Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համշէնի Հայերը

July 17, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՀԷ ԱՆԹԱՆԷՍԵԱՆ
Անկախ

Վերջին ժամանակներս, երբ Թուրքիայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, արդէն հնարաւոր է բացէ ի բաց խօսել Հայկական հարցի մասին, շատ արդիական է դարձել խօսել Թուրքիայում բնակուող հայութեան, մասնաւորապէս` ծպտեալ եւ մահմետական հայութեան մասին: Տարբեր հաշուարկներով` այսօր Թուրքիայում բնակւում են մօտ երկու միլիոն ծպտեալ եւ  մահմետական հայեր: Վերջերս անգամ դէպքեր եղան, երբ ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի տակ այդ հայերից մի քանի անհատներ հաւատափոխ եղան եւ յայտարարեցին իրենց հայ լինելու մասին:

Թուրքիայի պատմութեան ողջ ընթացքում, ազգային ճնշումների հետ մէկտեղ, կառավարութիւնն իր հպատակ այլազգիների հանդէպ վարել է անթաքոյց ձուլման եւ հաւատափոխման քաղաքականութիւն: Մասնաւորապէս, թրքական իշխանութիւնները հայի ինքնութիւնն աղճատելու եւ նրան ձուլելու համար առաջին հերթին փորձել են հաւատուրացութիւն պարտադրել նրան: Այդ առումով առանձնայատուկ է համշէնահայութեան ճակատագիրը: Արեւմտահայութեան շրջանում առաջինը, թերեւս, համշէնահայերը ձուլման ենթարկուեցին:

Դեռեւս 18-րդ եւ 19-րդ դարերում Համշէնի հայութեան մի ստուար մասն արդէն մահմետական էր: Համշէնահայութիւնը, կարելի է ասել, ժամանակի մշակութային, հոգեւոր եւ քաղաքական ուժերի կողմից ի սպառ անուշադրութեան էր մատնուել, քանզի արդէն 1878-ից նրանց ստուար հատուածը բնակւում էր Ռուսական կայսրութեան տարածքում, բայց այդպէս էլ ո՛չ հայ եկեղեցին, ո՛չ էլ մշակութային գործիչները ոչինչ չձեռնարկեցին` համշէնահայութեանն իր արմատներին վերադարձնելու համար: 19-րդ դարի սկզբին, կաթոլիկ միսիոնարների վկայութիւններով, Համշէնում բնակւում էր մօտ 4000 հայ ընտանիք, որոնք ցրուած էին շրջանի 80 գիւղերում: Նրանց մեծ մասը իսլամութիւն էր ընդունել դեռ 18-րդ դարում: Սակայն, իսլամութեան հետ մէկտեղ, համշէնահայութիւնը պահպանել էր իր լեզուն, սովորութիւնները:

Համշէնի եւ Սեւ գետի շրջանի հայութեան մեծ թափով կրօնափոխութիւնը սկսուեց 1700- ական թթ. սկզբին: Այդ ժամանակ տարածաշրջանում 15,000-ից աւելի հայեր էին ապրում: Համշէնի հայութեան կրօնափոխութեան նախաձեռնողը տերպէյ Ղուռուֆ օղլի Մեհմետն էր, որ ենիչերիների հետ ներխուժելով Համշէն` փորձում է ստիպել հայութեանը կրօնափոխ լինել: Հայերը դիմադրում են: Հասկանալով, որ բռնութեամբ հնարաւոր չէ նպատակին հասնել, Մեհմետը փոխում է մարտավարութիւնը: Տեսնելով, որ տարածաշրջանում ընդամէնը մի քանի քահանայ կայ, նա պատանիների է ընտրում, տանում ուսուցանում, մոլլա կարգում եւ կրկին Համշէնի ու Սեւ գետի շրջան ուղարկում` քարոզելու: Սակայն այս քաղաքականութիւնն էլ չի անցնում, քանի որ հայերը բոլոր քարոզիչներին վռնտում են: Մեհմետը դիմում է խորամանկութեան: Նա 500 հոգի է վարձում, ուղարկում շրջակայ գաւառները, որոնք յայտարարում են ամէնուր, թէ Համշէնի եւ Սեւ գետի շրջանի հայերը որոշել են իսլամութիւնն ընդունել ու բոլորին հրաւիրում են իրենց թլփատման արարողութեանը: Սա բաւական արդիւնաւէտ քայլ էր, եւ որոշուած օրը հազարաւոր մահմետականներ, մոլլաներ ու զինուորականներ են հաւաքւում Համշէնում, շարժւում դէպի Թորոս գիւղ, որ Սեւ գետի   շրջանի կենտրոնն էր համարւում: Հայերի առաջնորդ տէր Կարապետ քահանան, նախապէս իմանալով այս վտանգի մասին, մի քանի հարիւր զինեալներով շուրջկալում է եկուորներին մի կիրճում եւ պահանջում, որ  նրանք հեռանան, այլապէս բոլորը կը կոտորուեն:

Թուրքերը հեռանում են, բայց Ղուռուֆ օղլի Մեհմետը նոր խորամանկութեան է դիմում. հիմա էլ յայտարարում է, թէ հայերը թլփատութեան պատրուակով շատ մահմետականների են հրաւիրել Սեւ գետ, որպէսզի բոլորին կոտորեն: Սա մեծ արձագանգ է գտնում եւ բազմաթիւ ենիչերիներ, մոլլաների ուղեկցութեամբ, լցւում են Համշէն: Նրանք որոշում են, որ եթէ հայերը դիմադրեն եւ հաւատափոխ չլինեն, բոլորին կը կոտորեն, անգամ` մանուկներին: Իր հերթին Տրապիզոնի կուսակալն է աջակցում այս դիւային ծրագրին եւ լրացուցիչ զօրք ուղարկում Համշէն: Համշէնահայերը դիմադրութեան փորձ են անում: Սակայն երբ թուրքերը սպաննում են տէր Կարապետին եւ մի քանի զինեալների, ստիպուած` անձնատուր են լինում: Շատերը հեռանում են, միւսներն էլ որոշում են իրենց գոյութիւնը պահպանելու համար առերես իսլամութիւն ընդունել:

Եւ այսպէս, աւելի քան հարիւր գիւղ կրօնափոխ է լինում: Սակայն ամէն տեղ չէ, որ թուրքերին յաջողւում է հեշտութեամբ իրականացնել իրենց մտածածը: Փերվանա գիւղի հայութիւնը ուժեղ դիմադրութիւն է ցոյց տալիս: Մարտի ժամանակ անգամ սպաննւում է Ղուռուֆ օղլի Մեհմետ պէյը: Սակայն թուրքերը կարողանում են զէնքի ուժով հաւատուրացութիւն պարտադրել շրջանի հայութեանը:

Այսպիսով, թրքական իշխանութիւններին յաջողուեց բռնութեամբ իրագործել համշէնահայութեան դաւանափոխութիւնը: Ճիշդ է, համշէնահայերը սկզբում դաւանափոխ եղան առերես, սակայն հետագայում, հայկական դպրոցների եւ եկեղեցու չգոյութեան պայմաններում, աստիճանաբար մահմետականացան արդէն ըստ էութեան: Համշէնում դեռ երկար ժամանակ շատերը թաքուն փորձում էին վերադառնալ իրենց արմատներին ու դաւանանքին, սակայն բացայայտուած դէպքերը խստիւ պատժւում էին:

Կրօնափոխութիւնից յետոյ թուրքերը ձեռնամուխ եղան համշէնահայերի ի սպառ ձուլմանը. նրանք սկսեցին պարտադրել հայերին անգամ մոռանալ մայրենի լեզուն: Օրէնք է հրապարակւում, որով եօթ բառ հայերէն խօսելը համարւում է հայհոյանք, ու տուգանք է սահմանւում: Մոլլաներն անգամ շրջում են տնէտուն եւ փորձում պարտադրել օրէնքը հայերին: Այդ հողի վրայ նաեւ բազմաթիւ ընդհարումներ են լինում: Սակայն, ի վերջոյ, զուրկ եկեղեցուց եւ կողմնակի աջակցութիւնից, համշէնահայերը մեծ մասամբ մոռանում են նաեւ լեզուն:

Այսօր համշէնահայերը, բացի բուն Համշէնից, բնակւում են Վրաստանին սահմանակից շրջաններում, Աճարիայում, Միջին Ասիայում, ուր նրանց նախնիները տարագրուեցին ստալինեան բռնութիւնների ժամանակ, Ռուսաստանի Քրասնոտարի երկրամասում, Տոնի Ռոստովում, Պոլսում:

 

 

 

Նախորդը

Թուրքիա Իր Կռնա՞կը Կը Դարձնէ Աթաթիւրքին

Յաջորդը

Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի Պատուիրակութեան Հանդիպումները Թիֆլիսի Եւ Ջաւախքի Մէջ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.