Ռեմքօ Էվենեփուլ կիրակի օր շահելէ ետք պատմական հանգրուան մը, կրցաւ 16-րդ հանգրուանն ալ շահիլ` 26,1 քմ ժամացոյցի դէմ մրցումը շահելով Ժընեւի լիճին շուրջ:
Ասիկա կը նկատուի պելճիքացի մարզիկի մը 10-րդ յաղթանակը Պելճիքայի ազգային օրուան ընթացքին, բայց առաջինը 1985-էն ի վեր: Կիրակի օրուան նման, Էվենեփուլ կրցաւ պարտութեան մատնել դեղին շապիկաւոր Թատէյ Փոկաչարը` շահելով այս տարուան շրջավազքի իր 3-րդ ժամացոյցի դէմ հանգրուանը, 3 մասնակցութիւններու ընթացքին:
Պատուոյ հարթակի պայքարին, ֆրանսացի Փոլ Սեքսաս (Տեքաթլոն) կարեւոր երկվայրկեաններ շահեցաւ, բայց Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) մնաց 3-րդ դիրքին վրայ: Ֆլորիան Լիփովից (Ռետ Պուլ) ստիպուեցաւ քաշուիլ արկածէ մը ետք:
Ստորեւ 26,1 քմ երկարութիւն ունեցող ժամացոյցի դէմ մրցումին (16-րդ հանգրուան) արդիւնքները.
1.- Ռեմքօ Էվենեփուլ (Ռետ Պուլ) 32′ 47″
2.- Թատէյ Փոկաչար (Էիրէյթց) 28″ ուշ
3.- Մաթիաս Սքիելմոս (Լիտլ) 1′ 04″ ուշ
4.- Փոլ Սեքսաս (Տեքաթլոն) 1′ 16″ ուշ
5.- Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) 1′ 21″ ուշ
6.- Մաթիա Քաթանէօ (Ռետ Պուլ) 1′ 42″ ուշ
7.- Թիմեն Արենսման (Ինէոս) 1′ 47″ ուշ
8.- Պրունօ Արմիրէյ (Վիսմա) 1′ 55″ ուշ
9.- Փապլօ Քասթրիյօ (Մովիսթար) 2′ ուշ
10.- Ճոշուա Թարլինկ (Ինէոս) 2′ 02″ ուշ
Ընդհանուր դասաւորում (2497.6 քմ)
1.- Թատէյ Փոկաչար (Սլովենիա) 56 ժամ 14′ 18″
2.- Ռեմքօ Էվենփուլ (Պելճիքա) 4′ 32″ ուշ
3.- Իզաք Տել Թորօ (Մեքսիքա) 6′ 51″ ուշ
4.- Փոլ Սեքսաս (Ֆրանսա) 7′ 11″ ուշ
5.- Խուան Այուսօ (Սպանիա) 9′ 22″ ուշ
6.- Մաթիաս Սքիելմոս (Դանիա) 10′ 14″ ուշ
7.- Լենի Մարթինես (Ֆրանսա) 12′ 50″ ուշ
8.- Թոմ Փիտքոք (Բրիտանիա) 12′ 58″ ուշ
9.- Ժորտան Ժեկա (Ֆրանսա) 22′ 50″ ուշ
10.- Եաննիս Վուասար (Զուիցերիա) 24′ 18″ ուշ


