Մելպուրնի մէջ տեղի ունեցող Աւստրալիոյ կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ` երեքշաբթի, 15 յունուարին կատարուեցաւ Ա. հանգրուանի մրցումներուն երկրորդ բաժինը:
Աշխարհի թիւ 1 դասուած սերպ Նովաք Ճոքովիչ մրցաշարքը սկսաւ յաղթանակով, 2 ժամ 5 վայրկեան տեւած իր մրցումին 6-3, 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթելէ ետք ամերիկացի Միչել Քրուկըրին: Բ. հանգրուանին ան իրեն մրցակից պիտի ունենայ ֆրանսացի Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկան:
Իր կարգին, մրցաշարքը յաղթանակով սկսաւ աղջկանց աշխարհի թիւ 1 դասուած մարզիկը` ռումանացի Սիմոնա Հալեփ, որ 6-7, 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթեց էսթոնիացի Քայա Քանեփիի:
Բ. հանգրուանին անոր մրցակիցն է ամերիկացի Սոֆիա Քենի:
Ստորեւ կու տանք երէկ տեղի ունեցած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները (Ա. հանգրուան).
ԱՂՋԻԿՆԵՐ
Սիմոնա Հալեփ (Ռումանիա, առաջին) – Քայա Քանեփի (Էսթոնիա) 6-7, 6-4 եւ 6-2
Թիմէա Պաքսինզքի (Զուիցերիա) – Տարիա Քասաթքինա (Ռուսիա, 10-րդ) 6-3 եւ 6-0
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 16-րդ) – Թաթիանա Մարիա (Գերմանիա) 6-3 եւ 6-0
Նաոմի Օսաքա (Ճափոն, 4-րդ) – Մակտա Լինեթ (Լեհաստան) 6-4 եւ 6-2
Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 6-րդ) – Վիքթորիա Կոլուպիք (Զուիցերիա) 6-1 եւ 6-2




