Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեանց ծիրին մէջ, վաղը` չորեքշաբթի, 26 դեկտեմբերին Անգլիոյ եւ Իտալիոյ մէջ տեղի կ՛ունենան մրցումներ, հակառակ Ս. Ծննդեան տօնին յաջորդող օրը ըլլալուն:
Անգլիոյ մէջ կը կատարուին 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները, իսկ Իտալիոյ մէջ` 18-րդ եւ երթի նախավերջին հանգրուանի հանդիպումները:
Անգլիոյ մէջ, արդէն իսկ Լիվըրփուլ հանդիսացաւ երթի ախոյեան` օգտուելով իր անմիջական մրցակիցին` Մանչեսթըր Սիթիի կրած պարտութենէն:
Երթի ախոյեան հանդիսացած է նաեւ Եուվենթուս` նկատի ունենալով, որ անիկա ութ կէտի հանգիստ առաւելութիւն մը ունի իր անմիջական մրցակիցին` Նափոլիի վրայ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
|
ԱՆԳԼԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ՎԱՂԸ | ԺԱՄ |
| Ֆուլհեմ (20) – Վուլվզ (10) | 14:30 |
| Պըրնլի (18) – Էվըրթըն (11) | 14:30 |
| Քրիսթալ Փալաս (14) – Քարտիֆ (17) | 14:30 |
| Լայսթըր Սիթի (9) – Մանչեսթըր Սիթի (2) | 14:30 |
| Լիվըրփուլ (1) – Նիւքասըլ (15) | 14:30 |
| Մանչեսթըր Եունայթըտ (6) Հատըրֆիլտ (19) | 14:30 |
| Թոթենհամ (3) – Պուրնըմաութ (8) | 14:30 |
| Պրայթըն (13) – Արսենալ (5) | 19:15 |
| Ուաթֆորտ (7) – Չելսի (4) | 21:30 |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ | |
| Սաութհեմփթըն (16) – Ուեսթ Համ (12) | 21:45 |
|
ԻՏԱԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ՎԱՂԸ | |
| Ֆրոզինոնէ (19) – Ա. Սէ. Միլան (5) | 13:30 |
| Ֆիորենթինա (7) – Փարմա (12) | 16:00 |
| Աթալանթա (9) – Եուվենթուս (1) | 16:00 |
| Պոլոնիա (18) – Լացիօ Ռոմա (4) | 16:00 |
| Քալիարի (14) – Ճենովա (13) | 16:00 |
| Սամտորիա (6) – Քիեւօ Վերոնա (20) | 16:00 |
| Ա. Էս. Ռոմա (10) – Սասուոլօ (8) | 19:00 |
| Թորինօ (11) – Էմփոլի (15) | 19:00 |
| ՍՓԱԼ (16) – Ուտինեզէ (17) | 19:00 |
| Ինթեր Միլան (3) – Նափոլի (2) | 21:30 |


