Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ մարտին տեղի պիտի ունենան ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. –ի Եւրոպայի 17 տարեկանէն վար աղջկանց ֆութպոլի 2021-2022 տարեշրջանի ախոյեանութեան Բ. խմբակի զտումի մրցումները:
Բ. լիկայի Բ. խմբակի այս մրցումները տեղի պիտի ունենան 15-21 մարտին` Հայաստանի մէջ:
Հայաստանի մրցակիցները պիտի ըլլան Կալես, Զուիցերիա եւ Թուրքիա:
Մրցումները տեղի պիտի ունենան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային եւ Արմաւիրի քաղաքային մարզադաշտին վրայ:


