Հարաւային Քորէայի Փիոնկ Չանկ քաղաքին մէջ տեղի ունեցող 2018-ի ձմեռնային ողիմպիական խաղերուն 7-րդ օրը` երէկ, թէեւ Գերմանիա ոչ մէկ մետալի տիրացաւ, սակայն մնաց պարագլուխի դիրքին վրայ:
Հարաւային քորէացի Եուն Սունկ-Պին, Միացեալ Քորէայի համար ապահովեց այս ողիմպիականին երկրորդ ոսկի մետալը, երբ տղոց սքելեթոնի մրցումներուն գրաւեց առաջին դիրքը:
Շուէտացի Ֆրիտա Հենստոթեր շահեցաւ աղջկանց սլալոմի մրցումը, մինչ առաջին դիրքը գրաւելու թեկնածու, ամերիկացի Միքայէլա Շիֆրին ձախողեցաւ իր երկրորդ ոսկի մետալին տիրանալ:
Ստորեւ` մետալներու դասաւորման պատկերը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Գերմանիա | 9 | 2 | 4 | 15 |
| 2.- Նորվեկիա | 6 | 8 | 5 | 19 |
| 3.- Հոլանտա | 6 | 5 | 2 | 13 |
| 4.- Միացեալ Նահանգներ | 5 | 1 | 2 | 8 |
| 5.- Քանատա | 4 | 5 | 4 | 13 |
| 6.- Շուէտ | 4 | 2 | 0 | 6 |




