Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լիբանանում Հայաստանի Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Աշոտ Քոչարեանի Ուղերձը Հայաստանի Անկախութեան 21-ամեակին Կապակցութեամբ

September 21, 2012
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհաւորում եմ  Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 21-րդ տարեդարձի կապակցութեամբ: 1991 թուականի սեպտեմբերի 21-ին բացուեց հայոց պատմութեան նոր էջը: Այդ օրը հայ ժողովրդի  հպարտութեան եւ իրականացուած երազանքի օրն է: Անկախութիւնն այլեւս մեր հզօր ուժն է, հպարտութիւնը, ճակատագիրը, մեր պատասխանատուութիւնը, մեր զէնքն է, իրաւունքը եւ մեր յաղթանակը: Մենք այսօր հնարաւորութիւն ունենք սերունդներին փոխանցելու կերտուած արժէքներն ու այն մարդկանց ժառանգութիւնը, ովքեր պաշտպանել ու կայացրել են ազատ եւ անկախ Հայաստանը:

Հայաստանի Հանրապետութիւնն է հայ ժողովրդի յարատեւութեան միակ իրական երաշխաւորն է: Հայաստանը հաւատարիմ է ժողովրդավարական արժէքների վրայ հիմնուած քաղաքացիական հասարակութիւն կառուցելու նպատակին:

Այսօր մենք ունենք ամրացած հայոց պետութիւն, քաղաքական կայունութիւն, բաց զանազանեցուած տնտեսութիւն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառոյցներ, իր իրաւունքներին իրազեկուած  բնակչութիւն: Մենք այդ ամէնին հասել ենք Ազրպէյճանի եւ Թուրքիայի կողմից  շարունակուող անօրինական շրջափակման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ տարածաշրջանային համագործակցութեան բացակայութեան պայմաններում: Թուրք-ազրպէյճանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամպիոններում արշաւ է տանում մեր երկրի դէմ, որին պարտաւոր ենք հակազդել:

Արդի աշխարհը նորանոր մարտահրաւէրներ է առաջադրում մեզ համար: Համոզուած եմ, որ բոլոր մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել Հայաստանի, Արցախի ու սփիւռքի միասնականութեամբ ու նուիրումով, այն միասնութեամբ, որի ծնունդն է անկախութիւնը:

Հայաստանը կայուն, կանխատեսելի եւ յուսալի գործընկեր է միջազգային ասպարէզում: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը կառուցուած է փոխվստահութեան, փոխադարձ շահերի ու պարտաւորութիւնների, ինչպէս նաեւ համատեղ պատասխանատուութեան հիման վրայ, որոնք միտուած են տարածաշրջանում քաղաքական կայունութեան, անվտանգութեան, համերաշխութեան եւ տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Արտաքին քաղաքականութեան հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրայ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծումը: Ազրպէյճանա-հունգարական խայտառակ գործարքը` մարդասպան-յանցագործին Ազրպէյճան տեղափոխելու, նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու առնչութեամբ, որը խիստ դատապարտուել է ողջ միջազգային հանրութեան կողմից, լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացին, տարածաշրջանում կայունութեան ու անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերին: Սա ազրպէյճանական կողմի եւս մէկ փորձ է` ձախողելու ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացը ու այդ ուղղութեամբ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ջանքերը:

Չնայած դժուարութիւններին, աստիճանաբար յաղթահարւում են տնտեսական, ֆինանսական եւ ընկերային լրջագոյն մարտահրաւէրները` ստեղծւում են նոր աշխատատեղեր, իրականացւում են մեծածաւալ շինարարական աշխատանքներ, ակնառու յաջողութիւններ են գրանցւում տեղեկատուական արհեստագիտութիւնների, գիւղատնտեսութեան, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին օժանդակութեան ոլորտներում, նշանակալի են յաջողութիւններ արձանագրւում մշակոյթի եւ մարմնակրթութեան բնագաւառներում:

Այսօր արդէն իրականութիւն է դարձել երկքաղաքացիութեան հաստատութիւնը: Հայաստանի Հանրապետութեան անձնագիր են կրում տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցներ: Երկիրը գրաւիչ է դառնում աշխարհասփիւռ մեր հայրենակիցների եւ օտարերկրեայ զբօսաշրջիկների համար: Հայաստանում անց են կացւում կարեւոր միջազգային գագաթաժողովներ ու համաժողովներ, շարժապատկերի եւ երգի փառատօններ, մրցոյթներ եւ մարզական մրցաշարեր: Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւում են բազմաթիւ մասնագիտական հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ, իրականացւում են համահայկական կարեւորութիւն ունեցող բազմաբնոյթ միջոցառումներ:

Այսօր հպարտանում ենք աշխարհասփիւռ մեր իւրաքանչիւր հայրենակցով, որի միջոցով ձեւաւորւում է պատկերացում Հայաստանի եւ հայի մասին աշխարհի տարբեր ծայրերում: Հպարտանում ենք իւրաքանչիւր հայորդու յաջողութիւնով` գիտութեան, արուեստի, մշակոյթի, շախմատի ոլորտներում: Կրկին անգամ շնորհաւորում եմ հայ ժողովրդի շախմատի բոլոր սիրահարներին եւ երկրպագուներին Հայաստանում, Արցախում, Լիբանանում եւ ողջ սփիւռքում:  Հայ շախմատիստների հիասքանչ յաղթանակները հայ ժողովրդի մտաւոր  ներուժի եւ հաւաքական կամքի դրսեւորում են: Հպարտանում ենք, որ Երեւանը ԵՈՒՆԵՍՔՕ-ի որոշմամբ, ընտրուել է 2012 թ. Գրքի Համաշխարհային մայրաքաղաք: Ամբողջ աշխարհով մէկ շարունակւում են ձեռնարկները նուիրուած հայ գրատպութեան 500-ամեակին:

Սիրելի՛ լիբանանահայեր,

Ձեր կազմակերպուած ու հետեւողական համայնքը մեր կողքին է եղել 21-ամեայ անկախ հանրապետութեան բոլոր դժուար պահերին: Արցախեան հակամարտութեան, երկրաշարժի, արհաւիրքների ու դժուարութիւնների պահերին դուք զօրավիգ եղաք եւ աջակցեցիք Հայաստանին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում հայրենիքին` իրենց գիտելիքով ու կարողութիւններով, գաղափարներով եւ ներդրումներով: Դուք նաեւ ձեր մեծ աւանդն ունէք Լիբանանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքի եւ հայ-լիբանանեան բարեկամական յարաբերութիւնների զարգացման ու ամրապնդման գործում: Խորին շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ ամէնօրեայ աջակցութեան եւ սերտ համագործակցութեան համար:

Ինչպէս նշել է Հայաստանի մեծարգոյ նախագահ Սերժ Սարգսեանը. «Միասին  ամրացնելու ենք մեր պետութիւնը` հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր յաղթանակների յիշողութիւնը: Իսկ միասին նշանակում է` մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտաւորականով, սփիւռքահայով ու հայրենաբնակով եւ մանաւանդ այն պետութեամբ, որն այլեւս թոյլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողութիւն հայ մարդու դէմ: Աշխարհասփիւռ հայութեան իւրաքանչիւր ներկայացուցիչ մեր ազգային միասնութեան կերտողն է: Մենք հզօրանալու ենք մեր համախմբուածութեամբ, մեր միասնութեամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամութեամբ` յաղթահարելով մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները»:

Շարունակւում են մեր միասնական գործողութիւնները Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ: Մօտենում է Ցեղասպանութեան 100-ամեակը եւ բոլորիս ջանքերի համադրմամբ այն պէտք է լինի առանցքային` միջազգային ճանաչման եւ դատապարտման իմաստով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնը մեր ժողովրդի ընտրութիւնն է: Մենք դարեր շարունակ գնացել ենք եւ այսօր էլ գնում ենք ազատութեան յետեւից` հարստացած մեր եւ աշխարհի ազգերի մշակոյթներով:

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս անկախութեան տօնի առթիւ, մաղթում եմ խաղաղութիւն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում:

կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:

Կեցցէ՛ ողջ հայ ժողովուրդը:

 

 

Նախորդը

Հաղորդագրութիւն

Յաջորդը

Հոլլանտի Հետ Սպասուած Հանդիպումը Յաւելեալ Կարեւորութիւն Ստացաւ

RelatedPosts

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ.  «Լիբանան Պիտի Մնայ Մայրիի  Եւ Դիմացկունութեան Հայրենիքը»
Գաղութային

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. «Լիբանան Պիտի Մնայ Մայրիի Եւ Դիմացկունութեան Հայրենիքը»

November 24, 2026
Բագրատունի. «Անկախութիւնը  Հաւատք Է Ու Կամք»
Գաղութային

Բագրատունի. «Անկախութիւնը Հաւատք Է Ու Կամք»

November 24, 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը  Կը Շնորհաւորէ Լիբանանի  Անկախութեան Տօնին Առիթով
Գաղութային

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Կը Շնորհաւորէ Լիբանանի Անկախութեան Տօնին Առիթով

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.