Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սի. Այ. Էյ.-ը, Էմ. Այ. 6-ը Եւ Թուրք-Ազրպէյճանական Դաշինքը` Ընդդէմ Հայոց Սրբազան Պայքարի…

June 21, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու

Մեր հայրենի երկրում, արդէն աւելի քան մէկամսեայ Սրբազան պայքարը, ինչպէսեւ ակնկալւում էր, դէմ յանդիման է կանգնում ներքին ու առաւել եւս արտաքին խոչընդոտների եւ արգելքների:

Ներքին առումով, իշխանական աթոռներից կառչած հայրենադաւները, երկրում մնացած իրենց միակ ապաւէն` ոստիկանական ուժերով դեռեւս փորձում են համաժողովրդական շարժումն իբր ձախողեցնել:

Այդ ճամբին կիրառւում է բիրտ, անհամաչափ եւ փողոցային-խուլիկանական պահուածքը` խաղաղ ցոյցերի ժամանակ, որպէսզի վախի մթնոլորտ ստեղծեն ցուցարարների շարքերում:

Միւս կողմից, որպէս լրացուցիչ ճնշամիջոց, իշխանամէտ քարոզչամեքենան, ինչպէս` անցնող վեց տարիներին, ընդդիմադիր որեւիցէ շարժմանը վարկաբեկելու մարտավարութեան կիրառմամբ, այժմ եւս «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը փորձում է ներկայացնել լոկ արկածախնդրական մի ընդվզում:

Ներքին ճակատում հայրենադաւները դիմում են մի այլ ստոր քայլի եւս, երբ լկտիաբար սպառնում են քաղաքացիներին ու յատկապէս երեւանաբնակ արցախցիներին, որպէսզի խուսափեն ցոյցերին ու մանաւանդ հանրահաւաքներին մասնակցելուց: Այլապէս առաջինները գործազուրկ կը լինեն, իսկ երկրորդները կը զրկուեն առանց այդ էլ աննախանձելի տարբեր «նպաստներից»…

Իշխանախմբի կողմից ներքին ճակատի վերոգրեալ միջոցառումներն ինքնին ոչ մի կերպ չեն կարողացել ընկրկել ու նահանջի ենթարկել Սրբազան շարժմանը: Ուստիեւ շարժումը համբերատար, բայց վճռական, շարունակում է իր երթը` հասնելու համար հայրենակործանների հեռացման նպատակային առաջին եւ հետագայի համար խիստ վճռորոշ փուլին:

Անշուշտ այդ փուլը թեւակոխելը արագ, հարթ ու սահուն եղանակով չի լինելու, որովհետեւ իշխանական դրածոյ խրտուիլակների թիկունքին կանգնած են արտաքին` միջազգային այնպիսի ուժային կենտրոններ, որպիսիք են, ոչ աւել ոչ պակաս, Սի. Այ. Էյ.-ը, անկլոսաքսոնական Էմ. Այ. 6-ը եւ սրանց տարածաշրջանային պատմա-աւանդական արբանեակ` թուրք-ազրպէյճանական հայատեաց ու հայաստանատեաց դաշինքը:

Այս փաստացի եւ մեզ համար ձախորդ իրողութիւնը ոչ թէ, այսպէս ասած, «դաւադրութիւնների տեսութեան» ժանրից, այլ ուղղակիօրէն ապացուցուած եւ նոյն ուժային կենտրոնների կողմից իսկ բազմիցս բարձրաձայնուած իրավիճակ է, որով էլ բացայայտւում է նրանց տարածաշրջանային եւ, ինչո՞ւ ոչ, ընդհանուր հեռահար նպատակը: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` նոյն տարածաշրջանից ռուսական գործօնի հեռացումը, ՕԹԱՆ-ի, ասել է թէ` Թուրքիայի գլխաւորութեամբ միջինասիական տարածքներ եւ յատկապէս Կասպից ծովափնեայ շրջաններ ներթափանցելը` կրտսեր եղբօր` Ազրպէյճանի խնամակալութեամբ…

Արդէն պարզ է յարգելի ընթերցողի համար, թէ նման նպատակների իրականացման ճամբին քաղաքական ու անվտանգային ի՛նչ կարգի ներուժ սպառնալիքների դէմ յանդիման է կանգնում նաեւ Հայաստանի միակ վստահելի ու բարեկամ հարեւան Իրանը:

Սա` տարածաշրջանային տեսանկիւնից, սակայն, ինչ վերաբերում է մեր հայրենի երկիր Հայաստանին, պէտք է անվարան ասել, որ հաւաքական Արեւմուտքի համար Հայաստանն լոկ դիտարկւում է որպէս հարթակ` վերոգրեալ ճանապարհին, յար եւ նման` ուքրանական հարթակին, որն անտարակուսօրէն տանում է դէպի կործանում…

2018-ից սկսեալ, երբ Միացեալ Նահանգների անվտանգային բարձր խորհրդական Ճոն Պոլթընն էր այցելում Հայաստանում սորոսական դրածոյ իշխանախմբին, ապա 2020 թուականի ըստ էութեան անգլիական Էմ. Այ. 6-ի սադրած պատերազմից յետոյ այցելող եւ ընդհուպ` մինչեւ վերջին երկու տարիների ընթացքում Միացեալ Նահանգներ-Սի.Այ. Էյ.-ական եւ բրիտանական համանման բարձրաստիճան պաշտօնեաներն արդէն վխտում են երեւանեան իշխանական քուլիսներում…:

Մի՞թէ պարզ չէ, թէ ինչե ՜ր են քննարկում նրանք` հայանուն ազգադաւ պաշտօնեաների հետ` իրենց գովերգող «խաղաղութեան», սահմանազատման-սահմանագծման ու ամենազաւեշտալին` «նիկոլական ժողովրդավարութեան» պահպանման մասին…

Ահաւասիկ վերոնշեալ ներքին ու արտաքին համադիր ու համատեղ ուժերի կարճաժամկէտ եւ յատկապէս հեռահար շահերի դէմ է ըմբոստացել հայկական իրական բնազդի եւ կամքի արտայայտութիւնը:

Արտայայտութիւն, որն ակունք է առել հայրենապաշտական սրբազնագոյն գաղափարներից, որոնց նորովի կենսագործման ճամբին աներեր ու աննահանջ է լինելու ազգը` իր համազգային յարատեւ ու յաղթական երթի շնորհիւ…

«Ալիք»

Նախորդը

Ինչպէ՞ս Անօդաչու Սարքերը Փոխեցին Ժամանակակից Պատերազմի Օրէնքները

Յաջորդը

«Լեմքին» Հիմնարկը Մտահոգ Է Ցուցարարները Ցրելու Ոստիկանութեան Յարձակողական Գործելաոճէն

RelatedPosts

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը
Անդրադարձ

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը

October 3, 2026
Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)
Անդրադարձ

Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)

October 3, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Սլաք. Ըսեմ-Չըսեմ

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.