Մանչեսթըր Սիթի Եւ Ռէալ Մատրիտ
Արձանագրեցին Մեծ Յաղթանակներ

«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 4-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ գիշեր Եուվենթուս, որ հիւրընկալեց Մանչեսթըր Եունայթըտը, կրեց 2-1 արդիւնքով պարտութիւն մը:
Մրցումին վերջին վայրկեանին, Ալեքս Սանտրօ նշանակեց կոլ մը` սխալմամբ իր բերդին մէջ:
Քրիսթիանօ Ռոնալտօ նշանակեց Եուվէի կոլը (65-րդ), իսկ Խուան Մաթթա` անգլիացիներուն հաւասարութեան կոլը (86-րդ):
Մանչեսթըր Սիթի եւ Ռէալ Մատրիտ արձանագրեցին մեծ յաղթանակներ` յաջորդաբար Շախտիոր Տոնեցքի (6-0) եւ Վիքթորիա Փլզենի (5-0) դէմ:
Սիթիէն Կապրիել Խեսուս հեթրիք մը իրագործեց:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – ԱԷՔ Աթէնք | 2-0 |
| Պենֆիքա – Այաքս Ամսթերտամ | 1-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Լիոն – Հոֆընհայմ | 2-2 |
| Մանչեսթըր Սիթի – Շախտիոր Տոնեցք | 6-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի բանակայիններ – Ա. Էս. Ռոմա | 1-2 |
| Վիքթորիա Փլզեն – Ռէալ Մատրիտ | 0-5 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Վալենսիա – Եանկ Պոյզ | 3-1 |
| Եուվենթուս – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 |


