Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը կազմեց կարգ մը յանձնախումբեր, որոնց կարգին` ազգային խումբերու, տարբեր տեսակի մրցաշարքերու եւ ուրիշներ:
Ֆետերասիոնին որոշումով, Լիբանանի աղջկանց 15 տարեկանէն վար ազգային խումբի մարզիչ նշանակուեցաւ Յակոբ Տեմիրճեան, իսկ խումբի բժիշկ` Նաթալի Չիլինկիրեան:
Մահմուտ Նաթուրի ցմահ որակազրկումը ջնջուեցաւ` նկատի ունենալով, որ ան նամակով մը Ֆետերասիոնէն ներում հայցեց եւ հրաժարեցաւ Լիբանանի մինի ֆութպոլի ֆետերասիոնէն:
Նոյնը կատարուեցաւ նաեւ Ղասսան Ահմետի հետ:
Շապապ Մաժտալ Այնճար – Պըրժ մրցումին շուրջ բացուած քննութենէ ետք Մաժտալ Այնճար 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, մինչ անոր պատասխանատուներէն Ահմետ Եունես Համզա ցմահ կախակայուեցաւ:
Վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին արձանագրուած արդիւնքները, որոնց կարգին` Լիբանանի կրտսերներու ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումները, որոնց ընթացքին ՀՄԸՄ 5-0 արդինքով յաղթեց Շապապ Արապիին (Ա. խմբակ):
Ինչ կը վերաբերի կախակայումներուն եւ սահմանուած տուգանքներուն, Ռասինկ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ, մինչ անոր մարզիկներէն Նիքոլաս Քոֆի կախակայուեցաւ 2 մրցումով:
Նոյնքան տուգանք ստացաւ նաեւ Շապապ Ղազիէ:
Ահլի Նապաթիէի պատասխանատուներէն Ֆուատ Մըզհեր վեց ամիսով կախակայուեցաւ, մինչ ակումբին մարզիկներէն Մոհամետ Տարուիշ` չորս մրցումով:
Իսկ 3 մրցումով կախակայուեցաւ Ալի Հիւսէյն (Ամալ Մաարաքէ):
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալնուն համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Գրիգոր Աւետիսեան (ՀՄԸՄ):
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 22 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Անսար | 14:40 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 24 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ռասինկ | 14:15 | Սուր |
| Թրիփոլի – Նեպի Շիթ | 14:15 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 25 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Թատամոն Սուր – Շապապ Արապի | 14:15 | Սուր |
| Սալամ Զղարթա – Նըժմէ | 16:00 | Զղարթա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 23 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Շապապ Ղազիէ | 14:15 | Քֆարժոզ |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 25 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 26 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իժթիմահի – Պըրժ | 14:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Շապապ Սահել | 14:15 | Ահտ |
| Ահլի Սայտա – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 25 ՓԵՏՐՈԱՐ | ||
| Մապարրա – ՀՄԸՄ | 10:00 | Անսար |


