Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի ծիրին մէջ, վաղը` կիրակի, 3 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Թրիփոլիի մէջ հիւրը պիտի ըլլայ Իժթիմահիին: Մրցումին ազդանշանը պիտի տրուի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Հակառակ անոր որ դարձի մրցումներուն սկսելէն ետք ՀՄԸՄ կրեց երկու պարտութիւն, սակայն իրենց նոր մարզիչին` Վաչէ Սարգիսեանի գլխաւորութեամբ, մարզիկներուն մօտ զգալի է պայքարի ոգին, եւ անոնք իրենց կարելին կ՛ընեն տալու իրենց առաւելագոյնը: Ասիկա զգացուեցաւ մանաւանդ քանի մը օր առաջ Սաֆայի (Ա. դասակարգ) դէմ կատարուած մրցումին:
ՀՄԸՄ-էն կ՛ակնկալուի ամէն գնով հիւսիսէն Պէյրութ վերադառնալ երեք կէտով, որպէսզի կարելի ըլլայ վտանգաւոր գօտիէն խոյս տալ:
Ինչ կը վերաբերի ախոյեանութեան գծով կատարուելիք մրցումներուն, շաբաթավերջի յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պեքաա Ռիատի – Շապապ Ղազիէ | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Նըժմէ | 16:00 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Սալամ Զղարթա – Թատամոն Սուր | 14:15 | Զղարթա |
| Ախա Ահլի Ալէյ – Շապապ Սահել | 14:15 | Պհամտուն |
| Ահտ – Ռասինկ | 14:30 | Ահտ |
| Անսար – Թրիփոլի | 16:00 | Ժունիէ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Մապարրա – Նահտա Պար Էլիաս | 11:00 | Ահտ |
| Իժթիմահի – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սայտա |
| Սաժես – Շապապ Արապի | 14:15 | Սաֆա |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| ՀՄՄ – Իթթիհատ Հարեթ Նաամէ | 14:15 | Սաֆա |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Սաֆա | 12:00 | Մապարրա |


