Անցեալ շաբաթավերջի մրցումներուն աւարտէն ետք «Եու. Է. Էֆ. Ա.» պաշտօնապէս յայտարարեց, թէ Պայերն Միւնիխի անգլիացի մարզիկ Հերի Քէյն շահեցաւ այս տարեշրջանի «Ոսկի կօշիկ»-ը` նշանակելով 36 կոլ Պայերն Միւնիխի հետ, 32 մրցումներու ընթացքին:
Սերհու Կիրասի (Շթութկարթ) գրաւեց երկրորդ դիրքը` 1 կոլով գերազանցելով Քիլիան Էմպափէն (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Էրլինկ Հաալանտը (Մանչեսթըր Սիթի):
Ստորեւ` այս տարեշրջանի կոլ-սքորըրներու վերջնական դասաւորումը.
1.- Հերի Քէյն (Պայերն Միւնիխ) 36 կոլ (72 կէտ)
2.- Սերհու Կիրասի (Շթութկարթ) 28 կոլ (56 կէտ)
3.- Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն) 27 կոլ (54 կէտ)
4.- Էրլինկ Հաալանտ (Մանչեսթըր Սիթի) 27 կոլ (54 կէտ)
5.- Լաութարօ Մարթինես (Ինթեր Միլան) 24 կոլ (48 կէտ)
6.- Լոյիս Օփենտա (Լայփցիկ) 24 կոլ (48 կէտ)
7.- Արթեմ Տովպիք (Ժիրոնա) 24 կոլ (48 կէտ)
8.- Ալեքսանտր Սորլոթ (Վիարէալ) 23 կոլ (46 կէտ)
9.- Քոլ Փալմըր (Չելսի) 22 կոլ (44 կէտ)
10.- Վիքթոր Կիոքերես (Սփորթինկ Լիզպոն) 29 կոլ (43,5 կէտ)
11.- Վանճելիս Փաւլիտիս (Ա. Զ. Ալքմաար) 29 կոլ (43,5 կէտ)
12.- Լուք Տը Եոնկ (Փ.Ս.Վ.) 29 կոլ (43,5 կէտ)


