Շաբաթասկիզբին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց իր շաբաթական նիստը, որուն ընթացքին քննարկեց իր օրակարգին վրայ եղող բազմաթիւ հարցեր:
Ա. դասակարգի որեւէ խումբ տուգանքի չենթարկուեցաւ այս շաբաթ:
Սակայն Բ. դասակարգի պարագային, Շապապ Մաժտալ Այնճար 2 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Կախակայումները սակայն քիչ մը շատ եղան:
Թատամոն Սուրի մարզիկներէն Քազեմ Աթիէ կախակայուեցաւ 3 մրցումով:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Յակոբ Տօնապետեան (ՀՄԸՄ):
Հասնելով Գ. դասակարգ, Անսար Հուարա 5 հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Ակումբին պատասխանատուներէն Էլի Պիսրի 2 տարիով կախակայուեցաւ, մինչ այլ պատասխանատու մը` Քազհայա Նաամէ` մէկ տարիով:
Կախակայուելէ բացի, Էլի Պիսրի 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ալ ենթարկուեցաւ:
Իսկ խումբին մարզիկներէն Պախոս Նաամէ կախակայուեցաւ 3 մրցումով:
3 մրցումով կախակայուեցաւ նաեւ ՀՄՄ-ի մարզիկներէն Նարեկ Եագուպեան, մինչ անոր խմբակից Ալի Այուպ` մէկ մրցումով:
Ուխուա Խարայեպ խումբը ստացաւ 270 ամերիկեան տոլարի տուգանք մը` ֆետերասիոնին լուսանկարչական մեքենային կրած վնասին պատճառով:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան ՀՄԸՄ Պուրճ Համուտի մարզիկներէն (ֆութսալ, Բ. դասակարգ) Սերժ Մելիքեան եւ Շանթ Պալեան:
Ֆութսալի Գ. դասակարգի գծով, Ըտտէ Պաթրուն, Շեպիպեթ Նահտա Շուէյֆաթի դէմ իր կատարած մրցումին, 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, անկէ խլուեցաւ վեց կէտ եւ ենթարկուեցաւ 430 հազար լիբանանեան ոսկիի տուգանքի (վերոնշեալ խումբին դէմ դաշտ չներկայանալուն համար):
Ինչ կը վերաբերի վաւերացուած արդիւնքներուն, կրտսերներու ախոյեանութեան 4-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ (Ա. խմբակ) 8-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Աթլեթիքոյէն, իսկ Գ. դասակարգի 13-րդ հանգրուանին ծիրին մէջ, Նահտա Պար Էլիաս 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց ՀՄՄ-ի դէմ (Գ. խմբակ):
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ախա Ահլի Ալէյ – Թրիփոլի | 14:15 | Պհամտուն |
| Ահտ – Թատամոն Սուր | 16:00 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Անսար | 14:15 | Սուր |
| Նըժմէ – Ռասինկ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Արապի – Սաֆա | 14:15 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Նեպի Շիթ | 16:00 | Զղարթա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Մապարրա – Սաժես | 14:15 | Ահտ |
| Ահլի Նապաթիէ – Մաժտալ Այնճար | 14:15 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Սահել – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Անսար |
| Պըրժ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սաֆա |
| Իժթիմահի – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
|
ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՔԱՌՈՐԴ ԱՒԱՐՏԱԿԱՆ. |
||
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Ահտ – Թրիփոլի | 16:00 | Սայտա |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Անսար – Նըժմէ | 16:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 10 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Նեպի Շիթ – Ախա Ահլի Ալէյ | 13:30 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 13:30 | Սաֆա |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Սաֆա | 10:00 | Անսար |



