Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Եու. Է. Էֆ. Ա.» Ազգերու Լիկայի Բաժակ. Հայաստան Պարտութիւն Կրեց

September 12, 2024
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ազգային խումբը «Եու. Է. Էֆ. Ա.»-ի Ազգերու լիկայի բաժակի Բ. հանգրուանի իր մրցումին 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Սքոփիէի մէջ հիւսիսային Մակեդոնիայէն:

Առաջին կիսախաղին Հայաստան երեք լուրջ առիթներ ձեռք ձգեց, սակայն կոլի չկրցաւ վերածել այդ առիթները:

Պէտք է ըսել, որ Հայաստանի ազգային խումբը չկրցաւ օգտուիլ հիւսիսային Մակեդոնիոյ կեդրոնի յետսապահ Կիոքօ Զայքովի կարմիր քարտէն, 45-րդ վայրկեանին:

Ամբողջ Բ. կիսախաղին, 10 մարզիկներով Մակեդոնիա կրցաւ 2 կոլ նշանակել` շնորհիւ Էնիս Պարտիի անզսպելի ազատ հարուածին, 70-րդ վայրկեանին, մինչ 8 վայրկեան ետք Պոյան Միովաքիի հարուածը դպնալէ ետք «անբախտ» պաշտպան Կիորկի Յարութիւնեանին, ուղղութիւնը փոխեց խաբելով Օկնիէն Չանչարեւիչը:

«Անկեղծ ըլլալու համար, եւ իմ խաղցողներս չճանչցայ: Ես միշտ կը բացատրէի, թէ ի՛նչ պէտք է ընել: Պէտք է ըսեմ, որ խումբը չկրցաւ կատարել իմ պահանջածս: Ամէն ինչ լաւ կ՛երեւէր, եւ իրենց աչքերուն մէջ կրակ կը տեսնէի: Իրենց ըսի, որ իրենց գլուխները կախ պէտք չէ ըլլան, պէտք է աշխատիլ, պատրաստուիլ: Միշտ սեւ փուլէն ետք ճերմակ փուլը կու գայ: Ասիկա ամօթ էր: Ամօթ էր ինծի համար իբրեւ մարզիչ: Ես Լաթվիոյ դէմ խաղէն ետք պահանջեցի խումբը չգովաբանել եւ հիմա կը խնդրեմ չքննադատել: Այսպէս կ՛ըլլայ:

Այս բոլորին պատասխանատուն ես եմ, պատասխանատուութիւնը իմ վրաս կ՛առնեմ: Այս իմ պարտութիւնս է: Ոեւէ մարզիկ յանցաւոր չէ եւ ոչ մէկը պէտք է մեղադրել», ըսաւ Հայաստանի ուքրանացի մարզիչ Ալեքսանտր Փեթրաքով:

Հիւսիսային Մակեդոնիա 4 կէտով կը գրաւէ խմբակի պարագլուխի դիրքը, մինչ Հայաստան 3 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը:

Լաթվիա, որ 1-0 արդիւնքով յաղթեց Ֆարօ կղզիներուն, կը գրաւէ 3-րդ դիրքը, մինչ Ֆարօ կղզիներ կը գրաւէ 4-րդ դիրքը 1 կէտով:

Ա. կարգի խումբերու խաղերուն, Բ. խմբակին մէջ, Իտալիա 2-1 արդիւնքով կրցաւ յաղթել Իսրայէլին, որ իր մրցումները կը խաղայ Հունգարիոյ մէջ, մինչ Ֆրանսա Իտալիայէն անակնկալ պարտութիւն մը կրելէ ետք կրցաւ յաղթել Պելճիքային` 2-0 արդիւնքով:

Հետաքրքրական մրցումի մը, Գ. խմբակի երկու խումբերը` Նետերլանտներ եւ Գերմանիա, որոնք 5-ական կոլեր նշանակած էին իրենց առաջին մրցումներուն, «Եոհան Քրոյֆ» մարզադաշտին վրայ ճակատեցան Ամսթերտամի մէջ:

2-րդ վայրկեանին, Կրաւենպերխի փոխանցումէն օգտուելով Թիժանի Ռայնտըրզ դաշտին կեդրոնէն սուրաց դէպի Գերմանիոյ բերդ եւ կոլ մը նշանակեց Թեր Շթեկընի բերդէն ներս:

Առաջին կէս ժամուան տիրապետելէ ետք, Նետերլանտներ չկրցան կրկնապատկել հաշիւը: Գերմանիա հետզհետէ մտաւ մրցումի մթնոլորտին մէջ եւ 38-րդ վայրկեանին կոլ մըն ալ նշանակեց Ունտաւի միջոցով, որ օգտուեցաւ Ֆլորիան Վերցի փոխանցումէն:

Մօտ 10 վայրկեան ետք, կիսախաղ չեղած, նոյնինքն Ունտաւ փոխանցում մը ստանալէ ետք Ռաումէն փոխանցեց խմբապետ Եոշուա Քիմիչի, որ նշանակեց Գերմանիոյ 2-րդ կոլը:

Բ. կիսախաղին սկիզբը, Ինթեր Միլանի աջ պաշտպան Տենզել Տումֆրիզ գլխու հարուածով նշանակեց Նետերլանտներու հաւասարութեան կոլը: Գերմանիա ունեցաւ քանի մը առիթ, սակայն Քայ Հավերց չկրցաւ կոլի վերածել շատ դիւրին առիթ մը:

Նետերլանտներ յաջորդաբար 27-րդ անգամ ըլլալով կրցած էին կոլ նշանակել իրենց դաշտին վրայ` մրցանիշ մը արձանագրելով:

Գերմանիոյ պարագային միջնապահ եւ յառաջապահ գիծի մէջ բաւական յառաջդիմութիւն կայ, կը մնայ կեդրոնի պաշտպանի սխալներուն լուծում գտնել:

Նոյն խմբակէն Հունգարիա ճերմակ հաւասարութիւն արձանագրեց իր դաշտին վրայ Պոսնիոյ հետ:

Ստորեւ` Ա. կարգի Բ. հանգրուանի արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ

Փորթուգալ – Սկովտիա 2-1
Խրուաթիա – Լեհաստան 1-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Փորթուգալ 6 (4-2)
2.- Խրուաթիա 3 (2-2)
3.- Լեհաստան 3 (3-3)
4.- Սկովտիա 0 (3-5)

Բ. ԽՄԲԱԿ

Ֆրանսա – Պելճիքա 2-0
Իսրայէլ – Իտալիա 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Իտալիա 6 (5-2)
2.- Ֆրանսա 3 (3-3)
3.- Պելճիքա 3 (3-3)
4.- Իսրայէլ 0 (2-5)

Գ. ԽՄԲԱԿ

Նետերլանտներ – Գերմանիա 2-2
Հունգարիա – Պոսնիա 0-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Գերմանիա 4 (7-2)
2.- Նետերլանտներ 4 (7-4)
3.- Պոսնիա 1 (2-5)
4.- Հունգարիա 1 (0-5)

Դ. ԽՄԲԱԿ

Դանիա – Սերպիա 2-0
Զուիցերիա – Սպանիա 1-4

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Դանիա 6 (4-0)
2.- Սպանիա 4 (4-1)
3.- Սերպիա 1 (0-2)
4.- Զուիցերիա 0 (1-6)

Բ. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

Չեխիա – Ուքրանիա 3-2
Ալպանիա – Վրաստան 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Վրաստան 6 (5-1)
2.- Ալպանիա 3 (2-2)
3.- Չեխիա 3 (4-6)
4.- Ուքրանիա 0 (3-5)

Բ. ԽՄԲԱԿ

Անգլիա – Ֆինլանտա 2-0
Այիր – Յունաստան 0-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Յունաստան 6 (5-0)
2.- Անգլիա 6 (4-0)
3.- Այիր 0 (0-4)
4.- Ֆինլանտա 0 (0-5)

Գ. ԽՄԲԱԿ

Նորվեկիա – Աւստրիա 2-1
Սլովենիա – Ղազախստան 3-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Սլովենիա 4 (4-1)
2.- Նորվեկիա 4 (2-1)
3.- Աւստրիա 1 (2-3)
4.- Ղազախստան 1 (0-3)

Դ. ԽՄԲԱԿ

Թուրքիա – Իսլանտա 3-1
Մոնթենեկրօ – Կալես 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Թուրքիա 4 (3-1)
2.- Կալես 4 (2-1)
3.- Իսլանտա 3 (3-3)
4.- Մոնթենեկրօ 0 (1-4)

Գ. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

Շուէտ – Էսթոնիա 3-0
Սլովաքիա – Ազրպէյճան 2-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Շուէտ 6 (6-1)
2.- Սլովաքիա 6 (3-0)
3.- Ազրպէյճան 0 (1-5)
4.- Էսթոնիա 0 (0-4)

Բ. ԽՄԲԱԿ

Ռումանիա – Լիթուանիա 3-1
Կիպրոս – Քոսովօ 0-4

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Ռումանիա 6 (6-1)
2.- Քոսովօ 3 (4-3)
3.- Կիպրոս 3 (1-4)
4.- Լիթվանիա 0 (1-4)

Գ. ԽՄԲԱԿ

Պուլկարիա – Հիւսիսային Իրլանտա 1-0
Լիւքսամպուրկ – Պիելոռուսիա 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Պիելոռուսիա 4 (1-0)
2.- Պուլկարիա 4 (1-0)
3.- Հիւսիսային Իրլանտա 3 (2-1)
4.- Լիւքսամպուրկ 0 (0-3)

Դ. ԽՄԲԱԿ

Հիւսիսային Մակեդոնիա – Հայաստան 2-0
Լաթվիա – Ֆարօ կղզիներ 1-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Հիւսիսային Մակեդոնիա 4 (3-1)
2.- Հայաստան 3 (4-3)
3.- Լաթվիա 3 (2-4)
4.- Ֆարօ կղզիներ 1 (1-2)

Ա. ԽՄԲԱԿ

Ճեպրալթար – Լիխթընշթայն 2-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Սան Մարինօ 3 (1-0)
2.- Ճիպրալթար 1 (2-2)
3.- Լիխթընշթայն 1 (2-3)

Բ. ԽՄԲԱԿ

Անտորա – Մալթա 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- Մոլտովա 3 (2-0)
2.- Մալթա 3 (1-2)
3.- Անտորա 0 (0-1)

 

Նախորդը

Ֆորմիւլա 1. Ատրիան Նիուի Պիտի Միանայ Ասթոն Մարթինին

Յաջորդը

Աննա Օհանեան. «Չելսիի Դէմ Խաղալը Մեծ Մարտահրաւէր Է Մեզի Նման Երիտասարդ Եւ Պայքարող Ակումբի Համար»

RelatedPosts

Գ. Դասակարգի Վիճակաձգութիւններէն Ետք.  ՀՄԸՄ Պուրճ Համուտ Ա. Խմբակին Մաս Պիտի Կազմէ,  Իսկ ՀՄԸՄ Պէյրութ` Բ. Խմբակին
Մարզական

Գ. Դասակարգի Վիճակաձգութիւններէն Ետք. ՀՄԸՄ Պուրճ Համուտ Ա. Խմբակին Մաս Պիտի Կազմէ, Իսկ ՀՄԸՄ Պէյրութ` Բ. Խմբակին

October 28, 2026
Վարդան Մինասեան  Պիտի Գլխաւորէ Նըժմէն
Մարզական

Վարդան Մինասեան Պիտի Գլխաւորէ Նըժմէն

October 28, 2026
Ըմբշամարտ.  Ասլանեան Աշխարհի Ախոյեան` Ազրպէյճանի Մրցակիցին Յաղթելէ Ետք
Մարզական

Ըմբշամարտ. Ասլանեան Աշխարհի Ախոյեան` Ազրպէյճանի Մրցակիցին Յաղթելէ Ետք

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.