Հարաւային Քորէայի Փիոնկ Չիանկ քաղաքին մէջ տեղի ունեցող 2018-ի ձմեռնային 23-րդ խաղերուն, որոնք կը մօտենան իրենց աւարտին, երէկ` 12-րդ օրը, պայքարը մղուեցաւ 7 մետալներու համար:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Նորվեկիա տիրացաւ 2 ոսկի մետալի: Առաջինը` տղոց դահուկարշաւի խմբային սփրինթի ազատ ոճին մէջ, իսկ երկրորդը` տղոց խմբային 3200 մեթրի մրցավազքի (հետապնդումով) մրցումին:
Ստորեւ` մետալներուն դասաւորումով.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 13 | 11 | 9 | 33 |
| 2.- Գերմանիա | 12 | 7 | 5 | 24 |
| 3.- Քանատա | 9 | 5 | 7 | 21 |
| 4.- Հոլանտա | 6 | 6 | 4 | 16 |
| 5.- Միացեալ Նահանգներ | 6 | 4 | 6 | 16 |
| 6.- Ֆրանսա | 5 | 4 | 5 | 14 |
| 7.- Շուէտ | 4 | 4 | 0 | 8 |
| 8.- Քորէա | 4 | 3 | 2 | 9 |
| 9.- Աւստրիա | 4 | 2 | 4 | 10 |
| 10.- Ճափոն | 3 | 5 | 3 | 11 |



