Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը շաբաթական հերթական ժողովին հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Ա. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումը` Նեպի Շիթի եւ Սաֆայի միջեւ, տեղի պիտի ունենայ շաբաթ, 10 մարտին, Նեպի Շիթի դաշտին վրայ, ժամը 14:15-ին:
Իսկ 19-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումներուն յայտագիրն է.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 21 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սայտա |
| Ահտ – Սալամ Զղարթա | 16:00 | Մարզական Աւան |
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ վերջին հանգրուանին, յայտագիրը հետեւեալն է.
| ՈՒՐԲԱԹ, 9 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Մաժտալ Այնճար – Սաժես | 14:15 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 10 ՄԱՐՏ | ||
| Ամալ Մաարաքէ – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՄԱՐՏ | ||
| Պըրժ – Շապապ Սահել | 14:15 | Պհամտուն |
| Իժթիմահի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Ահտ |
| Նասեր Պար Էլիաս – ՀՄԸՄ | 14:15 | Խիարա |
Ֆետերասիոնը հրապարակեց կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան Ա. եւ Բ. խմբակներուն դասաւորումը:
Ա. խմբակին առաջին երեք դիրքերը յաջորդաբար գրաւեցին Նըժմէ, Թատամոն Սուր եւ Սաֆա, իսկ Բ. խմբակինը` Ահտ, Անսար, Հուփս:
Վեցը կը մասնակցին Բ. հանգրուանի մրցումներուն:
Ա. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ, արձանագրելով 3 յաղթանակ, 9 կէտով գրաւեց 8-րդ դիրքը:
Ժողովը քննարկեց նաեւ պատիժները սահմանուած տուգանքները. Թատամոն Սուր 2 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ, Նահտա Պար Էլիաս` 1 միլիոն լիբանանեան ոսկիի, իսկ Նըժմէ` 1.5 միլիոն լիբանանեան ոսկիի: 3 այլ խումբեր` Իսլահ Պըրժ Շիմալի, Պընթ Ժըպէյլ եւ Ահլի Սարպա հինգ հարիւր հազարական տուգանք կրեցին:
Տաուտ Տիուպ (Թատամոն Սուր), կախակայուեցաւ 3 մրցումով, իսկ Միքայէլ Տունիայեան (ՀՄԸՄ Պէյրութ, ֆութսալ)` 1 մրցումով:
Նասեր Պար Էլիասի պատասխանատուներէն Հասան Թրատ, մէկ ամիսով կախակայուեցաւ:


