Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) տեղի ունեցաւ ՀՄԸՄ Պուրճ Համուտ-Ռապիհ մրցումը:
Մրցումը վերջ գտաւ ՀՄԸՄ-ի կազմին յաղթանակով` 3-1 արդիւնքով (կիսախաղ` 1-0, ի նպաստ ՀՄԸՄ-ի):
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Հիւսէյն Զէյն (17-րդ), Ժան Քութանի (22-րդ) եւ Սերժ Գույումճեան (27-րդ), իսկ Ռապիհի կոլը նշանակեց Ալի Հայտար (28-րդ):
Մրցումին իրաւարարներն էին Ռիմ Շամի եւ Իպրահիմ Խամիս:


