-8)
3.- Լիոն 18 (14-8)
………………………………………………….
19.- Նանսի 5 (3-15)
20.- Թրուա 5 (9-18)
ԳԵՐՄԱՆԻԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Հոֆընհայմ – Կրէօթըր Ֆուրթ 3-3
Պայէր Լեւերքուզըն – Մայնց-05 2-2
Պորուսիա Տորթմունտ – Շալքէ 1-2
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հանովըր-96 3-1
Ֆորթունա Տիւսելտոլֆ – Պայէրն Միւնիխ 0-5
Վոլֆսպուրկ – Ֆրայպուրկ 0-2
Վերտըր Պրեմըն – Մէօնշընկլատպախ 4-0
Նիւրեմպերկ – Օկզպուրկ 0-0
Համպուրկ – Շթութկարթ 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պայէրն Միւնիխ 24 (26-2)
2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 19 (19-11)
3.- Շալքէ 17 (17-8)
…………………………………………………………
17.- Կրէօթըր Ֆուրթ 5 (5-14)
18.- Վոլֆսպուրկ 5 (2-15)


