Կիրակի օր Լանտօ Նորիս Սինկափուրի կրան փրին սկսաւ փոլ փոզիշընի եւ անցեալ մրցումներու սխալներէն օգտուելով մրցումը աւարտեց նոյն դիրքին վրայ շահելով մրցումը, 20 երկվայրկեանի առաւելութեամբ աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափընի վրայ, որ չկրցաւ մօտենալ Մաքլարենի վարորդին:
Ասիկա առիթ մը եւս դարձաւ Նորիսի համար 7 կէտով աւելի եւս մօտենալու Վերշթափընին, որ իր Ռետ Պուլով ըստ երեւոյթին առիթ չ՛ունենար մրցելու արագ Մաքլարենի հետ:
Նորիսի խմբակից Օլիվըր Փիասթրի, հակառակ անիւը փոխելու ընթացքին երկար ժամանակ կորսնցնելուն, կրցաւ անցնիլ Մերսետեսներուն` Լուիս Համիլթընի եւ Ճորճ Ռասըլի, եւ գրաւեց 3-րդ դիրքը` ամբողջացնելով փոտիումը:
Շարլ Լըքլեր իր կարգին նոյն բանը փորձեց ընել անիւը ուշ փոխելով, սակայն իր Ֆեռարիով միայն կրցաւ գերազանցել Համիլթընին եւ չկրցաւ հասնիլ Ռասըլին, որ գրաւեց 4-րդ դիրքը` իր ետին ձգելով Լըքլերը:
Ֆեռարիի 2-րդ վարորդ Քարլոս Սայնց գրաւեց 7-րդ դիրքը, մինչ Վերշթափընի խմբակից Սերխիօ Փերես իր Ռետ Պուլով միայն գրաւեց 10-րդ դիրքը, շաբաթ օրուան փոլ փոզիշընի մրցումին գրաւելէ ետք 13-րդ դիրքը:
Ստորեւ Սինկափուրի կրան փրիի (18-րդ կրան փրին) արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Լ. Նորիս | 25 |
| 2.- Մ. Վերշթափըն | 18 |
| 3.- Օ Փիասթրի | 15 |
| 4.- Ճ. Ռասըլ | 12 |
| 5.- Շ. Լըքլեր | 10 |
| 6.- Լ. Համիլթըն | 8 |
| 7.- Ք. Սայնց | 6 |
| 8.- Ֆ. Ալոնսօ | 4 |
| 9.- Ն. Հուլքենպերկ | 2 |
| 10.- Ս. Փերես | 1 |
Ստորեւ վարորդներու դասաւորումը` 18 կրան փրիներէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մ. Վերշթափըն (Նետերլանտներ) | 331 |
| 2- Լ. Նորիս (Բրիտանիա) | 279 |
| 3.- Շ. Լըքլեր (Մոնաքօ) | 245 |
| 4.- Օ. Փիասթրի (Աւստրալիա) | 237 |
| 5.- Ք. Սայնց (Սպանիա) | 190 |
| 6.- Լ. Համիլթըն (Բրիտանիա) | 174 |
| 7.- Ճ. Ռասըլ (Բրիտանիա) | 155 |
| 8.- Ս. Փերես (Մեքսիքա) | 144 |
| 9.- Ֆ. Ալոնսօ (Սպանիա) | 62 |
| 10.- Ն. Հուլքենպերկ (Գերմանիա) | 24 |
Ինքնաշարժներու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքլարեն | 516 |
| 2.- Ռետ Պուլ | 475 |
| 3.- Ֆեռարի | 441 |
| 4.- Մերսետես | 329 |
| 5.- Ասթոն Մարթին | 86 |
| 6.- Ար. Պի. | 34 |
| 7.- Հաաս | 31 |
| 8.- Ուիլիամս | 16 |
| 9.- Ալփին | 13 |
| 10.- Քիք Սաուպըր | 0 |


