Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պատկերների Ու Բառերի Խաչմերուկում Ինչպէ՞ս Է Ձեւաւորւում Հայկական Քոմիքսի Նոր Պատմութիւնը

October 27, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Երբ խօսում ենք հայ գրականութեան մասին, քոմիքսը հազուադէպ է յիշատակւում որպէս լիարժէք ժանր: Բայց այդ պատկերաւոր գրականութեան հանդէպ սիրով զինուած մի խումբ մարդիկ որոշել են փոխել խաղի կանոնները: «Ռեանիմանիա» փառատօնի շրջանակներում գործող «ՌեաՔոմիքս» հրատարակչութիւնը ոչ միայն ոգեշնչուած է համաշխարհային փորձից, այլ նաեւ խիզախ նպատակ ունի ձեւաւորել հայկական Քոմիքսի մշակոյթն ու լսարանը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Երգիծանկարիչ եւ «ՌէաՔոմիքս» նախաձեռնութեան համահիմնադիրներից վրէժ քասունին վստահ է, որ պատկերային մտածողութիւնը հայկական մշակոյթում նոր չէ «Հայաստանում պատկերապատումը միշտ մեծ դեր է ունեցել, իսկ մանրանկարչութիւնը դրա ամենավառ դրսեւորումներից է: Աւետարանը` որպէս պատկերապատման մտածելակերպի ձեւ, արդեն իսկ հիմք է տալիս մեզ խօսելու այս ժանրի մասին` որպէս մշակութային ժառանգութեան»:

Սակայն, ինչպէս Վրէժ Քասունին է նշում, պատմութեան ընթացքում քոմիքսը յաճախ փակուել է եկեղեցական-ակադեմական շրջանակներում «Պատկերապատման արուեստը մնացել է Աւետարանի սրբութեան մէջ ու չի հանրայնացուել: Իսկ խորհրդային տարիներին էլ քոմիքսները սիրելի էին, բայց հիմնականում ծառայում էին որպէս քարոզչական գործիք», «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշում է նա:

«ՌէաՔոմիքս» հրատարակչութեան ղեկավար Պետօ Տեմիրճեանը, շեշտում է, որ քոմիքսը ոչ թէ երեխայական զուարճանք է, այլ գրական ժանր «Միշտ փնտռտուքի մէջ եմ եղել, թէ ինչպէ՞ս անենք, որ մենք էլ մեր քոմիքսը ունենանք: Դա գրական ժանր է` հակառակ այն թիւր ըմբռնման, թէ միայն երեխաների համար է: Սփիւռքում էլ, Հայաստանում էլ այդ ժանրը քիչ է զարգացել»:

Նրա խօսքով, դասական այնպիսի ստեղծագործութիւններ, ինչպիսիք են «Թենթեն»-ը, «Լիւքի Լիւք»-ը կամ աւելի լուրջ` Մանուշեանի կեանքի մասին փաստավաւերագրական քոմիքսը, կարող են դառնալ կամուրջ սերունդների եւ մշակոյթների միջեւ:

«Մենք սկսեցինք ազգային մրցոյթ` պատկերապատման նախագծերի համար ու առաջին մրցանակի շահողներին ոչ միայն գումար տուեցինք, այլեւ պատրաստ ենք աջակցել գործի հրատարակութեանը: Սա մեր սեփական ֆինանսական զոհաբերութիւնների արդիւնքն է, որովհետեւ հաւատում ենք` կարեւորը հայ հեղինակին հնարաւորութիւն տալն է», պատմում է վրէժը:

Բացի մրցոյթներից, «ՌէաՔոմիքս»-ի նպատակն է իրականացնել նաեւ թարգմանութիւններ` համաշխարհային պեսթսելերների հիման վրայ: «Մեր նպատակը երեխաներին ու պատանիներին հայերէնով հասանելի դարձնելն է այն ստեղծագործութիւնները, որոնք մինչ այժմ միայն օտար լեզուներով էին հասանելի»,  նշում է Պետօ Տեմիրճեանը:

Նախագծերի շարքում արդէն թարգմանուել են Ռայնհարտ Քլայստի «Բռնցքամարտիկը», իսկ Միսաք Մանուշեանի մասին գիրքը շատ շուտով իր տեղը կը գտնի հայաստանեան գրախանութներում:

Ժան Տաւիտ-Մորվանի ու Թովմաս Չերքեզեանի գրչին պատկանող եւ Միսաք Մանուշեանի մասին գրքի հայերեն թարգմանութեան նախաձեռնութիւնը «մի թուիթի պատմութիւն է»: Պետօ Տեմիրճեանը հեղինակի էջում տեսնում է գրքի ֆրանսերէն հրատարակութեան լոյս տեսնելու մասին լուրն ու շտապում գրել նրան` խօսելով հայերէն թարգմանութեան գաղափարի մասին: Հեղինակը համաձայնութիւն է տալիս, պելճիքական Dupuis հրատարակչատան հետ բանակցութիւնների արդիւնքում կեանքի է կոչւում նախագիծը:

«ՌէաՔոմիքս»-ն ունի միջազգային ձգտումներ ու համահայկական առաքելութիւն: Վրէժի ու Պետոյի մեծ երազանքներից է` հայկական քոմիքսը հասցնել միջազգային լսարանին, մասնաւորապէս` Անկուլեմի փառատօն: «Մենք չենք ուզում պարզապէս մասնակցել:

Հինգ տարի յետոյ ուզում ենք այնտեղ ներկայացնել իսկական որակով ստեղծագործութիւններ, որոնք ոչ միայն կարդացւում են, այլեւ` մրցանակների արժանանում», ասում է Վրէժը:

Նրանք նաեւ տեսնում են համահայկական առաքելութիւն` կապել սփիւռքի հաստատութիւնները Հայաստանի նախաձեռնութիւններին: «Լաւ կը լինի, որ որոշ գրքեր արեւմտահայերէն էլ թարգմանենք, եւ դրանք լինեն համասփիւռքեան գրախանութներում», աւելացնում է Պետոն:

«ՌէաՔոմիքս» նախաձեռնութեան համար, բնականաբար, ամենամեծ խոչընդոտը ֆինանսականն է: Սակայն, ինչպէս Վրէժ Քասունին ու Պետօ Տեմիրճեանն են ընդգծում, որակեալ արտադրանքը ինքնին գրաւում է աջակցութիւն, յատկապէս այն գործընկերներից, որոնք կարեւորում են կրթական նախագծերը:

«Եթէ շարունակենք լաւ որակով աշխատել, վստահ ենք` ֆինանսական խոչընդոտներն էլ կը վերանան», վստահեցնում է Պետոն:

Իսկ Վրէժը յաւելում է. «Հիմա մարդիկ ասում են` քիչ գրութիւն կայ, շատ պատկեր… Բայց հէնց այդ պատկերի շնորհիւ է, որ երեւակայութիւնը շարժւում է: Դա ընթերցանելի շարժապատկեր է»:

Պատկերապատման ժանրի ձեւաւորումը Հայաստանով չի սահմանափակւում: սփիւռքում եւս որոշ քայլեր արուել են` յատկապէս Պոլսոյ «Արաս» հրատարակչութեան կողմից: Թէեւ նրանց հրատարակած հիմնական քոմիքսները կենտրոնացած են եղել Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ եւ հիմնականում թարգմանութիւններ են եղել ֆրանսերէնից, այդ գործերը բնաբանը դարձրել են առաւել հասանելի հայ ընթերցողի համար:

«Արասը» 2015 թուականից յետո հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ 4 քոմիքսային գիրք է հրատարակել, որոնք նախատեսուած են մեծահասակների համար: Սակայն հրատարակչութիւնը նաեւ մի շարք մանկական քոմիքսներ է թարգմանել` լրացնելով շուկայում եղած բացը:

Սփիւռքի այլ նախաձեռնութիւններ, մասնաւորապէս` Ֆրանսայում, նոյնպէս ունեն թարգմանած մանկական քոմիքսներ: Սակայն, ինչպէս «ՌէաՔոմիքս»-ի հիմնադիրները նշում են, սա դեռ բաւարար չէ այն հասարակական ու մշակութային հոսքը ստեղծելու համար, որի կարիքը հայկական պատկերապատման դաշտն ունի:

Իսկ Պետոն վստահ է` քոմիքսների միջոցով փոքր տարիքի երեխաների մօտ կարելի է կարդալու եւ արտայայտուելու հմտութիւններ զարգացնել:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ»

 

 

 

Նախորդը

Անկախութեան Հոգեբանական Ֆենոմենը

Յաջորդը

Ուաշինկթընեան Համաձայնութիւններ. Հայ-Ամերիկեան Եւ Ազրպէյճան-Ամերիկեան Յուշագրերի Համեմատական Վերլուծութիւն (Դ. Մաս)

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.