Թենիսի տղոց եւ աղջկանց ֆետերասիոնները` «Էյ. Թի. Փի.»-ն եւ «Տապըլեու. Թի. Էյ.»-ը յայտարարեցին այս շաբթուան թենիսի տղոց եւ աղջկանց դասաւորումները, ուր տղոց պարագային իտալացի Լորենցօ Սոնեկօ շաբթուան ամէնէն շատ յառաջդիմած թենիսմենն էր` հասնելէ ետք Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքի քառորդ աւարտական: Ան 20 դիրքով ոստում մը արձանագրեց բարձրանալով 35-րդ դիրք: Լաւագոյն 10 թենիսմեններու դասաւորման մէջ, ռուս Տանիլ Մետվետեւ 2 դիրք նահանջեց եւ այժմ 7-րդ դիրքը կը գրաւէ:
Աղջկանց դասաւորման մէջ, սերպ Օլկա Տանիլովիչ հասնելէ ետք Աւստրալիոյ թենիսի մրցաշարքի Դ. հանգրուան, 14 դիրք բարձրացաւ եւ այժմ կը գրաւէ 41-րդ դիրքը: Էլինա Աւանէսեան 8 դիրքով նահանջեց եւ այժմ կը գրաւէ 49-րդ դիրքը:
Ռուս թենիսվումըն Անասթազիա Փաւլիուչենքովա, որ քառորդ աւարտական հասած էր Աւստրալիոյ մէջ, 9 դիրքով բարձրացաւ եւ այժմ 23-րդ դիրքը կը գրաւէ, մինչ ախոյեան Մետիսըն Քիզ 7 դիրք բարձրացաւ եւ այժմ 7-րդ դիրքը կը գրաւէ:
Ստորեւ` տղոց եւ աղջկանց լաւագոյն 10 մարզիկները.
ՏՂԱՔ
1.- Եաննիք Սինըր (Իտալիա) 11.830 ԿԷՏ
2.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) 8.135 ԿԷՏ
3.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) 7.010 ԿԷՏ
4.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) 5.050 ԿԷՏ
5.- Քասփըր Ռուուտ (Նորվեկիա) 4.160 ԿԷՏ
6.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) 3.900 ԿԷՏ
7.- Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) 3.780 ԿԷՏ
8.- Ալեքս Տը Մինաոր (Աւստրալիա) 3.735 ԿԷՏ
9.- Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) 3.495 ԿԷՏ
10.- Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) 3.130 ԿԷՏ
ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) 8.956 ԿԷՏ
2.- Իկա Շվիանթեք (Լեհաստան) 8.770 ԿԷՏ
3.- Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) 6.538 ԿԷՏ
4.- Ճասմին Փաուլինի (Իտալիա) 5.289 ԿԷՏ
5.- Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) 4.893 ԿԷՏ
6.- Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) 4.861 ԿԷՏ
7.- Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ) 4.680 ԿԷՏ
8.- Ժենկ Քինուեն (Չինաստան) 4.095 ԿԷՏ
9.- Էմմա Նաւարրօ (Միացեալ Նահանգներ) 3.709 ԿԷՏ
10.- Փաուլա Պարոզա (Սպանիա) 3.608 ԿԷՏ


