Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պարոն Դեսպանին Ասէք, Որ Պատմութիւն Սովորի

October 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ Արթուր Եղիազարեանն Դիմատետրի իր էջին վրայ գրած է:

«Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Ռիչըրտ Միլզը «EVN Report»-ի հետ զրոյցում բացառել է արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն` առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Պարոն դեսպանին ասէք, որ Արցախի Հանրապետութիւնում չկան գրաւեալ տարածքներ, ժամանակին կային ազատագրուած տարածքներ, որոնք վաղուց Արցախի սահմանադրութեամբ վարչական շրջանների մէջ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետութեան տարածք: Ազրպէյճանի կողմից դեռեւս գրաւեալ են մնում Մարտունու շրջանի արեւելեան մի որոշ տարածք, Մարտակերտի շրջանի դաշտային հատուածի մի մասը` 7 գիւղերով, ինչպէս նաեւ` Շահումեանի ողջ շրջանը:

Հարցազրոյցի ընթացքում դեսպանը յայտնել է, թէ հայ ժողովուրդն, ի վերջոյ, պէտք է որոշի` ո՛ր լուծմանն է ինքը պատրաստ:

Պարոն դեսպանին տեղեկացրէք, որ հայ ազգը վաղուց որոշել է` Արցախում տէր կանգնելով իր իրաւունքներին, պաշտպանելով երկիրն ու ազգաբնակչութեան ֆիզիքական գոյութիւնը` ցեղասպան ազրպէյճանցուց:

Անհրաժեշտութեան դէպքում, կրկին կը դիմի լուծման նոյն ուղուն:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնութիւնը կտրականապէս դէմ է եղել բռնագրաւուած տարածքների վերադարձին` որպէս բանակցային գործընթացի մի մասի: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթէ քննարկում չկայ ընդունելի լուծման կամ հնարաւոր փոխզիջումների մասին: Իմ կառավարութեան երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանէ վերցուել էին հետագայում` «Հող` խաղաղութեան դիմաց» բանաձեւում օգտագործուելու համար: Իսկապէս շատ զարմացած էի յայտնաբերելով, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցութիւն չունի», ասել է Ռիչըրտ Միլզը:

Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի: Որ չզարմանայ, երբ հայ մարդը դէմ է բռնազաւթուած իր պատմական հայրենիքի մի մասն ազատագրելուց (ոչ թէ բռնագրաւելուց) յետոյ չի պատրաստւում վերականգնուած պատմական արդարութիւնից հրաժարուել: Հաւաքածու բնակչութեամբ պետութիւն դարձած Միացեալ Նահանգների պաշտօնեային հաւանաբար անհասանելի է հազարամեակներով իր բնօրրանում ապրող բնիկ հայ ազգի հոգեզգացողութիւնը:

Ինչ վերաբերում է ժամանակին (1991-1994թթ.) այդ տարածքներն ազատագրելուն, ռազմավարական առումով այն իրագործուեց` պաշտպանելու Արցախի բնակավայրերը ռմբակոծումից ու հրթիռակոծումից: Մի՞թէ Միացեալ Նահանգների անիրազեկ պաշտօնեան կարող է երաշխաւորել, որ նոյնը չի կրկնուի:

Նա նշել է, թէ հասկանում է, որ 2016 թուականի ապրիլեան պատերազմն էլ` աւելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականութիւնն այն է, որ ցանկացած կարգաւորում պահանջելու է գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձ», ասել է Միացեալ Նահանգների դեսպանը:

Միացեալ Նահանգների դեսպանին ասէք, որ եթէ հասկանում է, որ ոչնչով չի փոխուել ցեղասպան, դիակի ականջ ու գլուխ կտրող ազրպէյճանցին, ինչի վկայութիւնն էր 2016-ի ապրիլը, ապա ինչո՞ւ է անիմաստ ու սխալ բաներ խօսում:

Այո՛, համամիտ եմ, որ դաժան իրականութեամբ է մի օր խնդիրը լուծուելու. Ազրպէյճանի կողմից նոր պատերազմ սկսելու դէպքում, հայոց բանակն հասնելու է Ազրպէյճանի մայրաքաղաքին, եւ նրանց կողմից անձնատուութիւնն ստորագրուելուց յետոյ նոր դուրս կը գայ գրաւեալ տարածքներից` պետական սահման դարձնելով Կուր գետը:

Այդ ոչ ցանկալի, բայց պարտադրուած պատերազմը կը կոչենք «Պատերազմ` յանուն վերջնական խաղաղութեան», պարո՛ն դեսպան»:

Նախորդը

Ներսէս Պէրպէրեան` Ուրֆացին

Յաջորդը

Նախիջեւանում Թուրքական Ռազմակայա՞ն. Արդեօք Հնարաւո՞ր Է

RelatedPosts

Սրբութեան Լուսաւոր Շողը` Ս. Իգնատիոս Մալոյեան
Անդրադարձ

Սրբութեան Լուսաւոր Շողը` Ս. Իգնատիոս Մալոյեան

October 17, 2026
Այս Օրերի Միակ Ուրախ Լուրը` Ծնան Արցախ Եւ Շուշի Սասունեանները
Անդրադարձ

Այս Օրերի Միակ Ուրախ Լուրը` Ծնան Արցախ Եւ Շուշի Սասունեանները

October 17, 2026
Նուիրեալ Ու Խանդավառ ԼՕԽ-ականի Տիպարը  (Ժագլին Թերզեանի Քառասունքին Առիթով)
Անդրադարձ

Նուիրեալ Ու Խանդավառ ԼՕԽ-ականի Տիպարը (Ժագլին Թերզեանի Քառասունքին Առիթով)

October 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.