«Թուր տը Ֆրանս»-ի 2026-ի վերջին հանգրուանի աւարտին տեղի ունեցաւ հրավառութիւն, եւ հռչակուեցան ախոյեաններ, որոնք արդէն իսկ յատուկ տեղի ունեցան այս յիշատակելի մրցաշարքին պատմութեան էջերուն մէջ: Դեղին շապիկը հագած Թատէյ Փոկաչար 5-րդ անգամ ըլլալով շահեցաւ Ֆրանսայի շրջավազքը` միանալով Ժաք Անքեթիյի (1957, 1961, 1962, 1963 եւ 1964), Էտի Մերքսի (1969, 1970, 1971, 1972 եւ 1974), Պեռնար Հինոյի (1978, 1979, 1981, 1982 եւ 1985) եւ Միկել Ինտուրայնի (1991, 1992, 1993, 1994 եւ 1995): Արդարեւ, Փոկաչար 2020, 2021, 2024 եւ 2025 թուականներէն ետք 2026-ին ալ յաջողեցաւ յաղթել:
Վերջին հանգրուանին, երրորդ եւ վերջին բլուրին վրայ, Փոկաչար առաջին դիրքի վրայ կը գտնուէր` իրեն հետ ունենալով միայն Մաթէօ Վան Տեր Փուլը (Ալփեսին):
Աւելի ուշ վստահ ըլլալէ ետք, թէ Փոկաչար ախոյեան պիտի դառնայ, Վան Տեր Փուլ վերջին 600 մեթրը առանձին յառաջացաւ, սփրինթի այլ մրցակիցներ հասնելու սկսելէ ետք, որոնց կը գլխաւորէր Եսփեր Ֆիլիփսեն եւ Մաթս Փետերսեն:
Լիտլ-Թրեքի հեծելանւորդ Մաթց Փետերսեն առաջին դանիացի մարզիկն էր, որ կանաչ շապիկը շահեցաւ: Ռիչարտ Քարափաս շահեցաւ կէտաւոր շապիկը` 2024-ին նման: Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) սպիտակ շապիկը շահեցաւ` շահելէ ետք երիտասարդ մարզիկներու առաջին դիրքը, մինչ Միացեալ Նահանգներու ազգային խումբի հերոս Քուին Սիմընզին (Լիտլ-Թրեք) տրուեցաւ «լաւագոյն խմբակից»-ի մրցանակը:
Ստորեւ «Թուր տը Ֆրանս»-ի 2026-ի վերջնական դասաւորումը. (3197 քմ)
1.- Թատէյ Փոկաչար (Էմիրէյթց) 73 ժամ 56′ 26″
2.- Ռեմքօ Էվենեփուլ (Ռետ Պուլ) 6′ 26″ ուշ
3.- Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) 9′ 42″ ուշ
4.- Փոլ Սեքսաս (Տեքաթլոն) 11′ 56″ ուշ
5.- Լենի Մարթինես (Պահրէյն) 13′ 02″ ուշ
6.- Մաթիաս Սքիելմոս (Լիտլ-Թրեք) 14′ 59″ ուշ
7.- Խուան Այուսօ (Լիտլ-Թրեք) 17′ 48″ ուշ
8.- Ռիչարտ Քարափաս (Ի. Էֆ. Էճիւքէյշըն) 20′ ուշ
9.- Թոմ Փիտքոք (Փինարելլօ) 29′ 28″ ուշ
10.- Ժորտան Ժեկա (Թոթալ) 33′ 21″ ուշ


