Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Միասին Մենք Կարող Ենք Նոր Յաղթանակներ Կերտել. Դաւիթ Իշխանեան

May 10, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Նախ ուզում եմ Արցախից ջերմօրէն շնորհաւորել ձեզ ՀՅԴ 130-ամեակի առիթով:

2020թ.-ը ի սկզբանէ մեր ժողովրդի համար յոյսերի եւ ակնկալիքների տարի էր: Դժուար էր պատկերացնել այն աւարտը, որ մենք արձանագրեցինք տարեվերջին:

Անցած 30 տարիների ազգային-ազատագրական պայքարում Արցախը համահայկական օրակարգում իր ուրոյն տեղն ունէր: Այն միշտ էլ առաջին հորիզոնականում էր: Պայքարն ունի երկուկողմ` յաղթանակ ու յաջողութիւններ, պարտութիւն ու կորուստներ: Այդպիսի պահեր մենք ունեցել ենք 1990-ական թուականներին` թէ՛ յաղթանակի բերկրանքի եւ թէ՛ կորուստների դառնութեան: Այդ ժամանակաշրջանում համազգային ներուժի կենտրոնացումով յաղթանակներն ու յաջողութիւնները մեզ դարձրինք ուղեկից, իսկ վերջին 25 տարիներին մտանք պետականաշինութեան եւ յաղթանակների ամրապնդման մի այլ փուլ` զարգացման փուլ:

2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած պատերազմը մեր առջեւ նոր առաջադրանք է դրել: Մենք մտել ենք պայքարի նոր փուլ` պարտութեամբ ու կորուստներով:

Անցած դարի 90-ական թուականների սկզբներին մենք գրեթէ նոյն վիճակում էինք, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մօտ 40 տոկոսը, ունէինք տեղահանուած Մարտակերտի, Շահումեանի եւ Գետաշէնի բնակչութեան հոծ զանգուածներ եւ բարոյահոգեբանական ծանր վիճակ: Բայց մենք կարողացանք յաղթահարել այդ ամէնը համազգային մեծ ջանքերով: Այսօր էլ վիճակը գրեթէ նոյնն է`

– Բռնազաւթուած է Արցախի տարածքի գրեթէ 3/4-ը,

– Տեղահանուած` բնակչութեան 1/3-ը

– Կազմալուծուած է բանակը,

– Ունենք մօտ 5000 զոհեր, 10000-ից աւելի վիրաւորներ,

– Ընկերային ծանր ու լարուած վիճակ,

– Խաթարուած տնտեսութիւն,

– Անորոշ կարգավիճակ,

– Անվտանգութեան ոչ բաւարար երաշխիքներ,

– Թուլացած պետական կառավարման համակարգ,

– Բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ,

– Համազգային միասնականութեան եւ համախոհութեան բացակայութիւն:

Սա է յետպատերազմեան Արցախում տիրող մթնոլորտը մի կողմից, բայց միւս կողմից` մեր գիտակցումն է ու պարտականութիւնը` Արցախի հիմնահարցը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում պահելը, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման ուղղութեամբ նոր ջանքերի գործադրումը, բանակի ու տնտեսութեան վերակազմաւորումը, արդիւնաւէտ կառավարման համակարգի ներդրումը, ժողովրդի անվտանգութեան նոր երաշխիքների ապահովումը, ամէն գնով հայ ազգաբնակչութեանն Արցախում պահելը:

Այս ամէնը մենք պարտաւոր ենք խորութեամբ գիտակցել, ճշգրիտ գործել, ասել է թէ նպատակային պայքար մղել: Սա է մեր ճակատագիրը, նախնիների տուած պատգամը: Ահա այստեղ է, որ խիստ կարեւորւում են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերն ու անելիքները: Անելիքները շատ են, միջոցները` ոչ բաւարար: Յատկապէս ուզում եմ ընդգծել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը պետական կառավարման համակարգում եւ բնակչութեան կարիքների բաւարարման ու կազմակերպման աշխատանքներում: Հէնց այդ ամէնին էլ մենք լծուած ենք այստեղ` Արցախում:

Վստահեցնում եմ, որ այստեղ` Արցախում, մեր կամքը անկոտրում է, պայքարը շարունակելու տրամադրուածութիւնը` բաւարար: Սակայն մեր համոզումն է, որ յաջողութիւններ արձանագրելու հիմնական գրաւականը համազգային միասնականութիւնն է: Օրէցօր զարգացող աշխարհում դէմ յանդիման ենք կանգնում նոր մարտահրաւէրների: Այդ մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել միայն ու միայն ուժերի համախմբմամբ եւ միասնականութեամբ: Միասին մենք կարող ենք նոր յաղթանակներ կերտել: Սա նաեւ մեր նահատակների պատգամն է, յաւե՛րժ փառք նրանց:

Մենք գիտակցում ենք, որ խիստ պատասխանատու ժամանակաշրջան ենք մտել: Այս պարագայում խնդիրն այն է, թէ որքանո՛վ է մեր դիմադրողականութիւնն ամուր, որքանո՛վ է մեր կեցուածքը համահունչ նոր մարտահրաւէրներին դիմակայելու համար:

Շնորհաւորելով աշխարհասփիւռ հայ ժողովրդին ՀՅԴ 130-ամեակի առիթով` ուզում եմ շեշտել, որ Դաշնակցութիւնը, ինչպէս անցած 130 տարիներին, ապագայում եւս հաւատարիմ կը լինի իր առաքելութեանը. Դաշնակցութեան անելիքներն այսօր քան երբեւէ բազմապատկուել են:

Ուրեմն ի գործ, առա՛ջ դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում:

 

 

Նախորդը

Յայտարարութիւններ ( 8 Մայիս 2021)

Յաջորդը

Մենք Տէր Ենք Մեր Երդմանը, Կանգնած Ենք Աննահանջ. Իշխան Սաղաթէլեան

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Պատերազմը Խաղաղութեան Միջոց Չէ

February 25, 2026
Բաց Նամակ.  «Մէկ Ընտանիքի Պէս Ապրում Ենք Այստեղ» Յօդուաշարքին Առիթով
Անդրադարձ

Բաց Նամակ. «Մէկ Ընտանիքի Պէս Ապրում Ենք Այստեղ» Յօդուաշարքին Առիթով

February 25, 2026
Հանգիստ` Տաթեւ Սրբազանի Հոգիին
Անդրադարձ

Հանգիստ` Տաթեւ Սրբազանի Հոգիին

February 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.