Այս կիրակի, առաւօտեան ժամը 10:30-ին, Ահտի դաշտին վրայ ՀՄԸՄ Պուրճ Համուտի տղաքը պիտի մրցին Ռիատի Սեպլինի դէմ:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ ինչպէս միշտ պիտի շարունակէ իր կարգապահ ֆութպոլը խաղալ եւ 3 կէտի համար ամէն գնով պայքարիլ:
Սեպլինի Ռիատին իր կարգին «գոց» ֆութպոլով ծանօթ է եւ միայն 7 կոլ կրցած է նշանակել իր նախկին 5 մրցումներուն ու ստանալ 7 կոլ միայն:
ՀՄԸՄ Պուրճ Համուտի տղոց կը մնայ կանուխ կոլ մը նշանակելով «բանալ» մրցակիցին պաշտպանողական «գունդը»` հաւասարելու գնով, եւ շարունակել սուր յարձակումները` աւելի կոլեր նշանակելու համար:
Ստորեւ` այս (6-րդ) հանգրուանի յայտագիրը.
Ռիատի Արամուն – Տապըլ Քիք (շաբաթ, ժամը 14:30-ին)
Ուահտէ Շուֆ – Հիլալ Նասր (կիրակի, ժամը 10:30-ին)
Սաֆա Շուիթ – Ռաուտա Տըքուանէ (կիրակի, ժամը 10:30-ին)
Սեպլին – ՀՄԸՄ Պուրճ Համուտ (կիրակի, ժամը 10:30-ին)
Ահլի Սարպա – Ռապիթաթ Ուարտանիէ (կիրակի, ժամը 12:30-ին)
Դասաւորում` 6-րդ հանգրուանի մրցումներէն առաջ.
1.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ 15 (17-4)
2.- Տապըլ Քիք 12 (18-3)
3.- Հիլալ Նասր 10 (8-4)
4.- Ռապիթաթ Ուարտանիէ 10 (13-10)
5.- Ռիատի Արամուն 7 (13-10)
6.- Ռիատի Սեպլին 7 (7-7)
7.- Ռաուտա Տըքուանէ 6 (4-10)
8.- Սաֆա Շուիթ 3 (7-10)
9.- Ահլի Սարպա 3 (6-18)
10.- Ուահտէ Շուֆ 0 (1-18)


