Երէկ` հինգշաբթի, 5 յուլիսին, «Ռամատա» պանդոկին մէջ (Ռաուշէ) տեղի ունեցան Սաֆա ֆութպոլի ակումբի նախագահական ընտրութիւնները:
Նախ եւ առաջ կարդացուեցան վարչական եւ ելեւմտական տեղեկագիրները, որոնք վաւերացուեցան ժողովականներուն կողմէ:
Ապա տեղի ունեցան ակումբին ընտրութիւնները:
Ակումբին նոր վարչութեան մաս կը կազմեն հետեւեալները. Ղազի Շաար (նախագահ), Աքրամ Շիա (Ա. փոխնախագահ), Ուալիտ Սֆէյր (Բ. փոխնախագահ), Հայսամ Շաապան (ընդհանուր քարտուղար), Ռիպալ Պու Ղանեմ (գանձապահ), Ուասիմ Ղատտաժ (հաշուապահ), Քասեմ Մասրի, Պասսամ Հիւսէյն, Մուին Ժոմպլաթ, Ալման Ժըրտի, Ժիհատ Շահաֆ եւ Իսամ Սայեղ (խորհրդականներ):
Նշենք, որ նախկին նախագահն էր Ուալիտ Սֆէյր, որ շնորհաւորեց նորընտիր անդամները:




