Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Դասականը Եւ Տեղականը

October 10, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ձեւաւորուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան նոր կազմը: Մինչ կառավարութեան ձեւաւորումը` կառավարութեան ղեկավարի կողմից նշուել է, որ լուրջ  բարեփոխումներ են լինելու, որի անհրաժեշտութիւնն ակնյայտ է: Անցած կառավարութեան գործունէութեան` թերեւս ամենախոցելի կողմը մարդուժի խնդիրն էր:  Մարդուժի քաղաքականութիւնը բոլոր երկրների պետականութեան ամրութեան, ճիշդ ռազմավարութեան եւ քաղաքականութեան հիմքն է: Լինում են օրինակներ, երբ երկիրը չունի անհրաժեշտ մարդուժի հիմք եւ երկիրը ղեկավարւում է անկանխատեսելի, իսկ լաւագոյն դէպքում` «չարեաց փոքրագոյնի» սկզբունքով: Կան նաեւ օրինակներ, երբ առկայ մարդուժի պաշարը չի օգտագործւում, կամ էլ ճիշդ եւ արդիւնաւէտ չի օգտագործում: Երկու պարագան էլ անարդիւնաւէտ է: Մեր երկրի դէպքում երկու օրինակներն էլ մասնակիօրէն առկայ են: Ասել, որ ունենք անհրաժեշտ մարդուժի հիմք մեր երկրում` սխալ կը լինէր: Ասել, որ առկայ մարդուժը ընդգրկուած է երկրի պետական կառավարման համակարգում եւ ճիշդ իր տեղն է զբաղեցնում` կրկին սխալ կը լինէր:

Անդրադառնանք առաջին խնդրին: Որպէսզի ունենանք անհրաժեշտ մարդուժի հիմք, պէտք է կրթութիւնը լինի բացարձակ արժէք թէ՛  իշխանութիւնների, թէ՛  հանրութեան շրջանում: Կրթութիւնը հիմքն է բացառապէս բոլոր ոլորտների: Այն ազգային անվտանգութեան խնդիր է, ինչը ռազմավարական  նշանակութիւն ունի  բոլոր ազգերի եւ պետութիւնների համար: Սակայն մեզ մօտ, ցաւօք սրտի, այնքան էլ  այդպէս չէ: Սա գոնէ պէտք է լինի այն ոլորտը, որտեղ տեղ պիտի չգտնի «խնամի-ծանօթ-բարեկամ» հանրայայտ համակարգը: Երկրում իրական բարեփոխումներ կատարելու համար պէտք է սկսենք կրթութեան համակարգի բարեփոխումից` համապատասխանեցնելով  այն մեր երկրի պահանջներին, ինչն ինքնըստինքեան բարեփոխումներ կը մտցնի առողջապահական, ընկերային-տնտեսական, մշակութային, գործարար եւ միւս բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արմատապէս բարեփոխումներ կատարել կրթութեան ասպարէզում` վերանայել մինչ այժմ արուող կրթական քաղաքականութիւնը:

Անդրադառնանք միւս խնդրին` մարդուժի ճիշդ եւ արդիւնաւէտ օգտագործման քաղաքականութեանը: Ակամայից յիշեցնում է  իրական մի պատմութիւն: Դպրոցի առաջին դասարանից մի աղջիկ դիմել է դպրոցի տնօրէնին, ով նաեւ դպրոցի պատմութեան ուսուցիչն էր, ասելով. «Ես ուզում եմ պատմութեան ուսուցչուհի դառնալ»: Դպրոցի տնօրէնը ժպտալով հարցրել է, թէ որն է փոքրիկ աշակերտուհու ցանկութեան պատճառը, քանի որ նա դեռ պատմութիւն էլ չի ուսանում, աշակերտուհին անկեղծօրէն պատասխանել է. «Որովհետեւ ուզում եմ դպրոցի տնօրէն դառնալ»: Փաստօրէն, դպրոցի տնօրէն դառնալու ճանապարհն աշակերտուհու պատկերացմամբ` պատմութեան ուսուցիչ դառնալն էր: Նրա համար «յստակ» էր իր նպատակների, առաջընթացի ու վերելքի ճանապարհը: Իսկ որն է մեր նպատակների իրական ճանապարհը: Ահա այս է այն հակասութիւնը, որն առկայ է եւ մեր, ինչու չէ` նաեւ այլ երկրներում, երբ չգիտես, թէ որն է նպատակին հասնելու իրական ճանապարհը:  Իսկ եթէ ոչինչ էլ պէտք չէ ծրագրել… հնարաւոր է` մի գեղեցիկ օր դառնաս, օրինակ, նախարար: Իսկ ինչպէս պէտք է ընտրել ճիշդ մարդուժ, եւ, ընդհանրապէս, որն է մարդուժի հիմքին տիրապետելու ճանապարհը: Հէնց այս խնդիրը լուծում են քաղաքական, հասարակական եւ այլ  կազմակերպութիւնները, որոնց գործունէութեան ընթացքում ի յայտ են գալիս ընդունակ, արհեստավարժ եւ գործին բանիմաց մասնագէտներ: Եւ, առհասարակ, կազմակերպութիւնները հանդիսանում են յարմար դաշտ, որտեղ անհատներն  ընդգրկուած չլինելով պետական կառավարման այս կամ այն օղակում, կարողանում են ազատ գործել եւ նպաստել որեւէ ոլորտի զարգացմանը: Այս դէպքում` բաւականին մեծ է քաղաքական կուսակցութիւնների դերը:  Կուսակցութիւնը մի դպրոց է, որտեղ կոփւում եւ կատարելագործւում է անհատը, դառնում պիտանի եւ արհեստավարժ` հետագայում պետական կառավարման  համակարգում ստանձնելիք իր դիրքի համար:

Կուսակցութիւնը մի միջավայր է, որտեղ քաղաքական գործիչը կարողանում է ինքնադրսեւորուել, եւ հանրութիւնը կարողանում է ճանաչել տուեալ գործչին` իր ընդունակութիւններով եւ կենսագրութեամբ հանդերձ: Եւ եթէ կուսակցական գործիչը յանձն է առնում որեւէ ոլորտի պատասխանատուութիւն, ապա նախ եւ առաջ հանրութիւնը եւ այդ ոլորտի  միւս պատասխանատուները, ճանաչելով նրան եւ նրա գործունէութիւնը, կարող են կանխատեսել տուեալ ոլորտի ապագան: Եւ` ոչ միայն. կուսակցական գործչի ղեկավարման ոճի, արդիւնաւէտութեան համար պատասխանատուութիւն է կրում նաեւ կուսակցութիւնը: Հակառակ դէպքում` երկրի ամենապատասխանատու ոլորտները յաճախ դառնում են փորձադաշտ մի քանի տարով`  որոշակի ժամանակահատուածով խաչ քաշելով համապատասխան ոլորտի առաջընթացի վրայ: Եւ այսպէս կարող է կրկնուել մի քանի անգամ:

Ի զուր չէ, որ աշխարհի առաջադէմ եւ զարգացած երկրների կառավարման համակարգը կուսակցականացուած է: Մեզ  մօտ եւս աստիճանաբար, բնականոն կերպով պէտք է անցնել այս համակարգին:

 

 

Նախորդը

Հայագիր Հրատարակութիւնը Պիտի Անհետանա՞յ

Յաջորդը

2014-ի Մոնտիալ. Անգլիացի Բերդապահ Ֆորսթըր Հրաւիրուեցաւ Ազգային Խումբ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.