ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին 2018-2019 տարեշրջանի առաջին մրցաշարքը` քրոս քաունթրին, որ նախորդ մրցաշարքէն ի վեր տեղի կ՛ունենայ ի յիշատակ Վարդգէս Էսքիպաշեանին եւ ԼԵՎԱՄ-ի մէջ իր ունեցած տարիներու վաստակաշատ գործունէութեան, տեղի ունեցաւ շաբաթ, 17 նոյեմբեր 2018-ին, Այնճարի մէջ` մասնակցութեամբ 95 աշակերտուհիներու եւ 129 աշակերտներու, որոնք կը ներկայացնէին Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանը, Ազգային Յառաջ – Գ. Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, Այնճարի Հայ աւետարանական վարժարանը, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճը, Ազգային միացեալ վարժարանը, Հայ կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը եւ Հայ կաթողիկէ Սրբոց Հռիփսիմեանց վարժարանը:
Վարդգէս Էսքիպաշեանի փափաքը լիուլի կատարելու եւ յիշատակը նշելու համար, սոյն մրցաշարքը հովանաւորեց Այնճարի քաղաքապետութիւնը եւ ՀՄԸՄ-ի Այնճարի վարչութիւնը:
Մրցանակաբաշխութիւնը կատարեցին Այնճարի քաղաքապետ Վարդգէս Խօշեան, Այնճարի թաղապետ Վազգէն Գալոշեան, ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութենէն Աշոտ Թասլաքեան, ՀՄԸՄ-ի Այնճարի վարչութենէն Սեպուհ Թոփալեան եւ Լիբանանի երկար վազքերու ախոյեան ՀՄԸՄ-ական Լեւոն Թաշճեան:
Մրցաշարքի ամբողջ տեւողութեան Լիբանանահայ օգնութեան խաչը ընկերակցեցաւ եւ հսկեց աշակերտներուն:
Շնորհակալութիւն կը յայտնենք մասնակցող բոլոր վարժարաններու տնօրէնութիւններուն, Այնճարի քաղաքապետութեան, Այնճարի վարչութեան, ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան, ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան եւ բոլոր անոնց, որոնք օժանդակեցին այս մրցաշարքի յաջողութեան:
Ստորեւ կը ներկայացնենք արդիւնքները.
2008 / 2009-ի ծնունդ (800մ)
Աղջիկներ
1.- Լուսինէ Գուլաքսըզեան (Աւետ. Այնճար) 3′ 21
2.- Շուշի Գասապեան (Ճեմարան) 3′ 24
3.- Ալիք Քէշիշեան (Ճեմարան) 3′ 27
Սելինա Պէրպէրեան (Եղիշէ Մանուկեան) 3′ 38
Աստղիկ Կիրակոսեան (Եղիշէ Մանուկեան) 3′ 41
Արենի Հաճաքեան (Եղիշէ Մանուկեան) 3′ 43
Դալիա Ֆլէյֆլէ (Ս. Հռիփսիմեանց) 3′ 50
Տղաք
1.- Շանթ Քենտիրճեան (Յառաջ) 2′ 50
2.- Արամ Պասմաճեան (Ճեմարան) 2′ 56
3.- Յակոբ Ապտալեան (Եղիշէ Մանուկեան) 2′ 58
Ժերար Մարգարեան (Ս. Հռիփսիմեանց) 3′ 01
Ռիքարտօ Պօղոսեան (Ս. Հռիփսիմեանց) 3′ 05
Յակոբ Ներսէսեան (Եղիշէ Մանուկեան) 3′ 07
Սերօ Քալեմքէրեան (Յառաջ) 3′ 12
2006 / 2007-ի ծնունդ (1500մ)
Աղջիկներ
1.- Մարիա Գոշոյեան (Մեսրոպեան) 7′ 29
2.- Մադիլտա Քէօհիւլեան (Յառաջ) 7′ 33
3.- Մարիա Քաջոյեան (Մեսրոպեան) 7′ 34
Տղաք
1.- Հրակ-Դրօ Կիւրիւնլեան (Ճեմարան) 6′ 13
2.- Կի Խանճեան (Ճեմարան) 6′ 17
3.- Վարանդ Անտոնեան (Աւետ. Այնճար) 6′ 21
2004 / 2005-ի ծնունդ (2200մ)
Աղջիկներ
1.- Փաթիլ Ասատուրեան (Եղիշէ Մանուկեան) 10′ 25
2.- Սէրլի Թոփալեան (Աւետ. Այնճար) 12′ 10
3.- Մեղրի Հաճեան (Յառաջ) 12′ 30
Տղաք
1.- Արմէն Եղիայեան (Ճեմարան) 8′ 55
2.- Հապիպ Քուսա (Աւետ. Այնճար) 9′ 18
3.- Յակոբ Մարտիրոսեան (Մեսրոպեան) 9′ 42
2002 / 2003-ի ծնունդ (3000մ)
Աղջիկներ
1.- Լեթիսիա Հեքիմեան (Մեսրոպեան) 16′ 48
2.- Սիւզան Սապունճեան (Յառաջ) 16′ 55
3.- Սելին Ղազարեան (Մեսրոպեան) 19′ 14
Տղաք
1.- Սերժ Չոլաքեան (Եղիշէ Մանուկեան) 11′ 39
2.- Շահան Հաւաթեան (Ճեմարան) 12′ 34
3.- Սերժիօ Վարդիվառ (Մեսրոպեան) 12′ 37
2001-ի ծնունդ (3000մ)
Աղջիկներ
1.- Մարիան Քէլէնճեան (Մեսրոպեան) 17′ 43
2.- Լէա Խաչատուրեան (Ճեմարան) 18′ 54
3.- Կալի Միսիրեան (Ճեմարան) 19′ 48
Տղաք
1.- Նարեկ Փանոսեան (Եղիշէ Մանուկեան) 12′ 01
2.- Հրակ Թորոսեան (Ճեմարան) 12′ 13
3.- Վարագ Քէօշէեան (Յառաջ) 12′ 26
Վարժարաններու ընդհանուր դասաւորում
1.- Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան 21 կէտ
2.- Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճ 15 կէտ
3.- Հայ Կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան 14 կէտ
4.- Ազգային Յառաջ – Գ. Կիւլպէնկեան վարժարան 11 կէտ
5.- Այնճարի Հայ աւետարանական վարժարան 9 կէտ
6.- Հայ կաթողիկէ Հռիփսիմեանց վարժարան 4 կէտ
7.- Ազգային միացեալ վարժարան 1 կէտ
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ




