Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ո՞վ Է Կոմիտասը

January 13, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ներկայացրեց` ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Ներքեւ` ներկայացնում եմ Պարոյր  Սեւակի եզակի մտքերը Կոմիտասի մասին:

3 օգոստոս 1896, Պերլին

Ճիշդ է, որ «Ամէն համեմատութիւն կաղում  է»: Բայց կան համեմատութիւններ էլ, որ ուղղակի  աղերսւում են` Կոմիտաս Առաջինի եւ Նարեկացու, Սայաթ Նովայի եւ Աբովեանի, Թորամանեանի: Ճշմարտութեան մեծ պատառ կայ այդ բաղդատութիւնների մէջ, թէպէտ չհամնկնող եզրերը նոյնպէս որոշակի են: Սակայն ամէնից աւելի ճիշդ է, ըստ իս, այն համեմատութիւնը, որ նոր չէ, բայց տակաւին չի գիտակցուել խորապէս: Եւ ժամանակը չի ուշացնում իր օգնութիւնը, որպէսզի քիչ կրկնելով` շատ հասկանանք, որ Կոմիտասի գործն ամէնից աւելի յիշեցնում է… Մաշտոցի գործը:

Ժողովուրդ կոչուածը, ի՛նչ խօսք, կոյր չէ, բայց նաեւ ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առջեւ եւ տեսնի իր կան ու չկան: Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է նայելով իր այն զաւակներին, որոնք սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարուել` ըստ նրա հաւաքական կերպարի, ու ժառանգել ամենայն ծնողականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հաւաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստութիւնը,  բայց հէնց որ ծնեց, ինքը` ժողովուրդն էլ, լուսաւորւում է այդ բազմանիստի ներքին ճառագայթումից: Այս վերառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլեւ նրանք   են ժողովուրդ վերածնում: Այսպիսի ծնունդ էր ամէնից առաջ Մեսրոպ Մաշտոցը` այսպիսի ծնունդ է նաեւ Կոմիտասը, եւ նրա պարգեւած լոյսն էլ, ինչպէս Մաշտոցինը, դեռ երկար պիտի անդրադառնայ պարգեւողի դէմքին եւ արտացոլուի նրա հոգու մէջ:

Մաշտոցը, ինչպէս մեր մանուկներն էլ գիտեն, նախ եւ առաջ գիւտարար էր, ինչպէս որ յայտնագործող էր նաեւ Կոմիտասը, մէկը գտաւ մեր լեզուի այբուբենը, միւսը գտաւ մեր «երկրորդ լեզուի»`  մեր երգի «այբուբենը», որ ամօթ է խառնել հնադարեան հայկական խազերի, հայկական ետնադարեան ձայնանիշերի կամ ժամանակակից նոթաների հետ: Խօսքը, ուրեմն, այն «այբուբեն-ի, որի գիւտարարութեամբ Կոմիտասը կարող է եւ ի լուր աշխարհի յայտարարել, որ «հայն ունի ինքնուրոյն երաժշտութիւն, որովհետեւ իւրաքանչիւր ազգի երաժշտութիւն իր ազգի հնչական ելեւէջներէն կը ծնի ու կը ծաւալի: Հայ լեզուն ունի իր յատուկ հնչաւորութիւնը, ուրեմն եւ` համապատասխանող երաժշտութիւնը:

Պատմական իրադարձութիւնները չեն կրկնւում, բայց իրադրութիւնները կրկնւում են յաճախ: Հայ ժողովուրդի բախտը 19-րդ  դարում շատ բանով էր յիշեցնում 4-րդ դարը: Ամէնից առաջ` երկփեղկուած ազգ եւ բնաջնջուելու վտանգի ահագնութիւն: Անհրաժեշտ էր մի գիւտ, որ նոյնքան պարզ լինէր, որքան` հանճարեղ: Պատմական անհրաժեշտութիւնը չի կարող չկատարուել: Եթէ նոր զէնք է հարկաւոր, անպայման ստեղծւում է: Մաշտոցի զէնքը չէր անպէտքացել, բայց նոր  ճակատամարտում նոր զէնք էլ էր անհրաժեշտ: Պիտի ծնուէր մի նոր, մի իւրօրինակ Մաշտոց: Եւ նա ծնուեց: Եւ արեց իր գիւտը` նոյնպէս «նորոգ ու սքանչելի»:

Կոմիտասն էր:

Մաշտոցից առաջ էլ կար հայոց լեզու` իր հնչիւնական համակարգով ու քերականութեամբ: Բայց այդ համակարգը տարբաժանելու ու վերամիաւորելու, այդ քերականութեան օրէնքները ճանաչելու ու սահմանելու համար հարկաւոր էր մի հանճար: Այս վերապահմամբ էլ Մաշտոցն էր, որ հայոց լեզու տուեց: Կոմիտասից առաջ էլ կար երգ ու նուագ, հայն ունէր իր երգային համակարգն ու երաժշտական «քերականութիւնը»: Բայց այդ համակարգը տարբերելու եւ վերահամադրելու, այդ «քերականութիւնը» ուսումնասիրելու եւ օրինաւորելու համար հարկաւոր էր մի հանճար: Այս վերապահմամբ էլ` Կոմիտասն էր, որ հայերին հայոց երգ ու նուագ տուեց: Եւ ինչպէս Մաշտոցը, Կոմիտասն էլ հերթական մեծութիւն չէ մեր մշակոյթի պատմութեան մէջ եւ այդ պատմութեան մատեանում չի զբաղեցնում մի դրուագ միայն: Նա միայն երգահան չէր, թէկուզ եւ` դարագլխային մի ամբողջ դպրոցի հիմնադիր: «Նա ինքն էր ամբողջ մի երաժշտանոց»: Եւ միաժամանակ մեծ գիտնական, մէկը` այն երջանիկ ու դժբախտ յայտնագործողներից, որոնց հաւաքական անունը Քոլումպոս է: Նաեւ` հայ երգի լաւագոյն կատարողը, նոյնպէս` սկզբնաւորող եւ ոչ շարունակող: Իսկ խմբավա՞րը, նուագո՞ղը, նուագավա՞րը: Իսկ ուսուցիչ-մանկավա՞րժը, բանասէ՞րը, բանաստե՞ղծը…

Նայելով ահա այս բարձունքից` Կոմիտասին չի կարելի համեմատել իր մեծ ժամանակակիցներից ու նախորդներից եւ ոչ մէկի հետ: Ըստ իր գործի ու դրա արդիւնքների, նրան հայր կարող էր դառնալ միմիայն Մեսրոպ Մաշտոցը…

Եւ այս ամէնը… փաստ է, եւ այն էլ` անժխտելի: Փաստ, որ ունի մէկ բանի կարիք` խորապէս գիտակցուել բոլորի կողմից: Եւ այստեղ մենք  պարտաւոր ենք ասել աւելին, քան ասուեց:

Կոմիտասը ամենաապրողն է բոլոր ապրողներիս մէջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել նաեւ խորհրդանիշ: Մեր ժողովրդի համար այդպիսի խորհրդանիշները ընդամէնը մի քանի հատ են` Մասիս, Էջմիածին, Մաշտոց եւ «ի զուր այլ անուն մի փնտռէք»… ԿՈՄԻՏԱՍ:

Եւ ահա, նկատի ունենալով այն յայտնի իրավիճակը, որի մէջ է գտնւում աշխարհասփիւռ մեր ժողովուրդը, մենք պարտաւոր ենք ասել, որ հիմա, տուեալ իրական ու տիրական հանգամանքներում մայր հայրենիքի շուրջը համախմբուելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը իր արդիւնքներով աւելին է անում, քան` մինչեւ իսկ… Մաշտոցի գործը:

«Ինչո՞ւ»-ին պիտի պատասխանել երկու «որովհետեւ»-ով, որովհետեւ բոլոր հայերը  չեն դժբախտաբար, որ այժմ կարողանում են օգտուել Մեսրոպեան այբուբենից… որովհետեւ հայերէն կարդացողներին էլ բաժանում է մեր հին ու նոր ուղղագրութիւնը` մի իրավիճակ, որ պիտի դառնայ օրակարգի հարց, ինչպէս մայր հայրենիքի, այնպէս էլ սփիւռքի պատասխանատու մարմինների համար` մէկ համազգային ուղղագրութիւն ստեղծելու անյետաձգելի մտահոգութեամբ…

Իսկ Կոմիտասի «այբուբենն» ու «ուղղագրութիւնը, որոնք կարդացւում են աւելի ականջով, քան աչքով, որ հասկացւում է աւելի հոգով, քան գիտելիքներով, շարունակում են մնալ համազգային եւ համընդհանուր` որտեղ էլ որ ապրի հայը, ինչ կուսակցութեան ու դաւանանքի էլ պատկանի…

Էջմիածի՞նը: Բայց Էջմիածնի կողքին էլ, ցաւոք սրտի, դրուած է մէկ այլ «ուղղագրութիւն»  Անթիլիասը, այլեւս չխօսելով կրօնական այլ համայնքների մասին: Իսկ Կոմիտասի գործը դարձեալ համընդհանուր է բոլորի համար եւ ամէնքի աչքին…

Մասի՞սը: Բայց սրա էլ «անունը կայ, ամանում չկայ», մինչդեռ Կոմիտասի անունը բոլորիս շրթներին է, եւ ինքն էլ` «ամանուած» բոլորիս հոգիներում…

Կայ անշուշտ այս բոլոր սրբազան խորհրդանիշներից մեր մէկ այլ խորհրդանիշ էլ խորհրդանիշների խորհրդանիշը, որ կոչւում է մայր հայրենիք եւ իր մէջ «ամանում» է մնացած խորհրդանիշները: Եւ Կոմիտաս-Մաշտոց-Էջմիածին-Մասիս խորհրդանիշների յարաբերութիւնն էլ այլ բանի համար չի քննւում, եթէ ոչ մայր հայրենիքին, նրա այսօրին ու գալիքին ծառայելու նպատակով եւ նպատակադրմանը: Եւ գաղտնիք չէ, որ մինչեւ իսկ մայր հայրենիքի գաղափարը այժմ եւ առայժմ համընդհանուր ու միասնական չէ արտասահմանեան հայութեան համար: Եւ այս հարցում էլ դարձեալ եւ միայն Կոմիտասի գործն է, որ ճանաչւում է բոլորի կողմից, ընդունւում ամէնքից:

Այլ խօսքով, Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջւում ոչ մի «վիզա» ոչ մի կողմից եւ ոչ ոքի կողմից:

Այս է Կոմիտասի առաքելութիւնն այսօր:

Արժէ աւելացնել նաեւ, որ նոր չի այս առաքելութիւնը: Մօտ 60 տարի առաջ, դիմելով Կոմիտասին, ականաւոր գրող Տիգրան Կամսարականն ասել է. «Անցեալ գիշեր… երգելով ու բառբառելով… Հայաստան ուխտագնացութեան տարաք զմեզ, կամ լաւ եւս է ըսել` քիչ մը Հայաստան բերիք Եգիպտոսի հայերուս, մենք կը կարծէինք, թէ հայ կրօնաւորը, որ Էջմիածնէն կու գայ, միւռոն միայն կը բերէ, դուք Մասիսն ու Արագածը փոխադրեցիք հոս պահ մը, ո՞վ ըսաւ, թէ լեռները չեն քալեր…»:

Այս, որ ճշմարիտ է, ասուած վաթսուն տարի առաջ, վաթսունապատիկ աւելի ճշմարիտ է այսօր, որովհետեւ Կոմիտասն այսօր վաթսունապատիկ աւելի է «լեռներ քալեցնում», «քիչ մը Հայաստան» է տանում ամէնուրեք, որտեղ Հայաստան չկայ, բայց կայ հայ, իսկ բուն Հայաստանում էլ  եկաւ «սիրեցնելու» մեզ, ինչ որ մերն է, բացաւ մեր վարագուրուած աչքերը մեր սեփական արժանիքներուն առջեւ, վերադարձուց մեզ դէպի մեր հայրենի բնագաւառն ու օճախը, մեր անդն ու անդաստանը` բառին առարկայական թէ այլաբանական իմաստով»:

Ուստի եւ պարտաւոր ենք միաբան խորհելու եւ միահամուռ ասելու, որ այսօր ոչ ոք ու ոչինչ այնքան Հայաստան չի «արտածում» արտասահման եւ ոչ ոք ոչինչ այնքան հայաստանասիրութիւն չի «ներմուծում» Հայաստան, որքան` Կոմիտասն իր կամրջով:

ԱՀԱ ԹԷ  Ո՛Վ  ԿՈՄԻՏԱՍԸ …

15 դեկտեմբեր 2025

Նախորդը

Մարդ, Որ Լեռները Կը Քալեցնէր

Յաջորդը

Թենիս. Խաչանով – Ռուպլեւ Զոյգը` Հոնկ Քոնկի Մրցաշարքի Փոխախոյեան

RelatedPosts

Ո՞վ Պիտի Յաջորդէ Կոմիտասին
Անդրադարձ

Մարդ, Որ Լեռները Կը Քալեցնէր

January 13, 2026
Թուրքիոյ Կողմէ Ազգային Փոքրամասնութիւններու Հալածանքները 1930-1941 Թուականներուն
Անդրադարձ

Թուրքիոյ Կողմէ Ազգային Փոքրամասնութիւններու Հալածանքները 1930-1941 Թուականներուն

January 13, 2026
Լոյս Տեսաւ Անթոնիա Արսլանի «Մշոյ Գիրքը» Հատորը Հայերէն Թարգմանութեամբ
Անդրադարձ

Լոյս Տեսաւ Անթոնիա Արսլանի «Մշոյ Գիրքը» Հատորը Հայերէն Թարգմանութեամբ

January 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.