Խմբակներու դրութեամբ կատարուելիք «Չեմփիընզ-Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին մրցումները կը սկսին այսօր, երբ տեղի կ՛ունենան ութ ճակատումներ` չորս խմբակներու մէջ:
Այսօրուան զօրաւորագոյն ճակատումը տեղի պիտի ունենայ Սպանիոյ մէջ, ուր Պարսելոնա պիտի հիւրընկալէ Գերմանիոյ ախոյեան Պայէրն Միւնիխը:
Ստորեւ` այսօրուան ութ մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ. | ԺԱՄ |
| Պարսելոնա-Պայէրն Միւնիխ | 22:00 |
| Տինամօ Քիեւ-Պենֆիքա | 22:00 |
| Զ. ԽՄԲԱԿ. | |
| Եանկ Պոյզ-Մանչեսթըր Եունայթըտ | 19:45 |
| Վիարէալ-Աթալանթա | 22:00 |
| Է. ԽՄԲԱԿ. | |
| Սեւիլլա-Սալզպուրկ | 19:45 |
| Լիլ-Վոլֆսպուրկ | 22:00 |
| Ը. ԽՄԲԱԿ. | |
| Չելսի-Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 22:00 |
| Մալմօ-Եուվենթուս | 22:00 |



