Ալպանիոյ մէջ տեղի ունեցող Եւրոպայի ըմբշամարտի պատանեկան ախոյեանութեան երկրորդ օրը, Հայաստանի հաւաքականը տիրացաւ 5 մետալի, այս մասին յայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը:
Արծաթէ մետալակիր դարձան Արման Յարութիւնեան (48 քկ), Սամուէլ Գէորգեան (55 քկ), Ռազմիկ Եփրեմեան (80քկ) եւ Հենրիկ Հայկեան (110 քկ), իսկ պրոնզէ մետալակիր` Վլատիմիր Ազարեան (65 քկ):


