Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փարիզի Փարալիմփիք Խաղեր. Հայաստան Երեք Մարզիկներով Մասնակցեցաւ

September 11, 2024
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

2024-ի ամառնային Փարալիմփիք խաղերը տեղի ունեցան Փարիզի մէջ` 10 օրուան վրայ:

Ամառնային 17-րդ Փարալիմփիք խաղերը, որոնց կը մասնակցէին զանազան տեսակի աթլեթներ, որոնք զուրկ են անդամներէ, կոյր են կամ որոշ ձեւի սահմանափակ կարողութիւններ ունին:

4400 մարզիկներ մրցեցան 549 մետալներու համար, որոնք մասնակցեցան 20 տարբեր մարզաձեւերու:

Հայաստան ունէր 3 ներկայացուցիչներ: Աշխարհի եւ Եւրոպայի բազմակի ախոյեան Սարգիս Ստեփանեան մասնակցեցաւ Էֆ 55 մարզական դասակարգով: Ան Փարաաթլեթիք մարզաձեւի գունտ նետելու մրցումներուն 10,41 մեթր արդիւնքով 8-րդ դիրքը գրաւեց:

Հայաստանի միւս ներկայացուցիչն էր Սմբատ Կարապետեան, որ սայլակավազք մարզաձեւի Թի 54 դասակարգի խումբի 14 մասնակիցներու պայքարին, 16:98 երկվայրկեան արձանագրելով գրաւեց 12-րդ դիրքը:

Կարապետեան «Փարիզի Սթատ տը Ֆրանս»-ի մարզադաշտին սայլավազքի 100 մեթր մրցումին մասնակցած էր:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչն էր փարածանրաբարձ Կրեթա Վարդանեան, որ գրաւեց 6-րդ դիրքը` անձնական երեք մրցանիշ իրագործելով: Ան նախ 104 քկ, ապա 108 քկ կրցաւ բարձրացնել, ապա ուժերու գերլարումով յաջողեցաւ բարձրացնել 114 քկ կշիռով ծանրաձողը` գրաւելով 10-րդ դիրքը:

Լիբանանի միակ ներկայացուցիչն էր սուսերամարտի Լիբանանի ախոյեան Էլիաս Սեմաան, որ Փարալիմփիքի մրցումներէն ետք իր ասպարէզի աւարտը յայտարարեց 40 տարեկանին:

Պէտք է ըսել, որ Փարիզի Ողիմպիական խաղերու մակարդակով բացման եւ փակման արարողութիւն տեղի ունեցաւ, ուր Փարիզ անգամ մը եւս լոյսերու քաղաքի իր տիտղոսը պահեց, մանաւանդ աշխարհահռչակ երաժիշտ Ժան-Միշել Ժարրի ծանօթ եղանակներով եւ լոյսի ողջ պատկերներով, հակառակ անոր որ փակման հանդիսութիւնը տեղի ունեցաւ անձրեւի տակ:

Անգամ մը եւս Չինաստան պայքարեցաւ մետալներու ցուցակին վրայ եւ լայն առաւելութեամբ գրաւեց պարագլուխի դիրքը:

Փարիզի Ողիմպիական խաղերու վերջին մետալին կորսնցնելէ ետք պարագլուխի դիրքը, Չինաստան մեծ տարբերութեամբ Փարալիմփիք խաղերուն գրաւեց առաջին դիրքը, մինչ Միացեալ Նահանգներ գրաւեցին 3-րդ դիրքը` Բրիտանիոյ ետին:

Փարիզի Փարալիմփիք Խաղեր.  Հայաստան Երեք Մարզիկներով Մասնակցեցաւ
Փարիզի Փարալիմփիք Խաղեր.  Հայաստան Երեք Մարզիկներով Մասնակցեցաւ

Ստորեւ մետալներու դասաւորումը` Փարալիմփիքի մրցումներու աւարտին.

1.- Չինաստան   94 ոսկի 76 արծաթ 50 պրոնզ
2.- Բրիտանիա   49 ոսկի    44 արծաթ  31 պրոնզ
3.- Միացեալ Նահանգներ 36 ոսկի   42 արծաթ  27 պրոնզ
4.- Նետերլանտներ     27 ոսկի    17 արծաթ  12 պրոնզ
5.- Պրազիլ 25 ոսկի    26 արծաթ  38 պրոնզ
6.- Իտալիա 24 ոսկի    15 արծաթ  32 պրոնզ
7.- Ուքրանիա    22 ոսկի    28 արծաթ  32 պրոնզ
8.- Ֆրանսա           19 ոսկի    28 արծաթ  28 պրոնզ
9.- Աւստրալիա   18 ոսկի    17 արծաթ  28 պրոնզ
10.- Ճափոն           14 ոսկի    10 արծաթ  17 պրոնզ
11.- Գերմանիա   10 ոսկի    14 արծաթ  25 պրոնզ
12.- Քանատա    10 ոսկի    9 արծաթ   10 պրոնզ
13.- Ուզպեքիստան     10 ոսկի    9 արծաթ   7 պրոնզ
14.- Իրան       8 ոսկի     10 արծաթ  7 պրոնզ
15.- Զուիցերիա   8 ոսկի     8 արծաթ   5 պրոնզ
16.- Լեհաստան  8 ոսկի     6 արծաթ   9 պրոնզ
17.- Սպանիա    7 ոսկի     11 արծաթ  22 պրոնզ
18.- Հնդկաստան  7 ոսկի     9 արծաթ   13 պրոնզ
19.- Քոլոմպիա   7 ոսկի     7 արծաթ   14 պրոնզ
20.- Պելճիքա    7 ոսկի     4 արծաթ   3 պրոնզ

 

Նախորդը

Թենիս. Աւանէսեան 1 Դիրքով Բարձրացաւ Ճոքովիչ Եւ Զվերեւ Փոխանակուեցան Դիրքերը

Յաջորդը

Այսօր` ՀՄԸՄ Պուրճ Համուտ – ՀՄՄ

RelatedPosts

Ճատրակ.  Հայկ Մարտիրոսեան  13-րդ Լեւոն Արոնեան` 3-րդ
Մարզական

Ճատրակ. Հայկ Մարտիրոսեան 13-րդ Լեւոն Արոնեան` 3-րդ

November 12, 2026
Հարվի Սարաճեան Միացաւ  Հայաստանի Հաւաքականին
Մարզական

Հարվի Սարաճեան Միացաւ Հայաստանի Հաւաքականին

November 12, 2026
Բռնցքամարտ.  Վահէ Սարուխանեան  Եւ Արման Գալստեան` Տիտղոսի Մրցումին
Մարզական

Բռնցքամարտ. Վահէ Սարուխանեան Եւ Արման Գալստեան` Տիտղոսի Մրցումին

November 12, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.