Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Շուշի Արթ Փրոճեքթ (Շուշի Արուեստի Նախագիծ). Մամլոյ Հաղորդագրութիւն

September 20, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

2012 թ. հոկտեմբերի 1-14 Շուշիում մեկնարկելու է ժամանակակից արուեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արուեստագէտներ` Հայաստանից եւ սփիւռքից, ինչպէս նաեւ կազմակերպուելու է տեղի արուեստագէտների ստեղծագործութիւնների ցուցադրութիւն: Իր տեսակի մէջ սա արցախեան հողում իրականացուող աննախադէպ միջոցառում է: Ծրագրի մէջ ներառուելու են ժամանակակից արուեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչութիւնը, բացօթեայ պերֆորմանսները, վիդէոարթը, լենտ-արթը, ինստալացիա եւ այլն: Ծրագրի շրջանակներում անուանի բեմադրիչ Սիւզան Խարտալեանը վորք-շոփ կ՛անցկացնի տեղի ուսանողների հետ, լուսանկարիչ Գերման Աւագեանը զոհուած ազատամարտիկների ընտանիքներին իր նուիրաբերում-ակցիան կ՛իրականացնի, արուեստագէտները կ՛աշխատեն Շուշիի նշանաւոր պատմամշակութային շէնքերի տարածքներում եւ անմիջապէս հողի վրայ, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի եւ հրաւիրեալ արուեստագէտների միջեւ, համերգով է հանդէս գալու «Նարեկացի» արուեստի միութեան երգչախումբը: Փառատօնն ամբողջութեամբ նկարահանուելու է: Նախագծի աւարտից յետոյ այն ներկայացուելու է Երեւանում` ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծուած գործերի մի մասը կը նուիրաբերուեն քաղաքին:

Շուշի Արթ Փրոճեքթը (ՇԱՓ) անկախ արուեստագէտներ նախաձեռնութիւն է` ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնելու եւ պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արուեստի նախագիծ-փառատօն: Նախագծի կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպութիւնը:

Յենուած լինելով հայ արուեստագէտների ներուժի վրայ (Հայաստան եւ սփիւռք)` ՇԱՓ-ը միտում ունի ձեռք բերել միջազգային կարգավիճակ` ընդգրկելով եւ Շուշի հրաւիրելով նաեւ օտարերկրեայ արուեստագէտների եւ կազմակերպութիւնների, կապեր եւ համագործակցութիւն հաստատել տեղի եւ Հայաստանի  մարզերի արուեստագէտների, մշակութային կազմակերպութիւնների միջեւ:

ՇԱՓ-ի նպատակներից են ժամանակակից արուեստի միջոցով Շուշիում տարաբնոյթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ռազմավարական  նշանակութիւն ունեցող այս քաղաքի արժեւորումը, միջազգային հանրութեան, զբօսաշրջիկների, արուեստագէտների եւ մշակութային հաստատութիւնների ուշադրութիւնն այստեղ հրաւիրելը: Նախագծի գլխաւոր ուղենիշն է` արծարծելով հանդերձ տեղային խնդիրներ (ինքնութեան, ընկերային-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային եւ այլ)` հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխօսութեան թէ՛ ներհայկական (Հայաստան-ԼՂՀ-սփիւռք)է եւ թէ՛ միջազգային շրջանակներում:

Մեկնարկային ՇԱՓ-ի հայեցակարգն է «Հող եւ տեխնոլոգիա»:

http://www.facebook.com/pages/Shushi-ART-Project/270082763059003

www.shushiartproject.org

էլ. Փոստ` [email protected]

Ծրագրի ղեկավար` Հերրի Որբերեան` համադրող` Լիլիթ Սարգսեան (hեռ.` 093 28 22 05)

Նախորդը

Մերօրեայ Մտորումներ. Քովի Դպրոցը, Դպրոցները (Է.)

Յաջորդը

Օրը Օրին. Ոչ Միայն Վերնագիրներ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.