2025-ի աշխարհի ախոյեան Լանտօ Նորիս 8 ամիս ետք վերջապէս կրցաւ «Ֆորմիւլա 1»-ի գծով կրան փրի մը շահիլ` նուաճելէ ետք Հունգարիոյ կրան փրին:
Փոլ Փոզիշընէն սկսելէ ետք, Նորիս կորսնցուցած էր առաջին դիրքը ի նպաստ «Մաքլարեն»-ի խմբակից Օսքար Փիասթրիի, որ սակայն ետ մնաց «Ուիլիամս»-ի վարորդ Քարլոս Սայնցի հետ թեթեւ արկածէ մը ետք:
Այդ արկածէն մինչեւ մրցումին աւարտը, Նորիս մնաց առաջին դիրքին վրայ: «Ինքնաշարժը աներեւակայելի էր այսօր, կը թռչէինք կարծես: Երկար ժամանակէ ի վեր այսպէս չէր զգացումը», ըսաւ Նորիս: Փիասթրի աւելի ուշ կանգ առաւ` խանգարում ունենալէ ետք առիթ տալով Մաքս Վերշթափենին («Ռետ Պուլ»), որ գրաւէ 2-րդ դիրքը, մինչ Քիմի Անթոնելլի իր «Մերսետես»-ով գրաւեց 3-րդ դիրքը:
Անթոնելլի ընդհանուր դասաւորման իր առաւելութիւնը աւելցուց «Ֆեռարի»-ի Լուիս Համիլթընի վրայ, որ գրաւեց 5-րդ դիրքը` անգամ մը եւս փենալթիի ենթարկուելէ ետք: «Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլ 7-րդ դիրքը գրաւեց: Նորիս անցեալ նոյեմբերին Սան Փաուլոյի մէջ շահած էր իր վերջին կրան փրին, հակառակ անոր որ ան 2026-ի սփրինթի մրցում շահած էր Մայեմիի մէջ:
Նշենք, որ Հունգարիոյ կրան փրին ամառնային արձակուրդի վերջին կրան փրին էր, որմէ ետք դադար կ՛առնեն կրան փրիները մինչեւ 23 օգոստոսի Նետերլանտներու կրան փրին:
Ստորեւ` Հունգարիոյ կրան փրիի արդիւնքները.
ԿԷՏ |
|
| 1.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) «Մաքլարեն» | 25 |
| 2.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) «Ռետ Պուլ» | 18 |
| 3.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) «Մերսետես» | 15 |
| 4.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) «Ֆեռարի» | 12 |
| 5.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) «Ֆեռարի» | 10 |
| 6.- Իզաք Հաժժար (Ֆրանսա) «Ռետ Պուլ» | 8 |
| 7.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) «Մերսետես» | 6 |
| 8.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) «Ռէյսինկ Պուլզ» | 4 |
| 9.- Նիքօ Հուլքենպերկ (Գերմանիա) «Աուտի» | 2 |
| 10.- Արվիտ Լինտպալտ (Բրիտանիա) «Ռէյսինկ Պուլզ» | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Անթոնելլի | 219 |
| 2.- Համիլթըն | 169 |
| 3.- Ռասըլ | 160 |
| 4.- Լըքլեր | 138 |
| 5.- Նորիս | 128 |
| 6.- Վերշթափեն | 109 |
| 7.- Փիասթրի | 92 |
| 8.- Հաժժար | 68 |
| 9.- Լոսըն | 43 |
| 10.- Կասլի | 42 |
ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- «Մերսետես» | 379 |
| 2.- «Ֆեռարի» | 307 |
| 3.- «Մաքլարեն» | 220 |
| 4.- «Ռետ Պուլ» | 177 |
| 5.- «Ռէյսինկ Պուլզ» | 66 |


