Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքը կը շարունակուի, եւ անակնկալ արդիւնքներն ալ սկսան: Անցեալ տարուան աղջկանց ախոյեան Մետիսըն Քիզ 6-3 եւ 6-4 արդիւնքով պարտութիւն կրեց իր համաքաղաքացի Ճեսիքա Փեկուլայէն եւ ձախողեցաւ հասնելու քառորդ աւարտական:
Ամերիկացի Քիզ, որ 9-րդ դասուած էր, 1 ժամ 19 վայրկեան պայքարէ ետք 28 սխալներ գործեց եւ տեղի տուաւ թիւ 6 դասուած Փեկուլային, որ քառորդ աւարտականին պիտի մրցի այլ ամերիկացիի մը` Ամանտա Անիսիմովայի դէմ:
24 տարեկան Անիսիմովա 7-6 եւ 6-4 արդիւնքով դուրս ձգեց չինացի Ուանկ Ժինիուն (թիւ 46):
Թիւ 1 թենիսվումըն Արինա Սապալենքա 6-1 եւ 7-6 արդիւնքով դուրս ձգեց քանատացի Վիքթորիա Էմպոքոն (թիւ 16):
Քառորդ աւարտականին Սապալենքա պիտի մրցի ամերիկացի Իվա Եովիչի դէմ (թիւ 27), որ կը նկատուի այս մրցաշարքի անակնկալ դէմքերէն: 18 տարեկան Եովիչ 6-2 եւ 7-6 արդիւնքով դուրս ձգած էր թիւ 8 դասուած Ճասմին Փաոլինին, ապա Եուլիա Փութինցեվան (6-0, 6-1), եւ առանց սեթ մը կորսնցնելու հասած քառորդ աւարտական:
Տղոց մրցումներուն թիւ 11 դասուած Տանիլ Մետվետեւ անգամ մը եւս չկրցաւ յաղթել ամերիկացի Լերնըր Թիենին` տեղի տալով 6-4, 6-0 եւ 6-3 արդիւնքով 1 ժամ 40 վայրկեան պայքարէ ետք:
20 տարեկան Թիեն 4 անգամ մրցած է Մետվետեւի դէմ եւ 3 անգամ յաղթական դուրս եկած:
Ստորեւ կարեւորագոյն արդիւնքները.
ՏՂԱՔ
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-4 եւ 7-5
Ալեքս Տը Մինաոր (Աւստրալիա) – Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) 6-4, 6-1 եւ 6-1
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Ֆրանչեսքօ Չերունտոլօ (Արժանթին) 6-2, 6-4 եւ 6-4
Լորենցօ Միւզեթթի (Իտալիա) – Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) 6-2, 7-5 եւ 6-4
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Եագուպ Մենշիք (Չեխիա) (Մենշիք վիրաւոր ըլլալով քաշուեցաւ)
ԱՂՋԻԿՆԵՐ
Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) – Էլիզ Մերթենս (Պելճիքա) 6-1, 6-3
Ամանտա Անիսիմովա (Միացեալ Նահանգներ) – Ոանկ Ժինիու (Չինաստան) 7-6, 6-4
Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) – Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ) 6-3, 6-4
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Քարոլինա Մուչովա (Չեխիա) 6-1, 3-6 եւ 6-3
Էլինա Սվեթոլինա (Ուքրանիա) – Միրա Անտրէեւա (Ռուսիա) 6-2, 6-4


