Մաքս Վերշթափըն, որ շաբաթ մը առաջ Վեկասի մէջ դարձած էր աշխարհի ախոյեան, այս անգամ Քաթարի մէջ կրցաւ շահիլ մրցում մը եւս, որ տարեշրջանի նախավերջին կրան փրին է:
Այս կիրակի կը փակուի 2024-ի տարեշրջանը` Ապու Տապիի կրան փրիով, 24-րդ եւ ամէնէն երկար տարեշրջանը:
Բ. դիրքը գրաւեց «Ֆեռարի»-ի վարորդ Շարլ Լըքլեր, իսկ 3-րդ դիրքը` Օսքար Փիասթրի (Մաքլարեն): Լանտօ Նորիս 10-րդ դիրքը գրաւեց, երբ Բ. դիրքին վրայ պատիժի ենթարկուեցաւ 10 երկվայրկեանով, դեղին դրօշի պահուն ինքնաշարժը արագ վարելուն համար:
Պէտք է ըսել, որ Վերշթափըն, որ սկզբունքով փոլ-փոզիշընը շահած էր օր մը առաջ, բայց 1 դիրքով ետ սկսած էր դիտմամբ կամաց վարելու համար իր ինքնաշարժը` ուշացնելով Ճորճ Ռասըլը, մրցումի ազդանշանէն սկսեալ գրաւեց առաջին դիրքը եւ հոն ալ մնաց, մինչ Նորիս ամէն միջոց փորձեց հասնելու, բայց ապարդիւն: Հակառակ 3 անգամ «սէյֆթի քար»-ի (ապահովութեան ինքնաշարժ, որ կ՛օգտագործուի արկածներէ ետք, հանդարտ վարելու համար, մինչեւ շրջավազքի մաքրուիլը եւ ապահով դառնալը) օգտագործումին, Նորիս չկրցաւ մօտ մնալ Վերշթափընի, մինչեւ արդէն 10 երկվայրկեան պատիժը, որ զինք վերջին դիրք փոխադրեց:
Ստորեւ կը ներկայացնենք Քաթարի կրան փրիի արդիւնքները` նշելով, որ ինքնաշարժներու տիտղոսը պիտի վճռուի վերջին կրան փրիի արդիւնքին լոյսին տակ:
Քաթարի կրան փրիի արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն | 25 |
| 2.- Շարլ Լըքլեր | 18 |
| 3.- Օսքար Փիասթրի | 15 |
| 4.- Ճորճ Ռասըլ | 12 |
| 5- Փիեռ Կասլի | 10 |
| 6.- Քարլոս Սայնց | 8 |
| 7.- Ֆեռնանտօ Ալոնսօ | 6 |
| 8.- Ժու Կուանյու | 4 |
| 9.- Քեւըն Մակնուսըն | |
| 10.- Լանտօ Նորիս | 1+1 (ամէնէն արագ շրջանը) |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մ. Վերշթափըն | 429 |
| 2.- Լ. Նորիս | 349 |
| 3.- Շ. Լըքլեր | 341 |
| 4.- Օ. Փիասթրի | 291 |
| 5.- Ք. Սայնց | 272 |
| 6.- Ճ. Ռասըլ | 235 |
| 7.- Լ. Համիլթըն | 211 |
| 8.- Ս. Փերես | 152 |
| 9.- Ֆ. Ալոնսօ | 68 |
| 10.- Ն. Հուլքենպերկ | 37 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- «Մաքլարեն» | 640 |
| 2.- «Ֆեռարի» | 619 |
| 3.- «Ռետ Պուլ» | 581 |
| 4.- Մերսետես | 446 |
| 5.- «Ասթոն Մարթին» | 92 |


