Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կ. Մանոյեան. «Քլինթընի Յայտարարութեան Մէջ ԼՂՀ-ի Մասին Անուղղակի Ակնարկ Կայ»

June 29, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՂՀ-ի կարգաւորման գործընթացի եւ հակամարտութեան շուրջ օրերս տեղի ունեցած զարգացումների վերաբերեալ Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մանոյեան, դուք կապ տեսնո՞ւմ էք սահմանային միջադէպերի եւ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընի` տարածաշրջան կատարած այցի միջեւ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Դէպքերը կապ ունեն այնքանով, որ Ազրպէյճանն ուզեց օգտագործել Հիլըրի Քլինթընի այցելութիւնն` իր դժգոհութիւնը յայտնելու միջազգային հանրութեանը, յանձինս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող երկրներից մէկի բարձրաստիճան պաշտօնեայի, որովհետեւ Ազրպէյճանը դժգոհ է այն առաջարկներից, որ ներկայացնում են ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները, յատկապէս ինչ վերաբերում է ինքնորոշման իրաւունքին: Պաքուն, երբ չի կարողանում հրապարակաւ դրա հակառակը պնդել, իւրովի է մեկնաբանում այն` ասելով, որ ԼՂՀ-ն ունենայ ինքնորոշման իրաւունք, բայց` Ազրպէյճանի կազմում: Բայց այդպիսի բան չկայ: Ի դէպ, Ազրպէյճանն իր այդ մեկնաբանութիւնը ներկայացրել էր նաեւ Արդարադատութեան միջազգային դատարան, որը Քոսովոյի հարցով քննարկում էր անցկացնում իր տեսակէտը յայտնելու համար, սակայն դատարանը Ազրպէյճանի կողմից ներկայացուող մեկնաբանութեանը հակառակ եզրակացութիւն կատարեց:

Ունենալով դժգոհութիւններ` Ազրպէյճանը փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը գրաւել եւ ինչ-որ չափով ճնշում գործադրել, բայց դա ունի իր վտանգները, որովհետեւ նման խախտումները, ռազմատենչ յայտարարութիւնները եւ սպառազինումը ի վերջոյ կարող են յանգեցնել պատերազմի:

Հ.- Ազրպէյճանի որդեգրած յարձակողապաշտ գործելաոճն ի՞նչ է տալիս Ազրպէյճանին: Նա կարողանո՞ւմ է հասնել իր առջեւ դրուած նպատակներին:

Քլինթըն

Պ.- Իր նպատակներին հասնելու հետ կապուած չի կարելի հաստատ ասել` այո, որովհետեւ իր ուզածն այն է, որ բանակցային գործընթացում այսօր առկայ մօտեցումները փոխուեն, իսկ եթէ դրանք չեն փոխւում, ուրեմն լուծման ատեանը փոխուի: Այսպիսով, քանի դեռ այդ մօտեցումները մնում են նոյնը, Ազրպէյճանը միշտ դժգոհ է մնալու: Բայց Հ. Քլինթընի` Պաքւում հնչեցրած այն յայտարարութիւնը, որ Փարիզում պէտք է նոր մօտեցումներ առաջարկուեն, պարզ է, որ Ազրպէյճանի այդ դժգոհութիւնը բաւարարելու համար արուած յայտարարութիւն էր: Փարիզեան հանդիպումը եղաւ, բայց մենք ոչինչ չլսեցինք «նոր մօտեցումներ» ասուածի մասին:

Կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ազրպէյճանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ է, այսինքն` առնուազն մէկ եւ կէս տարի, բանակցութիւններում կարգաւորման առնչութեամբ լուրջ առաջընթաց տեղի չի ունենայ: Ազրպէյճանը, լինելով դժգոհ բանակցութիւնների ընթացքից, փորձելու է հարցը տեղափոխել այլ ատեաններ, այս դէպքում` ՄԱԿ:

Հ.- Ի՞նչ արդիւնքների է հասել Ազրպէյճանը` ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակում:

Պ.- Տեսէք, Ազրպէյճանի ՄԱԿ ԱԽ անդամ լինելը անկարեւոր բան չէ: Դառնում ես աշխարհի այն սակաւաթիւ պետութիւններից մէկը այնպիսի միջազգային կազմակերպութիւնում, որտեղ քննարկւում են բաւական կարեւոր խնդիրներ եւ հարցեր: Այդտեղ անդամ լինելը գուցէ ինչ-որ դէպքերում դժուար իրավիճակի առջեւ կանգնեցնի այս կամ այն երկրին, բայց նաեւ քաղաքական իրադարձութիւններն այդ երկրին հնարաւորութիւն են տալիս, որպէսզի ինքը քաղաքական առեւտրի մէջ մտնի: Չի կարելի ասել, որ Ազրպէյճանն առ այսօր ոչինչ չի ստացել: Կարծում եմ, որ եթէ Ալրպէյճանի այս պահուածքի նկատմամբ միջազգային հանրութեան կողմից որոշակի հանդուրժողականութիւն կայ, դա ինչ-որ չափով պայմանաւորուած է հէնց իր` ՄԱԿ ԱԽ անդամ լինելու հանգամանքով:

Հ.- Անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների լոսքապոսեան յայտարարութեանը: Ինչո՞ւմն էր այդ յայտարարութեան առանձնայատկութիւնը:

Պ.- Լոսքապոսում ընդունուած յայտարարութեան մէջ համանախագահող երկրներն իրենց անհանգստութիւնն են յայտնում վերջին իրադարձութիւնների նկատմամբ, այն շեշտադրմամբ, որ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի կարգաւորուել, սահմանային միջադէպեր կը լինեն: Նրանք նոյն չափով պատասխանատու են գտնում ե՛ւ Ազրպէյճանի, ե՛ւ  Հայաստանի նախագահներին` լրիւ անտեսելով ԼՂՀ-ն, առանց որի, փաստօրէն, այս հարցը չի էլ կարող կարգաւորուել: Այդ յայտարարութեան մէջ յատուկ այլ բան չկար:

Կարծում եմ` մտահոգութեան հիմնական պատճառն այն է, որ այդ հակամարտութիւնը կարող է դարձեալ վերածուել պատերազմի, ինչը ՄԽ համանախագահող երկրների եւ ոչ մէկի շահերից չի բխում:

Հ.- Ի՞նչ էք կարծում, որքանո՞վ է հաւանական բանակցային նոր ձեւաչափի ստեղծումը: Վերջին շրջանում այդ մասին խօսակցութիւնները գնալով աշխուժանում են:

Պ.- Չեմ կարծում, որ նոր ձեւաչափ ստեղծուի: Այդպիսի ցանկութիւն կարող են ունենալ Ազրպէյճանը կամ Թուրքիան: Իսկ խօսակցութիւնների աշխուժացումը մեծ մասամբ այդ երկրների դրդմամբ է տեղի ունենում: Հիմնական խօսակցութիւնը գնում է ոչ թէ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոխելու, այլ համանախագահների կազմի վերաբերեալ` Ֆրանսան փոխարինել ԵՄ-ով: Բայց ԵՄ-ն այդ արագ շարժուելու հնարաւորութիւնը չունի, որ կարողանան նման պատասխանատուութիւն ստանձնել:

Հ.- Այդ դէպքում հնարաւո՞ր է, որ այդպիսի փոփոխութեան դէպքում բացասական արդիւնք գրանցուի:

Պ.- Եթէ դա տեղի ունենայ, պարզ է, որ բացասական արդիւնք կը լինի: Ո՛չ ՄԽ-ը, ո՛չ էլ համանախագահողների այս ձեւը իտէալական չեն, բայց առկայ պայմաններում համեմատաբար լաւագոյնն են:

Հ.- Եթէ ՄԽ բոլոր անդամները գիտակցում են, որ ԼՂ հակամարտութիւնն առանց Արցախի ժողովրդի համաձայնութեան, վերջնական լուծում չի կարող ստանալ, ինչո՞ւ Ղարաբաղը չի ներառւում բանակցութիւններում:

Պ.- Անհատ նախագահների յայտարարութիւնները մեկնելով` եզրակացնում ենք, որ իրենք պատկերացնում են, որ Ղարաբաղը բանակցութիւններին կը մասնակցի հիմնական սկզբունքների շուրջ Հայաստանի եւ Ազրպէյճանի համաձայնութիւնից յետոյ, ինչը եւս ճիշդ մօտեցում չէ եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Ղարաբաղը պէտք է մասնակցի հիմնական սկզբունքների որոշման փուլում, այլապէս դա նշանակում է, որ ուզում են ինչ-որ սկզբունքներով Ղարաբաղին այս կամ այն ուղղութիւնը պարտադրել: Հետաքրքրականն այն է, որ համանախագահող երկրների վերջին յայտարարութեան մէջ 1994 թուականի զինադադարի մասին ակնարկ կայ, եւ կոչ է արւում կողմերին` յարգել այդ զինադադարի պայմանները: Բայց դարձեալ անտեսւում է, այն հանգամանքը, որ այդ զինադադարը ստորագրել են երեք կողմ: Նրանք ինչ-որ բաներ յիշատակում են, բայց ամենակարեւորն անտեսում են: Ինչ-որ ժամանակ ԼՂՀ-ի անուղղակի մասնակցութիւնը բանակցութիւններին կարող էր հասկանալի լինել, բայց արդէն հասել ենք մի պահի, երբ անհասկանալի է:

Հ.- Ի՞նչ էք կարծում, սահմանային միջադէպերի առնչութեամբ, արդեօ՞ք դրանք շարունակական կը լինեն:

Պ.- Այն, որ Ազրպէյճանը փորձելու է նորից ձեռնարկել այդպիսի յարձակումներ, կարծում եմ, արդէն հաստատուած է վերջինիս պահուածքով: Որ այդ փորձերը կարող են, թէկուզ ակամայ, վերաճել պատերազմի, դա էլ փաստ է: Թէ՛, կարծում եմ, որ Ազրպէյճանը, վստահ չլինելով իր յաղթանակի վրայ, պատերազմ չի ցանկանում: Պէտք է նաեւ նշել, որ թէ՛ պատերազմի դէպքում նաւթի օգուտները կը դադարեն օգուտ լինելուց, բայց միաժամանակ Ազրպէյճանը «կրակի հետ է խաղում»: Արդէն երեւում է, որ նրա նման պահուածքը հետաքրքրում է միջազգային հանրութեանը եւ անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը հնարաւորինս ճնշում գործադրի Ազրպէյճանի վրայ` առանց կողմերի միջեւ կեղծ հաւասարութեան նշան դնելու:

Զրուցեց
ԴԱՒԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ

Նախորդը

Հայկական Հրթիռները Դիւրութեամբ Կրնան Հասնիլ Պաքուի Քարիւղամշակման Գործարաններ

Յաջորդը

«Ստեղծագործութիւն Ոչ Բանաստեղծութիւն» (Հեղինակ` Ստեփան Փանոսեան)

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.