Վեթերան թենիսմեն Նովաք Ճոքովիչ (38 տարեկան) իր ասպարէզի 399-րդ կրան շլեմի մրցումը յաղթեց (մրցանիշ)` 6-3, 6-2 եւ 6-2 արդիւնքով պարտութեան մատնելով Ֆրանչեսքօ Մայսթրելլին, Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքի Գ. հանգրուանին:
24 անգամ կրան շլեմի մրցաշարքերու տիտղոսակիր (մրցանիշ) սերպ թենիսմենը պիտի դառնայ թենիսի առաջին մարզիկը (տղոց եւ աղջկանց), որ 400 մրցումի կը հասնի, եթէ անշուշտ յաղթէ Նետերլանտներու Պոթիք Վան Տէ Զանտսխուլփին:
Աղջկանց անցեալ տարուան ախոյեան Մատիսըն Քիզ 2 պրէյք փոյնթեր փրկելէ ետք, պարտութեան մատնեց իր ազգակից Աշլին Քրուկըրը` 6-1 եւ 7-5 արդիւնքով:
Հայազգի թենիսմեն Կարէն Խաչանով իր կարգին շարունակեց իր յաղթական ընթացքը եւ պարտութեան մատնեց ամերիկացի Նիշեշ Պասավարետին` 6-1, 6-4 եւ 6-3 արդիւնքով, հասնելով Դ. հանգրուան: Թիւ 15 դասուած Խաչանով պիտի մրցի թիւ 22 դասուած իտալացի Լուչիանօ Տարտերիի դէմ, որ 6-3, 1-6, 6-4 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Սեպասթիան Պայեսին:
Աղջկանց մրցումներուն միակ անակնկալն էր թիւ 25 դասուած Փաուլա Պատոսայի (Սպանիա) պարտութիւնը ռուս Օքսանա Սելեխմեթեւայէն` 6-4 եւ 6-4 արդիւնքով:
Ստորեւ` կարեւորագոյն արդիւնքները.
ՏՂԱՔ
Լորենցօ Միւզեթթի (Իտալիա) – Լորենցօ Սոնեկօ (Իտալիա) 6-3, 6-3 եւ 6-4
Կարէն Խաչանով (Ռուսիա) – Նիշեշ Պասավարետի (Միացեալ Նահանգներ) 6-1, 6-4 եւ 6-3
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Ֆրանչեսքօ Մայսթրելլի (Իտալիա) 6-3, 6-2 եւ 6-2
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Եանիք Հանֆման (Գերմանիա) 7-6, 6-3 եւ 6-2
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Ալեքսանտր Միլըր (Ֆրանսա) 6-3, 4-6, 6-3 եւ 6-4
ԱՂՋԻԿՆԵՐ
Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ) – Աշլին Քրուկըր (Միացեալ Նահանգներ) 6-1, 7-5
Ճեսքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) – Մըքարթի Քեսլըր (Միացեալ Նահանգներ) 6-0, 6-2
Ուանկ Ժինեու (Չինաստան) – Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) 4-6, 6-4 եւ 6-4


