Շաբաթավերջին տեղի ունեցաւ Բրիտանիոյ կրան փրին, Սիլվըրսթոնի մէջ:
Մերսետեսի վարորդ, 7 անգամ աշխարհի ախոյեան Լուիս Համիլթըն 945 օր ետք վերջապէս կրցաւ կրան փրի մը շահիլ` օգտուելով Մաքլարենի սխալ որոշումներէն` անիւի եւ օդերեւութաբանական փոփոխութիւններու գծով:
Նորիս առաջին դիրքի վրայ էր, սակայն հազիւ շրջավազքը չորնալու սկսած էր, Համիլթըն անմիջապէս փիթ լէյն մտաւ եւ կակուղ անիւներ անցուց, մինչ Մաքլարեն 1 շրջան ուշ մտաւ փոխելու իր անիւները եւ քիչ մը աւելի ժամանակ անցընելով ետ մնաց:
Առիթէն օգտուեցաւ Համիլթըն, որ Սէուտական Արաբիոյ մէջ (2021-ին) վերջին անգամ շահած էր կրան փրի մը, մինչ վերջին 3 տարիներու ախոյեան Մաքս Վերշթափըն գրաւեց 2-րդ դիրքը` 3-րդ դիրքը ձգելով Նորիսի: Փոլ փոզիշըն Ճորճ Ռասըլ խանգարում մը ունենալով կիսատ ձգած էր մրցումը:
Ստորեւ` մրցումին արդիւնքը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) Մերսետես | 25 |
| 2.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) | 18 |
| 3.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) Մաքլարէն | 15 |
| 4.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) Մաքլարէն | 12 |
| 5.- Քարլոս Սայնց Ճունիըր (Սպանիա) Ֆեռարի | 11 |
| 6.- Նիքօ Հուլքերպերկ (Գերմանիա) Հաաս | 8 |
| 7.- Լանս Սթրոլ (Քանատա) Ասթոն Մարթին | 6 |
| 8.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ասթոն Մարթին | 4 |
| 9.- Ալեքս Ալպոն (Թայլանտ) Ուիլիամս | 2 |
| 10.- Եուքա Ցունոտա (Ճափոն) Ար. Պի. | 1 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մ. Վերշթափըն | 255 |
| 2.- Լ. Նորիս | 171 |
| 3.- Շ. Լըքլեր | 150 |
| 4.- Ք. Սայնց | 146 |
| 5.- Օ. Փիասթրի | 124 |
| 6.- Ս. Փերես | 118 |
| 7.- Ճ. Ռասըլ | 111 |
| 8.- Լ. Համիլթըն | 110 |
| 9.- Ֆ. Ալոնսօ | 45 |
| 10.- Լ. Սթրոլ | 23 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Ռետ Պուլ | 373 |
| 2.- Ֆեռարի | 302 |
| 3.- Մաքլարեն | 295 |
| 4.- Մերսետես | 221 |
| 5.- Ասթոն Մարթին | 68 |


