
Երէկ թենիսի միջազգային ֆետերասիոնին հրապարակած նոր դասաւորման մէջ, արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան դիրքի մը ոստում արձանագրելով այժմ 630 կէտով կը գրաւէ 86-րդ դիրքը:
Նալպանտեան այժմ կը գտնուի Արժանթին, ուր կը պատրաստուի Գերմանիոյ դէմ տեղի ունենալիք Տէյվիս Քափի մրցումին: Երկու կազմերը իրարու դէմ պիտի ճակատին 10-12 փետրուարին` Սթեշըրթ Արենա Պամպերկի մէջ (Գերմանիա):
Տղոց դասաւորման առաջին դիրքին վրայ կը գտնուի նախանցեալ օր Աւստրալիոյ կրան շլեմի տիտղոսին տիրացած սերպ Նովաք Տիոքովիչ (13630 կէտ), իսկ աղջկանց առաջին դիրքին վրայ` դանիացի Քարոլին Վոզնիաքի (7485 կէտ):
Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են մարզիկներուն գրաւած նախկին դիրքերը).
| ՏՂԱՔ | ԿԷՏ |
| 1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա | 13630 |
| 2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) | 9595 |
| 3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) | 8010 |
| 4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) | 7380 |
| 5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) | 4925 |
| 6.- (6) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) | 4335 |
| 7.- (7) Թոմաս Պերտիչ (Չեխիա) | 3700 |
| 8.- (8) Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ) | 2965 |
| 9.- (9) Եանքօ Թիփսարեւիչ (Սերպիա) | 2655 |
| 10.- (10) Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) | 2380 |
|
ԱՂՋԻԿՆԵՐ |
|
| 1.- (1) Քարոլին Վոզնիաքի (Դանիա) | 7485 |
| 2.- (2) Փեթրա Քվիթովա (Չեխիա) | 7290 |
| 3.- (3) Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) | 6865 |
| 4.- (4) Մարիա Շարափովա (Ռուսիա) | 6440 |
| 5.- (6) Սամանթա Սթոսիւր (Աւստրալիա) | 5585 |
| 6.- (5) Լի Նա (Չինաստան) | 5570 |
| 7.- (7) Վերա Զվոնարեւա (Ռուսիա) | 5435 |
| 8.- (8) Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան) | 5330 |
| 9.- (9) Մարիօ Պարթոլի (Ֆրանսա) | 4710 |
| 10.- (10) Անտրէա Փեթքովիչ (Գերմանիա) | 4500 |


