Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը, որ Ժունիէի Ֆուատ Շեհապ մարզադաշտին վրայ հիւրընկալեց Ահլի Սայտան: 5-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց իր մրցակիցէն:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեց Սեմի Պիայէ (71-րդ եւ 83-րդ` փենալթիով): Իսկ Ահլի Սայտայի կոլերը նշանակեցին Եհիա Մասրի (30-րդ), Սեմիր Ապու Ռըզք (35-րդ), Ուտումա (44-րդ` փենալթիով), Սելիմ Համատա (62-րդ) եւ Խալետ Ըպրիք (78-րդ` սխալմամբ իր բերդէն ներս):
Օրուան իրաւարարն էր Մոհամէտ Հատտատ, կողմի իրաւարարները` Համզա Քասեմ եւ Պիլալ Արֆա, իսկ չորրորդ իրաւարարը` Սիմոն Պշարա:



