Եւրոպայի լաւագոյն 5 ախոյեանութիւններու մրցումներուն, Իտալիոյ մէջ «գագաթի մրցում»-ին Նափոլի դժուարութեամբ կրցաւ հաւասարիլ Ինթեր Միլանի հետ, որ 22-րդ վայրկեանին ազատ հարուածով մը նշանակելէ ետք կոլ մը, կրցաւ լաւապէս պաշտպանուիլ մինչեւ 87-րդ վայրկեան, երբ միջնապահ Ֆիլիփ Պիլինկ նշանակեց Նափոլիի հաւասարութեան կոլը` օգտուելով Խոսեփ Մարթինեսի զսպած գնդակէն, որ վերադարձաւ իրեն: Նափոլի իր մարզիչ Անթոնիօ Քոնթէի հետ շատ աւելի լաւ կը խաղար եւ կը ճնշէր, բայց ֆութպոլի մէջ այս բոլորը երկրորդական են, երբ կոլ չեն կրնար նշանակել: Նափոլիի 19 հարուածներէն 4-ը լրջօրէն վտանգեցին Ինթերի բերդը, մինչ Ինթեր 6 անգամ հարուածեց դէպի Նափոլիի բերդը` 1 անգամ հասնելով նպատակին:
Ինթեր պահեց իր 1 կէտի առաւելութիւնը Նափոլիի վրայ` ախոյեանութեան աւարտէն 11 մրցումներ առաջ, մինչ Աթալանթա, որ կը հիւրընկալէր Վենեցիան (19-րդ), չկրցաւ օգտուիլ այս արդիւնքէն եւ իր կարգին հաւասարութեամբ աւարտեց իր մրցումը` 2 կէտով ետ մնալով Նափոլիէն:
Սպանիոյ մէջ, Ռէալ Մատրիտ 10-րդ վայրկեանին կոլ մը նշանակեց Պեթիսի դէմ` շնորհիւ Պրահիմ Տիսսի, սակայն Ճոնի Քարտոսօ 24 վայրկեան ետք կրցաւ նշանակել հաւասարութեան կոլը` Ռէալ Մատրիտի նախկին մարզիկ Իաքոյի փոխանցումէն ետք: Բ. կիսախաղին, նոյնինքն Իսքօ փենալթիով նշանակեց Ռէալ Մատրիտի դէմ կոլ մը, որուն շնորհիւ Պեթիս 2-1 արդիւնքով յաղթեց:
Այս յաղթանակը լաւ եղաւ Աթլեթիքոյի համար, որ օգտուեցաւ անկէ եւ 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Աթլեթիք Պիլպաոյի գրաւեց ախոյեանութեան դասաւորման պարագլուխի դիրքը մինչեւ Պարսելոնայի խաղը (Սոսիետատի դէմ):
Գերմանիոյ մէջ, Պայերն Միւնիխ 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Շթութկարթը, այս վերջինիս դաշտին վրայ:
Անցեալ տարուան փոխախոյեան Շթութկարթ 34-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ ազգային խումբի միջնապահ Անկելէ Սթիլըրի: Պայերն ինքզինք գտաւ եւ կիսախաղէն առաջ նշանակեց հաւասարութեան կոլը` շնորհիւ Մայքըլ Օլիսէի: 64-րդ վայրկեանին Լէոն Կորեցքա եւ 90-րդ վայրկեանին Քինկզլի Քոման նշանակեցին 2 կոլեր եւս եւ Պայերն յաղթեց 3-1 արդիւնքով:
Անցեալ տարուան ախոյեան Պայեր Լեւերքուզըն, որ չորեքշաբթի օր «Չեմփիընզ լիկ»-ի գծով պիտի մրցի Պայերն Միւնիխի դէմ, 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Այնթրախթ Ֆրանքֆորթի դաշտէն:
Թելլա, Մուքիելէ, Շիք եւ Կարսիա նշանակեցին Լեւերքուզընի կոլերը, մինչ Էքիթիքէ` Ֆրանքֆորթի միակ կոլը:
Փարիզ Սեն Ժերմեն «Լիկ 1»-ի 24-րդ հանգրուանի իր մրցումին հիւրընկալեց Լիլը եւ 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց զայն: Պարքոլա, Մարքինոս, Տեմպելէ եւ Տուէ նշանակեցին մայրաքաղաքի կազմի կոլերը: Չորեքշաբթի օր նոյն դաշտին վրայ «Չեմփիընզ լիկ»-ի գծով Սեն Ժերմեն պիտի հիւրընկալէ Անգլիոյ ախոյեանութեան պարագլուխի դիրքը գրաւող Լիվըրփուլը:
Անգլիոյ մէջ տեղի ունեցան բաժակի մրցաշարքի 1/8-րդ հանգրուանի մրցումները, ուր վերջին 4 տարիներու ախոյեան Մանչեսթըր Սիթի կոլ մը ստանալէ ետք Փլիմութէն կրցաւ 3 կոլեր նշանակել եւ հասնիլ քառորդ աւարտական: 19 տարեկան Նիքօ Օրայլի (2) եւ Քեւըն Տը Պրունիէ նշանակեցին Սիթիի կոլերը:
Ստորեւ` «Սերի Ա.»-ի 27-րդ հանգրուանի արդիւնքները.
Մոնցա – Թորինօ 0-2
Պոլոնիա – Քալիարի 2-1
Ճենովա – Էմփոլի 1-1
Ուտինեզէ – Փարմա 1-0
Նափոլի – Ինթեր Միլան 1-1
Աթալանթա – Վենեցիա 0-0
Ֆիորենթինա – Լեչէ 1-0
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ինթեր Միլան | 58 (60-25) |
| 2.- Նափոլի | 57 (43-22) |
| 3.- Աթալանթա | 55 (59-26) |
| 4.- Եուվենթուս | 49 (43-21) |
| 5.- Լացիօ | 47 (47-34) |
Ստորեւ` «Լա լիկա»-ի 26-րդ հանգրուանին արդիւնքները.
Լեզանես – Խեթաֆէ 1-0
Աթլեթիքօ Մատրիտ – Աթլեթիք Պիլպաօ 1-0
Պեթիս – Ռէալ Մատրիտ 2-1
Ռայօ Վայեքանօ – Սեւիա 1-1
Ժերոնա – Սելթա Վիկօ 2-2
Վայատոլիտ – Լաս Փալմաս 1-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Աթլեթիքօ Մատրիտ | 56 (43-16) |
| 2.- Պարսելոնա | 54 (67-25) |
| 3.- Ռէալ Մատրիտ | 54 (55-25) |
| 4.- Աթլեթիք Պիլպաօ | 48 (44-23) |
| 5.- Վիարէալ | 44 (48-35) |
| 6.- Պեթիս | 38 (34-33) |
| ………………… | ………………… |
| 18.- Վալենսիա | 23 (25-41) |
| 19.- Ալավես | 22 (28-39) |
| 20.- Վայատոլիտ | 16 (17-60) |
Անգլիոյ ֆութպոլի բաժակի 1/8-րդ հանգրուանին գծով արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Փրեսթըն – Պըրնլի 3-0
Ասթոն Վիլա – Քարտիֆ 2-0
Նիւքեսըլ – Պրայթըն 1-2
Պորնմաութ – Վուլվզ 1-1 Պորնմաութ յաղթեց փենալթիներով (5-4)
Մանչեսթըր Սիթի – Փլիմութ 3-1
Քրիսթըլ Փելես – Միուոլ 3-1
Ստորեւ «Պունտըսլիկա»-ի 24-րդ հանգրուանի արդիւնքները.
Ունիոն Պերլին – Հոլշթայն Քիլ 0-1
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պայեր Լեւերքուզըն 1-4
Ռետ Պուլ Լայփցիկ – Մայնց 1-2
Հայտընհայմ – Մէօնշընկլատպախ 0-3
Վերտըր Պրեմըն – Վոլֆսպուրկ 1-2
Պոխում – Հոֆենհայմ 0-1
Զանքթ Փաուլի – Տորթմունտ 2-2
Շթութկարթ – Պայերն Միւնիխ 1-3
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայերն Միւնիխ | 61 (72-20) |
| 2.- Պայեր Լեւերքուզըն | 53 (55-28) |
| 3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 42 (50-37) |
| 4.- Մայնց | 41 (39-25) |
| 5.- Ֆրայպուրկ | 39 (34-36) |
| 6.- Ռետ Պուլ Լայփցիկ | 38 (39-33) |
Ստորեւ` «Լիկ 1»-ի 24-րդ հանգրուանին արձանագրուած արդիւնքները.
Լիոն – Պրեսթ 2-1
Փարիզ Սեն Ժերմեն – Լիլ 4-1
Լանս – Լը Հաւր 3-4
Սենթ Էթիեն – Նիս 1-3
Մոնաքօ – Ռենս 3-0
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 62 (66-23) |
| 2.- Մարսէյ | 46 (50-29) |
| 3.- Նիս | 46 (49-28) |
| 4.- Մոնաքօ | 43 (48-31) |
| 5.- Լիլ | 41 (39-27) |
| ………………. | ………………. |
| 16.- Լը Հաւր | 20 (23-50) |
| 17.- Սենթ Էթիեն | 19 (24-56) |
| 18.- Մոնփելիէ | 15 (21-54) |


